https://arm.sputniknews.ru/20221231/irany-lajnatsaval-zvoravarzhutjunner-e-anckacnum-erkri-haravum-53394654.html
Իրանը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում երկրի հարավում
Իրանը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում երկրի հարավում
Sputnik Արմենիա
Զորավարժություններն ուղղված են բանակի չորս հիմնական ստորաբաժանումների համատեղ գործողությունների պլանավորմանը։ 31.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-31T16:19+0400
2022-12-31T16:19+0400
2022-12-31T16:19+0400
իրանի իսլամական հանրապետություն
զորավարժություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1f/47549468_0:123:1600:1023_1920x0_80_0_0_dbce546755db0c0079fce273e3e30837.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի - Sputnik. Իրանական բանակի ցամաքային զորքերը լայնածավալ զորավարժություններ են անցկացնում երկրի հարավում։ Տեղեկությունը հայտնում են իրանական լրատվամիջոցները։Մեկ այլ գործողության ընթացքում իրանական բանակի ցամաքային զորքերի օդադեսանտային դիվիզիայի ուղղաթիռները մարտական թռիչքներ են իրականացրել եղանակային ծանր պայմաններում, իսկ հետախուզական և գրոհային անօդաչու թռչող սարքերը հարձակվել են ցամաքային օբյեկտների վրա։Բանակի ստորաբաժանումները նաև դեսանտային գործողություններ են իրականացրել, որոնց ընթացքում ռազմածովային ուժերի հրամանատարները գրավել են թիրախային տարածքներ Մակրանի ափի երկայնքով։ ԻՀՊԿ զորավարժությունները ուղղված չեն Հարավային Կովկասի հարևանների դեմ. Իրանի ԱԳՆԻրանի բանակի գլխավոր հրամանատարի տեղակալ, ծովակալ Հաբիբոլա Սայարին հայտարարել է, որ ռազմական գործողություններին մասնակցել են հետևակային և զրահատանկային ստորաբաժանումներ, ինչպես նաև բանակի ցամաքային զորքերի գնդեր, հակաօդային պաշտպանության համակարգեր, ռմբակոծիչներ, ռազմածովային նավատորմը:Զորավարժություններն ուղղված են բանակի չորս հիմնական ստորաբաժանումների համատեղ գործողությունների պլանավորման, անցկացման, ուղղորդման և գնահատման հմտությունների կատարելագործմանը և պաշտպանական հզորության ավելացմանը:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1f/47549468_179:0:1600:1066_1920x0_80_0_0_80ca96851dae7b717f4f1cc42cad2af6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, զորավարժություններ
իրանի իսլամական հանրապետություն, զորավարժություններ
Իրանը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում երկրի հարավում
Զորավարժություններն ուղղված են բանակի չորս հիմնական ստորաբաժանումների համատեղ գործողությունների պլանավորմանը։
ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի - Sputnik. Իրանական բանակի ցամաքային զորքերը լայնածավալ զորավարժություններ են անցկացնում երկրի հարավում։ Տեղեկությունը հայտնում են
իրանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ զորավարժությունները տեղի են ունեցել Օրմուզի նեղուցի արևելյան հատվածից մինչև Հնդկական օվկիանոսի հյուսիս ձգվող հատվածում։ Իրանական բանակի ուժերը տարբեր ռադարային համակարգերի միջոցով փորձարկել են թշնամու անօդաչու թռչող սարքերի խոցումը:
Մեկ այլ գործողության ընթացքում իրանական բանակի ցամաքային զորքերի օդադեսանտային դիվիզիայի ուղղաթիռները մարտական թռիչքներ են իրականացրել եղանակային ծանր պայմաններում, իսկ հետախուզական և գրոհային անօդաչու թռչող սարքերը հարձակվել են ցամաքային օբյեկտների վրա։
Բանակի ստորաբաժանումները նաև դեսանտային գործողություններ են իրականացրել, որոնց ընթացքում ռազմածովային ուժերի հրամանատարները գրավել են թիրախային տարածքներ Մակրանի ափի երկայնքով։
Իրանի բանակի գլխավոր հրամանատարի տեղակալ, ծովակալ Հաբիբոլա Սայարին հայտարարել է, որ ռազմական գործողություններին մասնակցել են հետևակային և զրահատանկային ստորաբաժանումներ, ինչպես նաև բանակի ցամաքային զորքերի գնդեր, հակաօդային պաշտպանության համակարգեր, ռմբակոծիչներ, ռազմածովային նավատորմը:
Զորավարժություններն ուղղված են բանակի չորս հիմնական ստորաբաժանումների համատեղ գործողությունների պլանավորման, անցկացման, ուղղորդման և գնահատման հմտությունների կատարելագործմանը և պաշտպանական հզորության ավելացմանը: