https://arm.sputniknews.ru/20221229/hajastany-versksum-e-mijazgajin-qreakan-datarani-himnadrman-kisat-mnacats-gvortsyntacy-53284005.html
Հայաստանը վերսկսում է Միջազգային քրեական դատարանին միանալու կիսատ մնացած գործընթացը
Հայաստանը վերսկսում է Միջազգային քրեական դատարանին միանալու կիսատ մնացած գործընթացը
Sputnik Արմենիա
Հարցի հրատապությունը կառավարությունը պայմանավորում է հատկապես 2020թ–ից սկսված ու 2022թ–ի սեպտեմբերին շարունակված Ադրբեջանի ԶՈւ–ի ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ... 29.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-29T11:48+0400
2022-12-29T11:48+0400
2022-12-29T12:35+0400
հհ կառավարություն
գրիգոր մինասյան
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0f/48317132_0:0:1600:901_1920x0_80_0_0_9ec7ebb4cbfcce691d11a46a3ed1f978.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան` 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու հարցով։Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը` ներկայացնելով հիշյալ որոշման նախագիծը։«ՀՀ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել է 1999թ–ի հոկտեմբերի 1-ին, սակայն մինչ օրս այն չի վավերացվել։ Ուստի անհրաժեշտ է այս միջազգային պայմանագրի վավերացման գործընթացը վերսկսել ու նպատակով ևս մեկ անգամ դիմել ՍԴ` 2015թ–ի խմբագրությամբ նոր Սահմանադրությանը դրա համապատասխանությունը ստուգելու հարցով, քանի որ գործընթացն ընդհատվել էր 2004թ–ի օգոստոսի 13-ի ՍԴ որոշմամբ, որը Հռոմի փաստաթուղթը ճանաչվել 1995թ–ի Սահմանադրությանը հակասող»,– ասաց Մինասյանը` հիշեցնելով, որ դրանից հետո ՀՀ Սահմանադրությունը 2 անգամ փոփոխվել է` 2005 և 2015թթ–ին։Արդարադատության նախարարը նշեց, որ գործընթացի ավարտին ՀՀ կառավարությունը իրավունք կստանա միջազգային քրեական դատարանին մասնակցել, որը պետք է զբաղվի առավել ծանր հանցագործություններով։Նախարարը հայտարարեց, որ հարցի հրատապությունը կառավարությունը պայմանավորում է հատկապես 2021թ–ից սկսված ու 2022թ–ի սեպտեմբերին շարունակված Ադրբեջանի ԶՈւ–ի ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացրած լայնածավալ ռազմական ագրեսիայի ու տարածքների օկուպացման փաստերով։Որպեսզի Հայաստանը կարողանա միջազգային դատարանի իրավասության տիրույթում դիտարկել նաև մինչ վավերացման պահը Ադրբեջանի կողմից կատարված հանցագործությունները, վավերացմանը զուգահեռ առաջարկվում է ընդունել նաև միջազգային քրեական դատարանի կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հայտարարություն՝ դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելով 2021 թվականի մայիսի 12-ի ժամը 00։00-ից ի սկսած։Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հարցի քննարկման ընթացքում հայտնեց, որ ՄՔԴ կանոնադրությունն այս պահի դրությամբ վավերացրել են աշխարհի 123 պետություններ, մեր տարածաշրջանում` միայն Վրաստանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0f/48317132_177:0:1600:1067_1920x0_80_0_0_336bf609cb11997ab477f0872a0f85a2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ կառավարություն, գրիգոր մինասյան, դատարան
հհ կառավարություն, գրիգոր մինասյան, դատարան
Հայաստանը վերսկսում է Միջազգային քրեական դատարանին միանալու կիսատ մնացած գործընթացը
11:48 29.12.2022 (Թարմացված է: 12:35 29.12.2022) Հարցի հրատապությունը կառավարությունը պայմանավորում է հատկապես 2020թ–ից սկսված ու 2022թ–ի սեպտեմբերին շարունակված Ադրբեջանի ԶՈւ–ի ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացրած լայնածավալ ռազմական ագրեսիայի ու տարածքների օկուպացման փաստերով։
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան` 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու հարցով։
Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը` ներկայացնելով հիշյալ որոշման նախագիծը։
«ՀՀ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել է 1999թ–ի հոկտեմբերի 1-ին, սակայն մինչ օրս այն չի վավերացվել։ Ուստի անհրաժեշտ է այս միջազգային պայմանագրի վավերացման գործընթացը վերսկսել ու նպատակով ևս մեկ անգամ դիմել ՍԴ` 2015թ–ի խմբագրությամբ նոր Սահմանադրությանը դրա համապատասխանությունը ստուգելու հարցով, քանի որ գործընթացն ընդհատվել էր 2004թ–ի օգոստոսի 13-ի ՍԴ որոշմամբ, որը Հռոմի փաստաթուղթը ճանաչվել 1995թ–ի Սահմանադրությանը հակասող»,– ասաց Մինասյանը` հիշեցնելով, որ դրանից հետո ՀՀ Սահմանադրությունը 2 անգամ փոփոխվել է` 2005 և 2015թթ–ին։
Արդարադատության նախարարը նշեց, որ գործընթացի ավարտին ՀՀ կառավարությունը իրավունք կստանա միջազգային քրեական դատարանին մասնակցել, որը պետք է զբաղվի առավել ծանր հանցագործություններով։
«Այդ հանցագործություններն են ցեղասպանության հանցագործությունը, մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, պատերազմական։ Ընդ որում, դատարանին ընդդատյա են ոչ միայն միջազգային բնույթ ունեցող, այլև միջազգային բնույթ չունեցող զինված ընդհարումների ժամանակ կատարված զինվորական հանցագործություններն ու ագրեսիայի հանցագործությունները»,– պարզաբանեց Մինասյանը։
Նախարարը հայտարարեց, որ հարցի հրատապությունը կառավարությունը պայմանավորում է հատկապես 2021թ–ից սկսված ու 2022թ–ի սեպտեմբերին շարունակված Ադրբեջանի ԶՈւ–ի ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացրած լայնածավալ ռազմական ագրեսիայի ու տարածքների օկուպացման փաստերով։
Որպեսզի Հայաստանը կարողանա միջազգային դատարանի իրավասության տիրույթում դիտարկել նաև մինչ վավերացման պահը Ադրբեջանի կողմից կատարված հանցագործությունները, վավերացմանը զուգահեռ առաջարկվում է ընդունել նաև միջազգային քրեական դատարանի կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հայտարարություն՝ դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելով 2021 թվականի մայիսի 12-ի ժամը 00։00-ից ի սկսած։
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հարցի քննարկման ընթացքում հայտնեց, որ ՄՔԴ կանոնադրությունն այս պահի դրությամբ վավերացրել են աշխարհի 123 պետություններ, մեր տարածաշրջանում` միայն Վրաստանը։