00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խնդիրներ լինելու են. ֆիննախը և ՊԵԿ–ը պատրաստվում են եկամուտների հայտարարագրման գործընթացին

© Sputnik / Сергей ВенявскийԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 23.12.2022
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Իրենց եկամուտների մասին առաջին հայտարարագրերը ՀՀ իրավաբանական անձինք կներկայացնեն 2024թ–ի մայիսին, իսկ 2026-ից գործընթացը կընդգրկի Հայաստանի բոլոր չափահաս քաղաքացիներին։
2023թ–ի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող եկամուտների հայտարարագրման գործընթացը կարող է լուրջ տեխնիկական խնդիրների բախվել։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ նախագահ, գործարար Սամսոն Գրիգորյանը, որն իր մտահոգության մասին բարձրաձայնել էր դեռ օրենքի ընդունումից առաջ` ԱԺ–ում այդ հարցով կազմակերպված լսումների ժամանակ։
«ՊԵԿ կայքի հետ կապված խնդիրներ այսօր էլ անընդհատ լինում են։ Գործիքը լավ չի աշխատում, քանի որ ՊԵԿ–ի սերվերները չեն բավարարում, որպեսզի սպասարկեն ընդամենը միայն տնտեսվարողների մուտքն ու ելքը կայք։ Հետաբար, շատ լուրջ խնդիր կարող է լինել, երբ ՀՀ բոլոր քաղաքացիները սկսեն առցանց հայտարարագրեր ներկայացնելու համար կայք մուտք գործել»,– ասաց Գրիգորյանը` հիշեցնելով, որ հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում վարչական պատասխանատվություն է նախատեսված։
Կառավարության ու ԱԺ–ի հետ քննարկումների արդյունքում, գործարարների այս մտահոգությանն ընդառաջելով, ՊԵԿ–ում առաջիկայում նախատեսվում է տեխնիկական լուրջ վերազինումներ կատարել։ Իսկ հայտարարագիրն ուշացնելու դեպքում հայտարարատուն նախ կզգուշացվի, հետո միայն կտուգանվի՝ շարքային քաղաքացին` 5000 դրամի չափով, խոշոր գործարարները` 50 000։
Թե իրականում ինչ տեսք է ունենալու հայտարարագիրը և ինչ կարգով է այն լրացվելու, հարկային մարմնի հետ առցանց հարաբերվելու երկարամյա փորձ ունեցող Սամսոն Գրիգորյանն առայժմ միայն որոշակի պատկերացում ունի։
«Վերջնական դեռ պարզ չէ, բայց, ինչպես մոտավոր բացատրում են համապատասխան մարմինները, բացելու եք գործիքը, տեսնելու եք այնտեղ ձեր այն եկամուտները, որոնք հասանելի են ՊԵԿ–ին, այսինքն` աշխատավարձ և այլն։ Եթե կլինեն այլ եկամուտներ, որոնք ՊԵԿ–ը չի տեսնում, օրինակ` տուն եք տվել վարձակալության ու գումար եք ստանում, ինքներդ պետք է ավելացնեք, գրանցեք։ Իսկ եթե ավելացնելու բան չկա, ուղղակի բացում եք, տեսնում եք` ամեն ինչ ճիշտ է, սեղմում եք «համաձայն եմ» կոճակը և վերջ»,– ասաց մեր զրուցակիցը։
Կբացահայտվեն իրական տերերը. ՀՀ–ում ավելի քան 102 000 ընկերություն պիտի «խոստովանի»
Եկամուտների հայտարարագրման կարգի ամբողջական ներդրման դեպքում Սամսոն Գրիգորյանին մտահոգում է նաև ՀՀ քաղացիների` առցանց համակարգերից օգտվելու անտեղյակությունը։
«Խնդիրներ անպայման լինելու են և շատ են լինելու, մեխանիզմը միանգամից չի սկսի գործել։ Ես կարող եմ մի օրինակ բերել, որ մենք արդեն ավելի քան 10 տարի է, ինչ կարող ենք մեր կոմունալներն առցանց վճարել, բայց հանրության մի ստվար զանգվածը դեռ գնում է «Հայփոստ» կամ բանկեր` տեղում վճարումներ կատարելու։ Այսինքն` մենք ունենք խնդիր, մեր քաղաքացիների մեծ մասը նոր տեխնոլոգիաների հետ շփումից հեռու է։ Բայց հույս ունեմ, որ այդ խնդիրները քիչ–քիչ կլուծվեն ընթացքում»,– ասաց նա։
Համակարգի գործարկման հնարավոր խնդիրներ կանխատեսում են նաև ՀՀ ֆինանսների նախարարությունում։
Եկամուտների քաղաքականության եւ վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ևս հաստատեց` նման ծավալի առցանց գործառույթների համակարգ Հայաստանում երբևէ չի եղել, ուստի ՊԵԿ–ն ու ֆինանսների նախարարությունը 1 տարի ժամանակ ունեն նման համակարգ ստեղծելու ու գործարկելու համար։
«Պատկերացումներ, թե ինչպիսին պետք է լինի համակարգը և ինչպես պետք է կազմակերպվի հայտարարագրման պրոցեսը, և՛ ՊԵԿ–ում, և՛ ֆիննախում կան, պարզապես ժամանակ է պետք այդ գաղափարներն իրագործելու, կյանքի կոչելու համար»,– ասաց մեր զրուցակիցը` միաժամանակ հիշեցնելով, որ առաջին փուլում` 2024թ–ին, հայտարարագիր են ներկայացնելու միայն իրավաբանական անձինք, որոնք և փորձառություն ունեն ՊԵԿ–ի հետ աշխատանքի, և ավելի փոքր քանակ են կազմում, ինչը պատասխանատուներին թույլ կտա փորձարկել համակարգը, հայտնաբերել ու շտկել թերացումները` դրանք ավելի լայն գործարկմանը նախապատրաստելու համար։
Քաղաքացիների անպատրաստ լինելու վերաբերյալ ևս կառավարությունում մտավախություն ունեն։ Բայց, Օրի Ալավերդյանի դիտարկմամբ, դա չի կարող խոչընդոտել պետության զարգացմանը, այլապես որևէ բարեփոխում հնարավոր չի լինի իրականացնել։
Ինչ վերաբերում է հայտարարագրի հնարավոր բովանդակությանը, Օրի Ալավերդյանը հայտնեց, որ այդ հարցի շուրջ ևս դեռ վերջնական որոշում չկա։ ՊԵԿ–ում ու ֆիննախում դեռ ուսումնասիրում են միջազգային փորձը։
Հայտարարագրման համակարգում կարևոր է նաև խրախուսման մեխանիզմների առկայությունը. տնտեսագետ
2023թ–ի եկամուտների վերաբերյալ հայտարարագրեր ներկայացնելու համար սահմանված վերջնաժամկետը 2024թ–ի մայիսի 1-ն է։ Դրանից հետո քաղաքացին կստանա ծանուցում` հարկային մարմնից։ Իսկ ծանուցում ստանալուց հետո առավելագույնքը 1 ամսվա ընթացքում հայտարարագիր չներկայացնելու դեպքում նրա նկատմամբ կսկսվի վարչական պատասխանատվության` տուգանքի գործընթաց` նախ 5000 դրամի չափով, իսկ 30 օր անց դարձյալ չներկայացնելու դեպքում` 10 000։
Հիշեցնենք` դեկտեմբերի 23-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց եկամուտների համընդհանուր հայտարարագրման նախագիծը:
Դրա համաձայն, եկամուտների հայտարարագրման համակարգը կներդրվի 2023 թվականից։ Առաջին փուլում դրանում ընդգրկված անձինք իրենց եկամուտների մասին առաջին հայտարարագրերը կներկայացնեն 2024թ–ի մայիսին, իսկ 2026-ից գործընթացը կընդգրկի ՀՀ բոլոր չափահաս քաղաքացիներին։
Լրահոս
0