https://arm.sputniknews.ru/20221231/shvojgun-hajtararel-e-vor-rusastani-zinvats-uzheri-haghtanakn-ankhusapeli-e-53391462.html
Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանի զինված ուժերի հաղթանակն անխուսափելի է
Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանի զինված ուժերի հաղթանակն անխուսափելի է
Sputnik Արմենիա
ՌԴ պաշտպանության նախարարը շնորհավորել է զինծառայողներին գալիք Ամանորի կապակցությամբ։ 31.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-31T14:56+0400
2022-12-31T14:56+0400
2022-12-31T15:09+0400
սերգեյ շոյգու
ռուսաստան
պատերազմ
ամանոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/15/52961767_0:0:2976:1674_1920x0_80_0_0_815fee9971dacc9d3fa64838c61b655d.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի զինված ուժերի հաղթանակն անխուսափելի է, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իր ամանորյա շնորհավորական ուղերձում:Նախարարը շնորհավորել է զինծառայողներին գալիք Ամանորի կապակցությամբ։Գերատեսչության ղեկավարի խոսքով, ռուս զինվորականները հերոսաբար են կատարում մարտական խնդիրները առաջնագծում և դիրքերում, մարտական հերթապահության մեջ և համաշխարհային օվկիանոսի հեռավոր շրջաններում:«Դուք այսօր պաշտպանում եք ոչ միայն Ռուսաստանի մեծ պատմությունը, այլև նրա պայծառ ապագան։ Մեզանից յուրաքանչյուրի հետևում Ռուսաստանն է»,- ընդգծել է նա՝ զինծառայողներին շնորհակալություն հայտնելով զինվորական պարտքը կատարելիս ցուցաբերած արիության և հերոսության համար։ Նախարարը նշել է, որ «անցնող տարին ընդմիշտ կմտնի Հայրենիքի ռազմական տարեգրության մեջ ձեր անմահ սխրանքներով, նեոնացիզմի և ահաբեկչության դեմ պայքարում անձնուրաց քաջությամբ և հերոսությամբ»: Շոյգուն ստուգել է ռուսական զորքերի վիճակը հատուկ գործողության գոտում«Մենք միշտ կհիշենք մեր ընկերներին, ովքեր իրենց զոհաբերել են մարտական առաջադրանքներ կատարելիս` հանուն խաղաղ մարդկանց ցեղասպանությունից և բռնությունից փրկելու, միայն ռուսերեն խոսելու իրավունքի համար։ Նրանց հիշատակը հավերժ կապրի Ռուսաստանի ժողովուրդների սրտերում»,-ասել է նա։Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը հատուկ երախտագիտություն է հայտնել բժիշկներին, պաշտպանական արդյունաբերական համալիրի աշխատակիցներին, շինարարներին և կամավորներին, ինչպես նաև բոլոր քաղաքացիներին, ովքեր անտարբեր չեն և իրենց ներդրումն են ունենում երկրի պաշտպանունակության ամրապնդման գործում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/15/52961767_183:0:2914:2048_1920x0_80_0_0_27c45f31d3e4c7bf83a015faa9c08ec7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ շոյգու, ռուսաստան, պատերազմ, ամանոր
սերգեյ շոյգու, ռուսաստան, պատերազմ, ամանոր
Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանի զինված ուժերի հաղթանակն անխուսափելի է
14:56 31.12.2022 (Թարմացված է: 15:09 31.12.2022) ՌԴ պաշտպանության նախարարը շնորհավորել է զինծառայողներին գալիք Ամանորի կապակցությամբ։
ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի զինված ուժերի հաղթանակն անխուսափելի է, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իր ամանորյա շնորհավորական ուղերձում:
«Գալիք տարում ուզում եմ բոլորին մաղթել դյուցազնական առողջություն, ոգու ամրություն, հուսալի և հավատարիմ ընկերներ և, իհարկե, պարզ երկինք: Մեր հաղթանակը, ինչպես և Նոր տարին, անխուսափլի է»,-ասել Է Շոյգուն, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Նախարարը շնորհավորել է զինծառայողներին գալիք Ամանորի կապակցությամբ։
Գերատեսչության ղեկավարի խոսքով, ռուս զինվորականները հերոսաբար են կատարում մարտական խնդիրները առաջնագծում և դիրքերում, մարտական հերթապահության մեջ և համաշխարհային օվկիանոսի հեռավոր շրջաններում:
«Դուք այսօր պաշտպանում եք ոչ միայն Ռուսաստանի մեծ պատմությունը, այլև նրա պայծառ ապագան։ Մեզանից յուրաքանչյուրի հետևում Ռուսաստանն է»,- ընդգծել է նա՝ զինծառայողներին շնորհակալություն հայտնելով զինվորական պարտքը կատարելիս ցուցաբերած արիության և հերոսության համար։ Նախարարը նշել է, որ «անցնող տարին ընդմիշտ կմտնի Հայրենիքի ռազմական տարեգրության մեջ ձեր անմահ սխրանքներով, նեոնացիզմի և ահաբեկչության դեմ պայքարում անձնուրաց քաջությամբ և հերոսությամբ»:
«Մենք միշտ կհիշենք մեր ընկերներին, ովքեր իրենց զոհաբերել են մարտական առաջադրանքներ կատարելիս` հանուն խաղաղ մարդկանց ցեղասպանությունից և բռնությունից փրկելու, միայն ռուսերեն խոսելու իրավունքի համար։ Նրանց հիշատակը հավերժ կապրի Ռուսաստանի ժողովուրդների սրտերում»,-ասել է նա։
Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը հատուկ երախտագիտություն է հայտնել բժիշկներին, պաշտպանական արդյունաբերական համալիրի աշխատակիցներին, շինարարներին և կամավորներին, ինչպես նաև բոլոր քաղաքացիներին, ովքեր անտարբեր չեն և իրենց ներդրումն են ունենում երկրի պաշտպանունակության ամրապնդման գործում: