00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ստամբուլի վերաքննիչ դատարանը հաստատել է իրավապաշտպան Քավալայի գործով վճիռը

© AP Photo / file photo of Osman KavalaՕսման Քավալա
Օսման Քավալա - Sputnik Արմենիա, 1920, 28.12.2022
Բաժանորդագրվել
Ստամբուլի վերաքննիչ դատարանն ուսումնասիրում էր Քավալայի և 7 այլ մեղադրյալների դատավճիռը։
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Ստամբուլի վերաքննիչ դատարանը հաստատել է Գեզի այգում բողոքի ցույցերի վերաբերյալ թուրք իրավապաշտպան Օսման Քավալայի և 7 այլ մեղադրյալների գործով կայացրած վճիռները։ Այս մասին հայտնում է TRT Haber հեռուստաալիքը։
«Գեզի այգու գործով Օսման Քավալայի և 7 մեղադրյալների նկատմամբ կայացրած վճիռները հաստատվել են Ստամբուլի շրջանային վերաքննիչ դատարանի 3-րդ քրեական պալատի կողմից, որը որոշումը նպատակահարմար է համարել», – փոխանցում է հեռուստաալիքը։
Հիշեցնենք` Օսման Քավալան հայտնի թուրք իրավապաշտպան է, Anadolu Kültür AŞ մշակութային ֆոնդի հիմնադիրը։ Այդ կառույցը մասնավորապես աջակցում է էթնիկ և կրոնական փոքրամասնություններին ուղղված նախագծերին, որոնք հաճախ միջազգային ուղղվածություն ունեն, այդ թվում` թուրք և հայ բնակչության հաշտեցման և քրդական հարցի խաղաղ լուծման վերաբերյալ։
Թուրքական դատարանը մերժել է իրավապաշտպան Օսման Քավալայի գործով վերաքննիչ բողոքը
2020 թվականի փետրվարին Թուրքիայի դատարանը Քավալային արդարացրել էր 2013 թվականին Ստամբուլի Գեզի այգում բողոքի ցույցերի մասին գործով (կառավարությանը գահընկեց անելու փորձին առնչություն ունենալու մեղադրանքով), սակայն նույն օրը Ստամբուլի դատախազությունը նրա կալանավորման համար նոր թույլտվություն էր տվել։ Քավալային նոր մեղադրանքներ էին առաջադրվել, այս անգամ՝ 2016 թվականի հուլիսին Թուրքիայում պետական հեղաշրջման փորձին մասնակցելու համար։Ավելի վաղ դատարանը նրան ցմահ ազատազրկման էր դատապարտել։
Մինչ այդ ՄԻԵԴ–ը հրապարակել էր Օսման Քավալայի գործով որոշումը։ ՄԻԵԴ–ը որոշում էր կայացրել, որ Թուրքիան խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 46/1 հոդվածն այն հիմքով, որ «այն չի կատարել իր պարտավորությունները ՄԻԵԴ–ի որոշման նկատմամբ»։ Որոշում էր կայացվել Քվալային 7 500 եվրոյի չափով դատական ծախս վճարել։
Ստամբուլում բողոքի ակցիաներ են անցկացվել իրավապաշտպան Քավալայի դատավճռի պատճառով
Լրահոս
0