https://arm.sputniknews.ru/20221231/rd-n-u-hh-n-cujc-en-tvel-dashnakcajin-pokhgvortsakcutjan-pahanjarky-kopirkini-ugherdzy-53390315.html
ՌԴ-ն ու ՀՀ-ն ցույց են տվել դաշնակցային փոխգործակցության պահանջարկը. Կոպիրկինի ուղերձը
ՌԴ-ն ու ՀՀ-ն ցույց են տվել դաշնակցային փոխգործակցության պահանջարկը. Կոպիրկինի ուղերձը
Sputnik Արմենիա
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդես է եկել ամանորյա շնորհավորական ուղերձով։ 31.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-31T14:35+0400
2022-12-31T14:35+0400
2022-12-31T14:43+0400
սերգեյ կոպիրկին
ուղերձ
ամանոր
հայաստան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0b/27896349_0:0:1600:901_1920x0_80_0_0_5df58bade153aa01131d38290b420e86.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի - Sputnik. ՌԴ–ն մնացել է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը և ներդրողը, հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը ամանորյա շնորհավորական ուղերձում՝ ամփոփելով հայ ռուսական հարբերություններում տեղի ունեցած կարևոր իրադարձություններն անցնող տարում։Խոսելով երկկողմ տնտեսական համագործակցության մասին դեսպանը նշել է, որ դրանք դինամիկորեն զարգացել և ընդլայնվել են, ապրանքաշրջանառությունը աճել է, Իսկ ՌԴ–ն մնացել է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը և ներդրողը։«Մեզ համար ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում խորացել է փոխշահավետ համագործակցությունը»,– ասել է դեսպանը։Կոպիրկինը բարձր է գնահատել Հայաստանի նախագահությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ու հավելել, որ երկու երկրները նաև ակտիվ շահագրգռված են Եվրասիական տնտեսական միության ձևաչափով։«Կյանքը ցուց է տվել, որ դա նպաստում է մեր երկրների զարգացմանը, ինչպես նաև, որ քիչ կարևոր չէ, իրենց ուժերի վստահության և ինքնիշխանության ամրապնդմանը ներկայիս շատ բարդ ու անհանգստացնող աշխարհում»,– ասել է Կոպիրկինը։Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը անցնող տարում բախվել են անվտանգության և պետականության լուրջ մարտահրավերների ու հստակ ցույց են տվել ռազմավարական դաշնակցային փոխգործակցության արդիականությունն ու պահանջարկը։Դեսպանը խոսել է նաև տարածաշրջանում ռուսական խաղաղապահ զորախմբի կարևորության մասին. «Ռուսական խաղաղապահ զորախումբը ներդրում է ունեցել և շարունակում է ունենալ ԼՂ–ի հայ բնակչության անվտանգության և կենսագործունեության ապահովման գործում։ Այս մանրակրկիտ, բազմապլանային աշխատանքը` չնայած առկա բոլոր դժվարություններին, անշու՛տ կշարունակվի»։Կոպիրկինը նշել է, որ մշակութային փոխանակումների օրակարգը 2022թ–ին աննախադեպ էր իր հագեցվածությամբ։ Անցկացվել են խոշոր միջաոցառումներ` «Հայաստանի մշակույթի օրեր Ռուսաստանում» և «Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Հայաստանում»։ Վլադիմիր Պուտինը պարգևատրել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին«Մեզ միավորում են բազմապլան կապերը ամենատարբեր ոլորտներում, բայց շատ կարևոր է, որ մեր հարաբերությունների անբաժանելի մասն են կազմում սերտ միջմարդկային շփումները»,– ասել է նա։Իր ուղերձը դեսպանը եզրափակել է՝ երկու երկրներին մաղթելով խաղաղություն և բարգավաճում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0b/27896349_89:0:1509:1065_1920x0_80_0_0_f7a0dfbf5f28b5350c0dad5e1917380b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ կոպիրկին, ուղերձ, ամանոր, հայաստան, ռուսաստան, видео
սերգեյ կոպիրկին, ուղերձ, ամանոր, հայաստան, ռուսաստան, видео
ՌԴ-ն ու ՀՀ-ն ցույց են տվել դաշնակցային փոխգործակցության պահանջարկը. Կոպիրկինի ուղերձը
14:35 31.12.2022 (Թարմացված է: 14:43 31.12.2022) Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդես է եկել ամանորյա շնորհավորական ուղերձով։
ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի - Sputnik. ՌԴ–ն մնացել է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը և ներդրողը, հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը ամանորյա շնորհավորական ուղերձում՝ ամփոփելով հայ ռուսական հարբերություններում տեղի ունեցած կարևոր իրադարձություններն անցնող տարում։
Խոսելով երկկողմ տնտեսական համագործակցության մասին դեսպանը նշել է, որ դրանք դինամիկորեն զարգացել և ընդլայնվել են, ապրանքաշրջանառությունը աճել է, Իսկ ՌԴ–ն մնացել է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը և ներդրողը։
«Մեզ համար ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում խորացել է փոխշահավետ համագործակցությունը»,– ասել է դեսպանը։
Կոպիրկինը բարձր է գնահատել Հայաստանի նախագահությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ու հավելել, որ երկու երկրները նաև ակտիվ շահագրգռված են Եվրասիական տնտեսական միության ձևաչափով։
«Կյանքը ցուց է տվել, որ դա նպաստում է մեր երկրների զարգացմանը, ինչպես նաև, որ քիչ կարևոր չէ, իրենց ուժերի վստահության և ինքնիշխանության ամրապնդմանը ներկայիս շատ բարդ ու անհանգստացնող աշխարհում»,– ասել է Կոպիրկինը։
Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը անցնող տարում բախվել են անվտանգության և պետականության լուրջ մարտահրավերների ու հստակ ցույց են տվել ռազմավարական դաշնակցային փոխգործակցության արդիականությունն ու պահանջարկը։
«Ռուսաստանը հենվելով եռակողմ պայմանավորվածությունների վրա՝ նախաձեռնողականորեն և հաստատակամորեն աջակցել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Այն ակտիվ դեր է խաղացել լայնածավալ էսկալացիայի կանխման և Հարավային Կովկասում խաղաղության և հանգստության հաստատմանը նպաստելու գործում»,– նշել է նա։
Դեսպանը խոսել է նաև տարածաշրջանում ռուսական խաղաղապահ զորախմբի կարևորության մասին. «Ռուսական խաղաղապահ զորախումբը ներդրում է ունեցել և շարունակում է ունենալ ԼՂ–ի հայ բնակչության անվտանգության և կենսագործունեության ապահովման գործում։ Այս մանրակրկիտ, բազմապլանային աշխատանքը` չնայած առկա բոլոր դժվարություններին, անշու՛տ կշարունակվի»։
Կոպիրկինը նշել է, որ մշակութային փոխանակումների օրակարգը 2022թ–ին աննախադեպ էր իր հագեցվածությամբ։ Անցկացվել են խոշոր միջաոցառումներ` «Հայաստանի մշակույթի օրեր Ռուսաստանում» և «Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Հայաստանում»։
«Մեզ միավորում են բազմապլան կապերը ամենատարբեր ոլորտներում, բայց շատ կարևոր է, որ մեր հարաբերությունների անբաժանելի մասն են կազմում սերտ միջմարդկային շփումները»,– ասել է նա։
Իր ուղերձը դեսպանը եզրափակել է՝ երկու երկրներին մաղթելով խաղաղություն և բարգավաճում։