00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:43
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի առաջին և միակ կին ոստիկանապետը․ ինչպես գեղեցկուհի Մելինեն կարծրատիպեր կոտրեց

© Sputnik / Aram NersesyanՈստիկանության փոխգնդապետ Մելինե Եղշատյանը
Ոստիկանության փոխգնդապետ Մելինե Եղշատյանը - Sputnik Արմենիա, 1920, 25.12.2022
Ոստիկանության փոխգնդապետ Մելինե Եղշատյանը
Բաժանորդագրվել
Սկզբում նա իր ընտանիքում «հեղափոխություն» արեց, հետո՝ ամբողջ ոստիկանական համակարգում։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելել է Վանաձոր՝ զրուցելու Հայաստանի պատմության առաջին ու դեռևս միակ այն կնոջ հետ, ում վստահվել է ղեկավարել ոստիկանության մարզային բաժինը։
Բացում ես ոստիկանության պաշտոնական կայքի մարզային վարչություններն ու բաժինները, թերթում 60-ից ավելի ղեկավար տղամարդկանց լուսանկարներն ու նրանց շարքում միայն մի կնոջ հանդիպում։ Ոստիկանության փոխգնդապետ Մելինե Եղշատյանն անկախ Հայաստանի պատմության մեջ մարզային բաժնի առաջին և դեռ միակ կին պետն է։ 2020 թվականի մարտի 27-ից ոստիկանապետ Արման Սարգսյանի հրամանով՝ ղեկավարում է Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժինը։
«Երբ նշանակմանս մասին հայտարարվեց, հասկացա՝ կա՛մ այս ծանրաձողը պատվով բարձրացնում եմ և այս համակարգում կանանց համար ինչ-որ առումով ճանապարհ հարթում, կա՛մ․․․»,- ժպտում է փոխգնդապետ Եղշատյանը։
© Sputnik / Aram NersesyanՈստիկանության փոխգնդապետ Մելինե Եղշատյանը
Первая женщина-шеф полиции подполковник Мелине Егшатян - Sputnik Արմենիա, 1920, 23.12.2022
Ոստիկանության փոխգնդապետ Մելինե Եղշատյանը
Ընտանիքում, բարեկամների շարքում ոստիկաններ չկան․ ինքն առաջինն է։ Ասում է՝ ոստիկանական համազգեստը դեռ փոքրուց է գերել։ Հիշում է ընտանիքի անդամների դեմքի արտահայտությունն ու արձագանքը, երբ հայտարարեց՝ ուզում եմ ոստիկան դառնալ։ Հատկապես դեմ էր եղբայրը։ Եթե այսօր կանանց առաջնորդության հարցում արդեն նկատելի առաջընթաց կա, 2000-ականների սկզբում այդպես չէր։ Ավանդապաշտ հայկական ընտանիքում աղջկա՝ ոստիկան դառնալու ցանկությունն անհասկանալի ու անընդունելի էր։
«Հիմա եղբայրս ինձ առաջին քաջալերողն է, իմ հաջողություններով առաջին ուրախացողը»։
Ոստիկանական ակադեմիա ընդունվելն էլ հեշտ չստացվեց՝ 4-րդ փորձից հաջողվեց։
«Ամեն անգամ 1 կամ նույնիսկ կես միավորով դուրս էի մնում։ Այն ժամանակ աղջիկների ընդունելության համար սահմանափակում կար։ Մոտավորապես 8 տեղի համար 140-160 աղջիկ էին պայքարում»,- հիշում է փոխգնդապետը։
© Sputnik / Aram NersesyanՈստիկանության փոխգնդապետ Մելինե Եղշատյանը
Первая женщина-шеф полиции подполковник Мелине Егшатян у себя в кабинете - Sputnik Արմենիա, 1920, 23.12.2022
Ոստիկանության փոխգնդապետ Մելինե Եղշատյանը
Առաջին տարին, երբ չընդունվեց, Վանաձորի մանկավարժական ինստիտուտ դիմեց․ անցավ։ Կես տարի անց հասկացավ՝ ինքնախաբեության փորձերն անիմաստ են, թողեց ինստիտուտը։ Որոշեց՝ փորձելու է այնքան, մինչև ակադեմիայում իր տեղն ունենա։ Մինչ այդ աշխատանքի անցավ պարեկապահակային ծառայությունում։ Ի վերջո, համառությունն ու սահմանված նպատակն իրենցն արեցին։ Ոստիկանական ակադեմիայից հետո նաև ՀՀ ԳԱԱ միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետն ավարտեց։
«Ի՞նչ կանեի, եթե ոստիկան չդառնայի․ ես այդ հարցի պատասխանը չունեմ»,- ծիծաղում է։
Ձեռքն է վերցնում համազգեստը, ու աչքերը փայլում են։ Ասում է՝ անբացատրելի հույզեր ապրեց, երբ տարիներ առաջ առաջին անգամ սպայական համազգեստ հագավ։
© Sputnik / Aram NersesyanՈստիկանության փոխգնդապետ Մելինե Եղշատյանը
Первая женщина-шеф полиции подполковник Мелине Егшатян показывает свою форму - Sputnik Արմենիա, 1920, 23.12.2022
Ոստիկանության փոխգնդապետ Մելինե Եղշատյանը
2007-ից սկսեց աշխատել որպես հետաքննիչ։ 2013 թվականին ճանաչվեց ՀՀ ոստիկանության լավագույն հետաքննիչ։ Մի քանի տարի անց նշանակվեց ոստիկանության Բազումի բաժնի պետի տեղակալ, հետաքննության բաժանմունքի պետ։
«Շատ ծանրաբեռնված բաժին էր։ Իսկապես լարված աշխատանք էր։ Գրեթե միշտ անձամբ եմ այցելել դեպքի վայրեր։ Երևի ամեն մասնագիտություն որոշակի, այսպես ասենք, «հոգեբանական դեֆորմացիա» է առաջացնում, որ կարողանաս աշխատել ու լավ աշխատել։ Իհարկե, չես կարող չազդվել կատարվածից, տեսածից, մարդ ես, բայց դա երբեք ինձ չի խանգարել կորցնել զգոնությունը, սառնասրտությունը»։
Ոստիկանության մարզային բաժնի պետի պաշտոնում նշանակումն իր համար անակնկալ էր։
«Երբ ասացին՝ նախարարը կանչում է, չհասկացա, թե ինչու։ Մտածում էի՝ գործերից մեկի հետ է կապված, պետին ասացի․ «խնդրում եմ՝ հուշեք, թե որ գործի վրա սևեռվեմ»։ Պետն էլ խորհրդավոր ասաց՝ «գնա, գնա»։ Պատկերացրեք՝ հանդիպմանը գնացել եմ բոլոր պրոբլեմատիկ գործերի թղթապանակները ձեռքիս, որ ցանկացած հարցի դեպքում կարողանամ համապատասխան նյութերը ներկայացնել»։
Երկար տարիների փորձառու հետաքննիչը մինչև ոստիկանապետ Արման Սարգսյանի հետ հանդիպումն այդպես էլ չկարողացավ «բացահայտել» իրեն կանչելու նպատակը։
© Sputnik / Aram NersesyanՈստիկանության փոխգնդապետ Մելինե Եղշատյանը գործընկերների հետ
Первая женщина-шеф полиции подполковник Мелине Егшатян с сотрудниками в отделении полиции - Sputnik Արմենիա, 1920, 23.12.2022
Ոստիկանության փոխգնդապետ Մելինե Եղշատյանը գործընկերների հետ
Ասում է՝ իր նշանակումը ծայրահեղ է ընդունվել՝ ծայրահեղ լավ կամ ծայրահեղ վատ, միջին կարծիք չի եղել։ Նույնիսկ գործընկերներից ոչ բոլորն են որոշումը միանշանակ ընդունել։ Բայց ժամանակն ամեն բան իր տեղն է դրել։
Համակարգում աշխատելու և առաջ գնալու համար ամենակարևորն ազնվությունն ու սկզբունքայնությունն են։ Մելինեի նպատակն ու երազանքը հանցագործությունների դեմ պայքարելն էր, մարդկանց պաշտպանելը, ինչ-որ առումով՝ այս աշխարհն ավելի լավը դարձնելը։
Լինել կին-ղեկավար ուժային կառույցում չի նշանակում կորցնել կանացիությունը։
«Այս համակարգում պետք է չկոշտանաս, չկոպտանաս։ Քո խոսքից, պահելաձևից գործընկերներդ պետք է հասկանան, որ կնոջ հետ գործ ունեն»։
© Sputnik / Aram Nersesyan

Ոստիկանության Գուգարքի բաժնում

Ոստիկանության Գուգարքի բաժնում - Sputnik Արմենիա
1/5

Ոստիկանության Գուգարքի բաժնում

© Sputnik / Aram Nersesyan

Ոստիկանության փոխգնդապետ Մելինե Եղշատյանը

Ոստիկանության փոխգնդապետ Մելինե Եղշատյանը - Sputnik Արմենիա
2/5

Ոստիկանության փոխգնդապետ Մելինե Եղշատյանը

© Sputnik / Aram Nersesyan

Մելինե Եղշատյանը ցուցադրում է իր համազգեստը

Մելինե Եղշատյանը ցուցադրում է իր համազգեստը - Sputnik Արմենիա
3/5

Մելինե Եղշատյանը ցուցադրում է իր համազգեստը

© Sputnik / Aram Nersesyan

Ոստիկանության փոխգնդապետ Մելինե Եղշատյանը

Ոստիկանության փոխգնդապետ Մելինե Եղշատյանը - Sputnik Արմենիա
4/5

Ոստիկանության փոխգնդապետ Մելինե Եղշատյանը

© Sputnik / Aram Nersesyan

Ոստիկանության փոխգնդապետ Մելինե Եղշատյանը

Ոստիկանության փոխգնդապետ Մելինե Եղշատյանը - Sputnik Արմենիա
5/5

Ոստիկանության փոխգնդապետ Մելինե Եղշատյանը

1/5

Ոստիկանության Գուգարքի բաժնում

2/5

Ոստիկանության փոխգնդապետ Մելինե Եղշատյանը

3/5

Մելինե Եղշատյանը ցուցադրում է իր համազգեստը

4/5

Ոստիկանության փոխգնդապետ Մելինե Եղշատյանը

5/5

Ոստիկանության փոխգնդապետ Մելինե Եղշատյանը

Թեպետ օրվա 24 ժամից 26-ն աշխատանքին է նվիրում, բայց կանացի փոքրիկ գործերի համար էլ րոպեներ գտնում է՝ հարդարել մազերը, եղունգները, ինչպես ասում են, լավ մարզավիճակում լինել։ Խիստ է, թե ոչ՝ վստահ չէ, բայց վստահ է, որ պահանջկոտ է, կարգապահություն է պահանջում։ Ու դա բոլորը գիտեն։
Համաձայն չէ, երբ ասում են, թե աշխատանքի պատճառով անձնական կյանքը չի կառուցել։ Թեպետ խոստովանում է՝ աշխատանք կամ ընտանիք ընտրության ժամանակ միանշանակ աշխատանքի օգտին է որոշում կայացրել։ Ժպտում է՝ միշտ էլ այդպես է լինելու, բայց և վստահ է՝ ապագայում երբ իր ընտանիքը կազմեց, միանշանակ ոչ աշխատանքն ընտանիքին, ոչ էլ ընտանիքն է աշխատանքին խանգարելու։ Դա էլ է կին ղեկավարների առանձնահատկություններից՝ համատեղել իրարից հեռու պարտականություններ։
Լրահոս
0