https://arm.sputniknews.ru/20221230/pelei-mahvan-kapakcutjamb-braziliajum-erorja-sug-e-hajtararvel-53329967.html
Պելեի մահվան կապակցությամբ Բրազիլիայում եռօրյա սուգ է հայտարարվել
Պելեի մահվան կապակցությամբ Բրազիլիայում եռօրյա սուգ է հայտարարվել
Sputnik Արմենիա
Ամբողջ Բրազիլիան սգում է ժողովրդի սիրելիի՝ աշխարհահռչակ մարզիկի մահվան պատճառով։ 30.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-30T09:35+0400
2022-12-30T09:35+0400
2022-12-30T09:35+0400
պելե
բրազիլիա
մահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/1b/53187645_0:67:1600:967_1920x0_80_0_0_7c8b6730371ab9faae66e4a6368d9266.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Բրազիլիայի կառավարությունը լեգենդար Պելեի մահվան կապակցությամբ երկրում սուգ է հայտարարել։ Տեղեկությունը հայտնում է երկրի կառավարության կայքը։Նշվում է, որ սուգը կտևի մինչև դեկտեմբերի 31-ը:82-ամյա Պելեի մահվան մասին երեկ հայտնել է նրա դուստրը՝ Քելլի Քրիստինա Նասիմենտուն։Հիշեցնենք` Պելեին հիվանդանոց էին տեղափոխել նոյեմբերի 30-ին։ 82-ամյա բրազիլացու մոտ ախտորոշվել էր մարմնի ընդհանուր այտուց, սրտի անբավարարություն, ինչպես նաև գիտակցության մթագնում։ Պելեին հոսպիտալացրել էին 2021 թվականի սեպտեմբերին ախտորոշված հաստաղիքի ուռուցքի քիմիաթերապիայի բուժման արդյունքները վերագնահատելու համար:2022 թվականին Պելեն երկու անգամ հոսպիտալացվել էր երեք չարորակ ուռուցքների (աղիքներ, լյարդ և թոքեր) և միզուղիների վարակի բուժման համար։ ՀՖՖ–ն ցավակցություն է հայտնել լեգենդար Պելեի մահվան կապակցությամբԴեկտեմբերի 22-ին հայտնի դարձավ, որ Պելեի առողջական վիճակը վատացել է։ Բրազիլացու օրգանիզմում քաղցկեղ էր զարգանում, երիկամների և սրտի աշխատանքի խաթարման պատճառով նա նաև ինտենսիվ խնամքի կարիք ուներ։ ԶԼՄ-ները հայտնեցին, որ Պելեի օրգանիզմը դադարել է արձագանքել քիմիաթերապիային։Բրազիլացի ֆուտբոլիստ, հարձակվող Էդսոն Արանտիս դու Նասիմենտոuն, որն ավելի հայտնի է որպես Պելե, ծնվել է 1940 թվականի հոկտեմբերի 23-ին։ Նա աշխարհի միակ ֆուտբոլիստն է, որը որպես խաղացող երեք անգամ աշխարհի չեմպիոն է դարձել (1958, 1962 և 1970 թվականներին): ՖԻՖԱ-ի ֆուտբոլային հանձնաժողովի վարկածով 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել:Պելեն աշխարհի չորս առաջնությունների մասնակից է, Միջմայրցամաքային գավաթի և Լիբերտադորեսի գավաթի կրկնակի հաղթող, միջմայրցամաքային Չեմպիոնների Սուպերգավաթի հաղթող: Բրազիլիայի հավաքականի կազմում նա 92 հանդիպում է անցկացրել ու 77 գոլ է խփել։
բրազիլիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/1b/53187645_0:0:1379:1034_1920x0_80_0_0_e6831c8cd078226b1ac00fc7f9327933.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պելե, բրազիլիա, մահ
Պելեի մահվան կապակցությամբ Բրազիլիայում եռօրյա սուգ է հայտարարվել
Ամբողջ Բրազիլիան սգում է ժողովրդի սիրելիի՝ աշխարհահռչակ մարզիկի մահվան պատճառով։
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Բրազիլիայի կառավարությունը լեգենդար Պելեի մահվան կապակցությամբ երկրում սուգ է հայտարարել։ Տեղեկությունը հայտնում է երկրի կառավարության կայքը։
Նշվում է, որ սուգը կտևի մինչև դեկտեմբերի 31-ը:
«Պաշտոնական սուգ է հայտարարվել ամբողջ երկրում երեք օր ժամկետով հրամանագրի հրապարակման օրվանից՝ նախկին ֆուտբոլիստ Պելեի՝ Էդսոն Արանտիս դու Նասիմենտուի մահվան կապակցությամբ», — նշված է հրամանագրում:
82-ամյա Պելեի մահվան մասին
երեկ հայտնել է նրա դուստրը՝ Քելլի Քրիստինա Նասիմենտուն։
Հիշեցնենք` Պելեին հիվանդանոց էին տեղափոխել նոյեմբերի 30-ին։ 82-ամյա բրազիլացու մոտ ախտորոշվել էր մարմնի ընդհանուր այտուց, սրտի անբավարարություն, ինչպես նաև գիտակցության մթագնում։ Պելեին հոսպիտալացրել էին 2021 թվականի սեպտեմբերին ախտորոշված հաստաղիքի ուռուցքի քիմիաթերապիայի բուժման արդյունքները վերագնահատելու համար:
2022 թվականին Պելեն երկու անգամ հոսպիտալացվել էր երեք չարորակ ուռուցքների (աղիքներ, լյարդ և թոքեր) և միզուղիների վարակի բուժման համար։
Դեկտեմբերի 22-ին հայտնի դարձավ, որ Պելեի առողջական վիճակը վատացել է։ Բրազիլացու օրգանիզմում քաղցկեղ էր զարգանում, երիկամների և սրտի աշխատանքի խաթարման պատճառով նա նաև ինտենսիվ խնամքի կարիք ուներ։ ԶԼՄ-ները հայտնեցին, որ Պելեի օրգանիզմը դադարել է արձագանքել քիմիաթերապիային։
Բրազիլացի ֆուտբոլիստ, հարձակվող Էդսոն Արանտիս դու Նասիմենտոuն, որն ավելի հայտնի է որպես Պելե, ծնվել է 1940 թվականի հոկտեմբերի 23-ին։ Նա աշխարհի միակ ֆուտբոլիստն է, որը որպես խաղացող երեք անգամ աշխարհի չեմպիոն է դարձել (1958, 1962 և 1970 թվականներին): ՖԻՖԱ-ի ֆուտբոլային հանձնաժողովի վարկածով 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել:
Պելեն աշխարհի չորս առաջնությունների մասնակից է, Միջմայրցամաքային գավաթի և Լիբերտադորեսի գավաթի կրկնակի հաղթող, միջմայրցամաքային Չեմպիոնների Սուպերգավաթի հաղթող: Բրազիլիայի հավաքականի կազմում նա 92 հանդիպում է անցկացրել ու 77 գոլ է խփել։