https://arm.sputniknews.ru/20221224/erevani-kentrvonum-toyota-priusy-5-avtvomeqenaji-e-bakhvel-varvordy-hivandanvocum-e-53085602.html
Երևանի կենտրոնում «Toyota Prius»–ը 5 ավտոմեքենայի է բախվել. վարորդը հիվանդանոցում է
Երևանի կենտրոնում «Toyota Prius»–ը 5 ավտոմեքենայի է բախվել. վարորդը հիվանդանոցում է
Sputnik Արմենիա
48-ամյա վարորդին մեքենայից դուրս են բերել փրկարարներն ու շտապօգնության աշխատակիցները։ 24.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-24T10:17+0400
2022-12-24T10:17+0400
2022-12-24T10:19+0400
հայաստան
երևան
վթար
ավտոմեքենա
վարորդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/18/53085120_0:53:1000:616_1920x0_80_0_0_95fa0103ea970c120b4ac691e72a6366.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Երևանի Նալբանդյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում ՃՏՊ է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ է հոսպիտալացվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ՃՏՊ–ի վերաբերյալ ահազանգը ստացել է դեկտեմբերի 24-ին` ժամը 00։44-ին։Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։Ձմեռային անվադողերով չերթևեկելու համար պատիժ սահմանված չէ. Քեյանը` ավտովթարների մասինՓրկարարները հոսանքազրկել են «Toyota Prius» մակնիշի ավտոմեքենան, շտապօգնության աշխատակիցների հետ Հ․ Ա․-ին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/18/53085120_55:0:946:668_1920x0_80_0_0_8b6c8f56f6a6af88f2accb66e693bfc8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, վթար, ավտոմեքենա, վարորդ
հայաստան, երևան, վթար, ավտոմեքենա, վարորդ
Երևանի կենտրոնում «Toyota Prius»–ը 5 ավտոմեքենայի է բախվել. վարորդը հիվանդանոցում է
10:17 24.12.2022 (Թարմացված է: 10:19 24.12.2022) 48-ամյա վարորդին մեքենայից դուրս են բերել փրկարարներն ու շտապօգնության աշխատակիցները։
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Երևանի Նալբանդյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում ՃՏՊ է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ է հոսպիտալացվել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ՃՏՊ–ի վերաբերյալ ահազանգը ստացել է դեկտեմբերի 24-ին` ժամը 00։44-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ «Toyota Prius» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ա., ծնված 1998 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած «BMW», «Ford Focus», «Mercedes-Benz C 300» և «Nissan Teana» մակնիշների ավտոմեքենաներին, այնուհետև անցել հանդիպակաց գոտի և բախվել «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենային (վարորդ` Ա. Ն., ծնված 1974 թ․)։
Փրկարարները հոսանքազրկել են «Toyota Prius» մակնիշի ավտոմեքենան, շտապօգնության աշխատակիցների հետ Հ․ Ա․-ին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: