https://arm.sputniknews.ru/20221227/dmitri-peskvovy-armen-grigvorjani-hajtararutjunnery-sadrich-e-hamarum-53212677.html
Դմիտրի Պեսկովը Արմեն Գրիգորյանի հայտարարությունները սադրիչ է համարում
Դմիտրի Պեսկովը Արմեն Գրիգորյանի հայտարարությունները սադրիչ է համարում
Sputnik Արմենիա
Բելառուսի դեսպանի ասածը կտրուկ հայտարարությունների թեմա է դարձել։ 27.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-27T17:27+0400
2022-12-27T17:27+0400
2022-12-27T17:42+0400
հայաստան
դմիտրի պեսկով
արմեն գրիգորյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/14/34481915_0:115:3073:1843_1920x0_80_0_0_b3f73913f55edd2123c90ac00e7b4dac.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները սադրիչ է համարում։Արմեն Գրիգորյանը երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ Երևանին պարտադրում են իր սուվերեն տարածքով միջանցք տրամադրել։ Նա սա հայտարարել է` խոսելով Ռուսաստան–Բելառուս Միութենական պետությանը միանալու վերաբերյալ հարցի մասին։ Հենց այդ նույն համատեքստում էլ նա տեսնում է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։«Դուք նշեցիք Բելառուսի դեսպանի հայտարարությունը Միութենական պետության հետ կապված։ Բնականաբար, Հայաստանի հանդեպ ճնշումները նաև այստեղից են գալիս։ Եվ երբ ժողովրդավարական համակարգն ու Հայաստանի ժողովրդավարությունը դիմադրում են դրան, այլ ճնշում են ստանում՝ ռազմական տեսքով», - ասել է Գրիգորյանը։Ավելի վաղ Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը հայտարարել էր, որ ՀՀ–ում իր դիվանագիտական առաքելության սկզբնական շրջանում ասել էր, որ Միութենական պետությունում 3-րդ երկիր է պակասում։ Դեսպանը չէր հստակեցրել է, թե որ երկրի մասին է խոսքը, սակայն նշել էր, որ հայ եղբայրներն իր հետ համամիտ են։ Դիվանագետը նաև համոզմունք էր հայտնել, որ Միութենական պետությունը դեռ զարգանալու է։Մենք ճգնաժամ չենք ստեղծում. ԱԽ քարտուղարը` Միրզոյանի` Մոսկվա չմեկնելու մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/14/34481915_61:0:2792:2048_1920x0_80_0_0_b7634e4b2c1483b14ac7b18361e1162f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դմիտրի պեսկով, արմեն գրիգորյան
հայաստան, դմիտրի պեսկով, արմեն գրիգորյան
Դմիտրի Պեսկովը Արմեն Գրիգորյանի հայտարարությունները սադրիչ է համարում
17:27 27.12.2022 (Թարմացված է: 17:42 27.12.2022) Բելառուսի դեսպանի ասածը կտրուկ հայտարարությունների թեմա է դարձել։
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները սադրիչ է համարում։
«Նմանատիպ հայտարարությունները կարելի է դիտարկել որպես սադրիչ։ Դրանք իրականությանը չեն համապատասխանում։ Ռուս պաշտոնյաներից որևէ մեկը դա չի ասել և ոչ մեկի միջոցով դա չի ներկայացվել հայկական կողմին»,– ասել է Պեսկովը` պատասխանելով
news.am–ի հարցմանը։
Արմեն Գրիգորյանը երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ Երևանին պարտադրում են իր սուվերեն տարածքով միջանցք տրամադրել։ Նա սա հայտարարել է` խոսելով Ռուսաստան–Բելառուս Միութենական պետությանը միանալու վերաբերյալ հարցի մասին։ Հենց այդ նույն համատեքստում էլ նա տեսնում է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Դուք նշեցիք Բելառուսի դեսպանի հայտարարությունը Միութենական պետության հետ կապված։ Բնականաբար, Հայաստանի հանդեպ ճնշումները նաև այստեղից են գալիս։ Եվ երբ ժողովրդավարական համակարգն ու Հայաստանի ժողովրդավարությունը դիմադրում են դրան, այլ ճնշում են ստանում՝ ռազմական տեսքով», - ասել է Գրիգորյանը։
Ավելի վաղ Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը հայտարարել էր, որ ՀՀ–ում իր դիվանագիտական առաքելության սկզբնական շրջանում ասել էր, որ Միութենական պետությունում 3-րդ երկիր է պակասում։ Դեսպանը չէր հստակեցրել է, թե որ երկրի մասին է խոսքը, սակայն նշել էր, որ հայ եղբայրներն իր հետ համամիտ են։ Դիվանագետը նաև համոզմունք էր հայտնել, որ Միութենական պետությունը դեռ զարգանալու է։