https://arm.sputniknews.ru/20221230/lachini-mijancqy-petq-e-ogtagvortsvi-miajn-erakvoghm-pastatghtum-nshvats-npataknervov-rd-agn-53361950.html
Լաչինի միջանցքը պետք է օգտագործվի միայն եռակողմ փաստաթղթում նշված նպատակներով. ՌԴ ԱԳՆ
Լաչինի միջանցքը պետք է օգտագործվի միայն եռակողմ փաստաթղթում նշված նպատակներով. ՌԴ ԱԳՆ
Sputnik Արմենիա
Ռուսաստանը կողմ է տարածաշրջանում կապերի ապաշրջափակմանը, սահմանազատմանը, Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը։ 30.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-30T17:42+0400
2022-12-30T17:42+0400
2022-12-30T17:45+0400
հայաստան
ադրբեջան
ռուսաստան
լաչինի միջանցք
մարիա զախարովա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/11/25380985_0:83:1600:983_1920x0_80_0_0_baed37a375adb32135bb7db3020885c9.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ խաղաղապահների դեմ ցանկացած հրապարակային հարձակում և սադրանք անընդունելի է և դիտարկվում է որպես կանխամտածված գործողություն, որը զգալի վնաս է հասցնում հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը մտահոգություն է հայտնում, որ միջանցքի լիարժեք գործունեության վերականգնման գործում առաջընթաց չկա։ Զախարովայի խոսքով` ռուսական կողմը, մասնավորապես՝ խաղաղապահ զորախմբի ղեկավարությունը, շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել այս իրավիճակի կարգավորման ուղղությամբ:«Ընդգծում ենք, որ հենց ՌԴ խաղաղապահներն են առանցքային ներդրում ունենում իրենց տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում, ինչը նշել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած գագաթնաժողովում»,– ասված է ՌԴ ԱԳՆ–ի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։ՌԴ արտգործնախարարությունը կոչ է անում Բաքվին և Երևանին խստորեն պահպանել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր դրույթները:ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը շեշտել է, որ Ռուսաստանը կողմ է տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք իրականացմանը, սահմանազատմանը, խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը և երկու երկրների հասարակական գործիչների, փորձագետների և խորհրդարանականների միջև շփումների հաստատմանը:Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
ադրբեջան
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/11/25380985_90:0:1510:1065_1920x0_80_0_0_42f0b82c8a0b6bf4ae11b9883a0e1688.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, ռուսաստան, լաչինի միջանցք, մարիա զախարովա
հայաստան, ադրբեջան, ռուսաստան, լաչինի միջանցք, մարիա զախարովա
Լաչինի միջանցքը պետք է օգտագործվի միայն եռակողմ փաստաթղթում նշված նպատակներով. ՌԴ ԱԳՆ
17:42 30.12.2022 (Թարմացված է: 17:45 30.12.2022) Ռուսաստանը կողմ է տարածաշրջանում կապերի ապաշրջափակմանը, սահմանազատմանը, Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը։
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ խաղաղապահների դեմ ցանկացած հրապարակային հարձակում և սադրանք անընդունելի է և դիտարկվում է որպես կանխամտածված գործողություն, որը զգալի վնաս է հասցնում հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին։ Այս
հայտարարությունն արել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը մտահոգություն է հայտնում, որ միջանցքի լիարժեք գործունեության վերականգնման գործում առաջընթաց չկա։ Զախարովայի խոսքով` ռուսական կողմը, մասնավորապես՝ խաղաղապահ զորախմբի ղեկավարությունը, շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել այս իրավիճակի կարգավորման ուղղությամբ:
«Ընդգծում ենք, որ հենց ՌԴ խաղաղապահներն են առանցքային ներդրում ունենում իրենց տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում, ինչը նշել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած գագաթնաժողովում»,– ասված է ՌԴ ԱԳՆ–ի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։
ՌԴ արտգործնախարարությունը կոչ է անում Բաքվին և Երևանին խստորեն պահպանել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր դրույթները:
«Լաչինի միջանցքը պետք է օգտագործվի միայն սույն փաստաթղթում նշված նպատակների համար: Հուսով ենք, որ կողմերը համաձայնության կգան տարածաշրջանում հանքերի շահագործման հարցի շուրջ»,– նշել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը շեշտել է, որ Ռուսաստանը կողմ է տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք իրականացմանը, սահմանազատմանը, խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը և երկու երկրների հասարակական գործիչների, փորձագետների և խորհրդարանականների միջև շփումների հաստատմանը:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն
անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի
առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։