ԱՄՆ-ում սառնամանիքների և ձնաբքի զոհերի թիվը հասել է 64-ի
22:33 27.12.2022 (Թարմացված է: 22:36 27.12.2022)
© Sputnik / Денис Ворошилов
/ Բաժանորդագրվել
Ըստ կանխատեսումների` եղանակային վատ պայմանները կշարունակվեն նաև այս շաբաթ։
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ում առնվազն 64 մարդ է մահացել ձնաբքի պատճառով։ Տեղեկությունը հայտնում է «NBC News» հեռուստաալիքը։
Ըստ աղբյուրի՝ 33 մարդ մահացել է Նյու Յորք նահանգի արևմուտքում՝ Բուֆալո քաղաքում և նրա շրջակայքում։
«Մահվան դեպքեր են գրանցվել 12 նահանգում՝ Կոլորադո, Իլինոյս, Կանզաս, Կենտուկի, Միչիգան, Միսուրի, Նեբրասկա, Նյու Յորք, Օհայո, Օկլահոմա, Թենեսի և Վիսկոնսին», - հայտնել է հեռուստաալիքը։
Բուֆալոյի ոստիկանության փոխանցմամբ՝ մահացածներին հայտնաբերում են փողոցներում ու մեքենաներում։
ԱՄՆ-ում դեկտեմբերի 25-ից սկսած վատ եղանակի պատճառով, ըստ flightaware.com պորտալի, չեղարկվել է ավելի քան 1800 չվերթ։ Ըստ կանխատեսումների` եղանակային վատ պայմանները կշարունակվեննաև այս շաբաթ։