https://arm.sputniknews.ru/20221229/putiny-ev-pashinjany-qnnarkel-en-lachini-mijancqi-harcy-moskvan-ksharunaki-mijnvordel-53296360.html
Պուտինը և Փաշինյանը քննարկել են Լաչինի միջանցքի հարցը. Մոսկվան կշարունակի միջնորդել
Պուտինը և Փաշինյանը քննարկել են Լաչինի միջանցքի հարցը. Մոսկվան կշարունակի միջնորդել
Sputnik Արմենիա
Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ այդ հարցով խոսակցությունները շարունակվելու են։ 29.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-29T14:36+0400
2022-12-29T14:36+0400
2022-12-29T14:36+0400
դմիտրի պեսկով
ռուսաստան
հայաստան
լաչինի միջանցք
արցախ
խաղաղապահներն արցախում
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/1b/53200234_0:40:1600:940_1920x0_80_0_0_52f1d9d17c7bdeac00059c97a4da105b.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում մանրամասն քննարկել են Լաչինի միջանցքի հարցը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։Նա նշել է, որ Ռուսաստանն անհանգստացած է տարածաշրջանում լարվածության պատճառով և շարունակելու է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդրի կարգավորմանը։Նա ընդգծել է, որ ռուսական կողմը շարունակելու է իր աշխատանքն ու ջանքերը գործադրել ինչպես Երևանի, այնպես էլ` Բաքվի հետ շփումներում։Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր` եթե ՌԴ–ն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունություն ու անվտանգություն ԼՂ–ում, ապա պետք է քննարկում նախաձեռնի ՄԱԿ–ի ԱԽ–ում, ու ԼՂ խաղաղապահ զորախմբին ՄԱԿ–ի լրացուցիչ մանդատով օժտելու կամ ԼՂ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի։Իսկ դեկտեմբերի 22-ին Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի փաստահավաք առաքելություններ ուղարկելու անհրաժեշտության մասին: Նրա տեսանկյունից` անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունն ավելի մեծ ուշադրություն դարձնի Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանը։ Ընդ որում, «ռուս խաղաղապահների փոխարինման» մասին չի խոսվել։Դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
լաչինի միջանցք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/1b/53200234_63:0:1484:1066_1920x0_80_0_0_9b697ebcb125962d64325d343243b6b6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի պեսկով, ռուսաստան, հայաստան, լաչինի միջանցք, արցախ, խաղաղապահներն արցախում, ադրբեջան
դմիտրի պեսկով, ռուսաստան, հայաստան, լաչինի միջանցք, արցախ, խաղաղապահներն արցախում, ադրբեջան
Պուտինը և Փաշինյանը քննարկել են Լաչինի միջանցքի հարցը. Մոսկվան կշարունակի միջնորդել
Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ այդ հարցով խոսակցությունները շարունակվելու են։
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում մանրամասն քննարկել են Լաչինի միջանցքի հարցը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է, որ Ռուսաստանն անհանգստացած է տարածաշրջանում լարվածության պատճառով և շարունակելու է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդրի կարգավորմանը։
«Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է և մտադիր է հետագայում էլ շարունակել իր միջնորդական ջանքերը` կատարելով առաջին հերթին այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել եռակողմ հիմունքներով»,– լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը։
Նա ընդգծել է, որ ռուսական կողմը շարունակելու է իր աշխատանքն ու ջանքերը գործադրել ինչպես Երևանի, այնպես էլ` Բաքվի հետ շփումներում։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր` եթե ՌԴ–ն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունություն ու անվտանգություն ԼՂ–ում, ապա պետք է քննարկում նախաձեռնի ՄԱԿ–ի ԱԽ–ում, ու ԼՂ խաղաղապահ զորախմբին ՄԱԿ–ի լրացուցիչ մանդատով օժտելու կամ ԼՂ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի։
Իսկ դեկտեմբերի 22-ին Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի փաստահավաք առաքելություններ ուղարկելու անհրաժեշտության մասին: Նրա տեսանկյունից` անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունն ավելի մեծ ուշադրություն դարձնի Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանը։ Ընդ որում, «ռուս խաղաղապահների փոխարինման» մասին չի խոսվել։
Դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն
անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի
առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։