00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Քրոջս նվիրել են ուրիշին». Ալթունյանների մութ պատմությունը և որդեգրման ցուցանիշները ՀՀ–ում

© Sputnik / Владимир Песня / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 24.12.2022
Բաժանորդագրվել
Ինչպես հայերի, այնպես էլ օտարերկրացիների կողմից հայ երեխաների որդեգրումների դեպքերը նվազել են։ Մասնագետը կարծում է` 2 պատճառ կա դրա համար։ Sputnik Արմենիան փորձել է պարզել` ինչ է կատարվել ոլորտում տարիներ առաջ և ինչ իրավիճակ է հիմա։
Հայաստանում վերջին տարիներին էապես նվազել են որդեգրումների ցուցանիշները։ Եթե, օրինակ, 2015-ին 112 երեխա է որդեգրվել, ապա 2021-ին որդեգրվողների թիվը 23 է եղել։ Ինչո՞վ է պայմանավորված նման նվազումը։ Պատասխանը միանշանակ չէ։ Փաստ է միայն այն, որ 2019-ին, երբ ԱԱԾ–ն հայտնել էր, որ բացահայտել են պաշտոնյաների կողմից մանկատների երեխաների որդեգրման գործընթացում կատարված հանցագործություններ, շատերը սկսեցին գնալ իրենց մահացած համարվող երեխաների հետքերով։
Sputnik Արմենիան որդեգրումների թեմայով զրուցել է մասնագետի հետ, վիճակագրական տվյալներ ստացել պատկան մարմիններից և ծանոթացել Ալթունյանների հետ, որոնք կասկածներ ունեն, թե իրենց ընտանիքի անդամին 43 տարի առաջ տվել են ուրիշին։

Մութ պատմություն. Ալթունյանները փնտրում են իրենց քրոջը

«Մայրս 1979-ի մայիսի 4-ին պառկել է Մարգարյան հիվանդանոց, իսկ մայիսի 21-ին աղջիկ է ունեցել։ Ծննդաբերությունից հետո մայրս հիվանդ է եղել, բժիշկներն ասել են` կվարակի փոքրիկին և մոտը չեն տարել, որ կերակրի։ Դրանից հետո մորս հայտնել են, որ մահացել է երեխան։ Ծնողներս (հայրս մահացած է) դին ուզել են, որ հուղարկավորեն, սակայն հիվանդանոցից ասել են, որ իրենք կթաղեն նրան»,–պատմեց Աննա Ալթունյանը։
Նրա խոսքով` այն, որ դին չեն տվել ծնողներին, կասկածի տեղիք է տվել, ու մոր այս պատմությունից հետո որոշել են Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն (Մարգարյան հիվանդանոց) հարցում ուղարկել։ Աննան նշում է` հիվանդանոցից տեղեկանք են ստացել, որտեղ գրված է` մայրն իգական սեռի երեխա է ունեցել, որի մոտ ինչ–որ հիվանդություն է հայտնաբերվել։ Հենց այդ կապակցությամբ երեխան հունիսի 6-ին տեղափոխվել է թիվ 1 մանկական հիվանդանոց։
© Photo : provided by Anna AltunyanԱրխիվային փաստաթուղթ
Архивные документы Ирены Алтунян - Sputnik Արմենիա, 1920, 21.12.2022
Արխիվային փաստաթուղթ
«Ստացվում է, որ երեխան չի մահացել, այնինչ մեզ հակառակն են ասել։ Ավելին` կան արխիվային փաստաթղթեր, ըստ որոնց` երեխան թիվ մեկ մանկական հիվանդանոցից հունիսի 12-ին` 22 օրականում, դուրս է գրվել։ Մեզ չեն էլ ասել, որ երեխան հիվանդ է»,–մոր պատմածը փոխանցում է Աննան։
Ասում է` մոր հետ խոսելուց հետո հարցումներ է ուղարկել ուր ասես` մանկատներ, Վարդենիսի նյարադահոգեբանական տուն-ինտերնատ, Ազգային արխիվ, անգամ ծերանոցներ, սակայն Իրենա Ալթունյան անվամբ որևէ մեկը գրանցված չի եղել որևէ տեղ։
© Photo : provided by Anna Altunyan

Աննա Ալթունյանի տրամադրած փաստաթղթերից

Աննա Ալթունյանի տրամադրած փաստաթղթերից - Sputnik Արմենիա
1/3

Աննա Ալթունյանի տրամադրած փաստաթղթերից

© Photo : provided by Anna Altunyan

Աննա Ալթունյանի տրամադրած փաստաթղթերից

Աննա Ալթունյանի տրամադրած փաստաթղթերից - Sputnik Արմենիա
2/3

Աննա Ալթունյանի տրամադրած փաստաթղթերից

© Photo : provided by Anna Altunyan

Աննա Ալթունյանի տրամադրած փաստաթղթերից

Աննա Ալթունյանի տրամադրած փաստաթղթերից - Sputnik Արմենիա
3/3

Աննա Ալթունյանի տրամադրած փաստաթղթերից

1/3

Աննա Ալթունյանի տրամադրած փաստաթղթերից

2/3

Աննա Ալթունյանի տրամադրած փաստաթղթերից

3/3

Աննա Ալթունյանի տրամադրած փաստաթղթերից

Դիմել է նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ոստիկանության վիզաների վարչություն, վերջին տեղից պարզել, որ Իրենա Ալթունյան անունով մարդ 1979-ից հետո 3-4 տարի երկրից դուրս չի եկել։
«Կարծում եմ` քրոջս երբ տեղափոխել են առաջին հիվանդանոց, նվիրել են ուրիշին։ Մտածել են` ընտանիքի 4-րդ երեխան է, մայրս էլ 40-ն անց է եղել... Ասում են, թե մայրս հրաժարվել է երեխայից, սակայն նման բան չի եղել։ Հիմա հանգիստ ապրել չենք կարող` քուն ու դադար կորցրել ենք։ Մայրս շոկի մեջ է։ Դիմել ենք դատախազություն և սպասում ենք, որ տեսնենք` քրգործ կհարուցվի՞, թե՞ ոչ։ Կուզեի, որ Հերացու անվան հիվանդանոցը մեզ այդ օրերի դուրսգրումների ցանկը տրամադրեր, որ հերթով հետքերով գնայինք»։

Ի՞նչ են ասում հիվանդանոցները

Վերոհիշյալ դեպքի առնչությամբ մանրամասներ ստանալու նպատակով այցելեցինք Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն։ Այնտեղից հայտնեցին` արխիվային փաստաթղթերում նշված է` Իրինա Արմենակի Ալթունյանը մայիսի 4-ին ընդունվել է հիվանդանոց և մայիսի 21-ին ծննդաբերել հասուն, իգական սեռի նորածին` 2.5 կգ քաշով և 48 սմ հասակով։
«Նորածնի մոտ ինչ–որ հիվանդություն է հայտնաբերվել, և մոր իմացությամբ երեխան տեղափոխվել է թիվ 1 մանկական հիվանդանոց»,–ասացին կենտրոնից։
Ինչ վերաբերում է թիվ 1 մանկական հիվանդանոցին, ապա ՀՀ կառավարության 2001թ. օգոստոսի 6-ի N 703 որոշմամբ այն լուծարվել է։ Որոշման մեջ կառույցի իրավահաջորդի մասին տեղեկություններ չկան։ Նույն տեղում այժմ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրն է։

ՀՀ–ից «դուրս բերվող» երեխաների թիվը նվազել է

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են` վերջին տարիներին զգալիորեն նվազել է օտարերկրացիների կողմից հայ երեխաների որդեգրման դեպքերը։ Եթե 2015-ին 56 երեխա է որդեգրվել օտարերկրացիների կողմից, ապա նախորդ տարի ընդամենը 5 երեխա է որդեգրվել։
Ի դեպ` ամենաշատն ԱՄՆ քաղաքացիներն են հայ երեխաներին որդեգրել (2015-2021թթ` 64 երեխա), հաջորդիվ իտալացիներն են (2015-2021թթ` 54 երեխա) և Ֆրանսիայի քաղաքացիները (2015-2021թթ` 27 երեխա)։ Մյուս երկրների քաղաքացիների դեպքում նույն ժամանակահատվածում հայ երեխաների որդեգրման դեպքերը տարեկան տասից չեն անցնում (2015-2021թթ Ռուսաստանից 1, Իրանից 2...)։
«Դեկտեմբերի 5-ի տվյալներով` կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների հաշվառման «Մանուկ» տեղեկատվական համակարգում որդեգրման ենթակա երեխաների թիվը 279 է»,–հայտնում են նախարարությունից։
Պարզելու համար, թե որդեգրումների դեպքով քանի քրգործ է հարուցվել վերջին 6 տարիներին, քանիսի դեպքում են գործով օտարերկրացիներ անցնում, գրավոր հարցում էինք ուղարկել ՀՀ քննչական կոմիտե։
ՔԿ–ն, սակայն, չի պատասխանել հարցմանը և տարօրինակ կերպով դրվագային ինչ-որ դեպք է ներկայացրել` անդրադառնալով 2019-ին օտարերկրացիների կողմից ՀՀ օրենքի խախտմամբ որդեգրման բացահայտմանը։
Թե ինչու է ՔԿ–ն շեշտը դրել 2019-ին հարուցված մեկ քրգործի վրա` հայտնի չէ։ Հավելենք, որ հավելյալ ճշգրտման արդյունքում միայն պարզ դարձավ, որ ապօրինի որդեգրումների հետ կապված քրգործերի հարցով հաշվառում, որպես այդպիսին, ՔԿ–ում չկա։

Որդեգրումների թվի նվազման պատճառները

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, ՀՕՖ «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի տնօրեն Միրա Անտոնյանը կարծում է, որ որդեգրման ցածր ցուցանիշները վկայում են այն մասին, որ գործընթացները բարդացել են և որդեգրող ընտանիքների ակնկալիքները «չեն արդարացվում»։
Նրա խոսքով` չնայած նախկինում էլ այդ ամենը հեշտ չէր, սակայն գործընթացը «փափկեցվում» էր անընդունելի ձևերով։ Անտոնյանը նշում է, որ որդեգրման համար շուրջ 19 փաստաթուղթ է պահանջվում, և մարդիկ կես ճանապարհից հոգնում են։
«Գործընթացը դժվարացնելու պատճառը հասկանալի է` կոռուպցիոն ռիսկերի նվազեցում և այլն, սակայն այն հիմա դարձել է այնքան բարդ, որ որևէ մեկին չի քաջալերում մտնել դրա մեջ։ Բացի այդ, կան խանգարող հանգամանքներ, օրինակ` երեխայի ընտրությունը կատարվում է պատահականության սկզբունքով, և շատ համառոտ ինֆորմացիա է լինում նրա մասին»,–ասում է Անտոնյանը։
Նա նշում է, որ որդեգրող ընտանիքը պետք է իմանա` երեխան ինչ խնդիրներ ունի, ինչն է պատճառը, որ լքել են նրան, ինչ հարաբերություններ ունի ծնողի հետ կամ արդյոք հայտնի է, թե ով է ծնողը։ Նրա խոսքով` շատ ժամանակ, երբ որդեգրող ընտանիքը համակարգչով երեխա է ընտրում պատահականության սկզբունքով և հետո իմանում, որ փոքրիկն առողջական խնդիրներ ունի, հրաժարվում է նրանից։ Ուստի, ըստ Մարգարյանի, պետք է որդեգրման նախապատրաստվող ծնողներին նախապատրաստեն այդ գործընթացին։
Բացի այդ, կա նաև հարցի մեկ այլ կողմը. երբ ծնողը երկմտում է` հրաժարվե՞լ երեխայից, թե՞ ոչ, նրա հետ որևէ աշխատանք չի տարվում։
Մանկատանը հայտնվելը դեռ չի նշանակում, թե երեխան ենթակա է որդեգրման. փոխնախարար
«Հիվանդանոցներում պետք է սոցիալական ծառայողներ լինեն, որոնք կաջակցեն, օրինակ, այն դեռահասներին, որոնք խաբվել են, կամ էլ այն կնոջը, որն արտամուսնական կապերից է երեխա ունենում և հրաժարվում է երեխայից»,–կարծում է Անտոնյանը։
Նա նշում է, որ շատ ընտանիքներ են դիմում ՀՕՖ` մտածելով, որ այդտեղ էլ են զբաղվում որդեգրմամբ։ Անտոնյանի խոսքով` մինչև 2018-ը երեխա որդեգրելու ցանկություն է ունեցել 300 ընտանիք։ 44–օրյա պատերազմից հետո այդ թիվը շեշտակի աճել է։
Լրահոս
0