https://arm.sputniknews.ru/20221223/gharabaghum-hanqeri-khndiry-kareli-e-verjnakanapes-lutsel-miajn-khaghagh-pajmanagrvov-lavrvov-53065550.html
Ղարաբաղում հանքերի խնդիրը կարելի է լուծել միայն խաղաղության պայմանագրով. Լավրով
Ղարաբաղում հանքերի խնդիրը կարելի է լուծել միայն խաղաղության պայմանագրով. Լավրով
Sputnik Արմենիա
Ռուսաստանի արտգործնախարարի խոսքով` ռուս խաղաղապահները միջնորդական ջանքեր էին գործադրում հանքերի հարցը լուծելու համար։ 23.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-23T17:32+0400
2022-12-23T17:32+0400
2022-12-23T17:34+0400
սերգեյ լավրով
արցախ
լեռնային ղարաբաղ
հանք
հանքարդյունաբերություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0f/52700763_0:107:1024:683_1920x0_80_0_0_0bcc8cd37183347619594631dc76f73e.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի - Sputnik. Լեռնային Ղարաբաղում հանքերի խնդիրը կարելի է վերջնականապես լուծել միայն խաղաղության պայմանագրով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը ժառանգություն է մնացել Խորհրդային Միության փլուզումից հետո։ Նրա խոսքով` հանքերը, որոնց մասին խոսում ենք, «մշակվում են խորհրդային ժամանակներից ի վեր»։Նրա խոսքով, խորհրդային տարիներին, «երբ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն Ադրբեջանական ԽՍՀ-ի մաս էր կազմում, աշխատում էին ձեռնարկություններ, որոնք հիմա, ինչպես երևում է, վերածվել են բիզնեսների»:Նրա խոսքով, 10 օր առաջ ռուս խաղաղապահների միջնորդական ջանքերի շնորհիվ պայմանավորվածություն էր ձեռք բերվել հանքերից մեկը բնապահպանների խմբի այցեր կազմակերպելու համար, «որպեսզի տեսնեն, հնարավորություն ունենան հանգստացնել հասարակական կարծիքը», սակայն այդ պայմանավորվածությունը, «ցավոք, ձախողվեց»: ՌԴ-ն կապ չունի քաղաքացիությունից հրաժարված Ռուբեն Վարդանյանի հետ. Լավրով«Ցավոք, այդ պայմանավորվածությունը ձախողվեց ոչ ադրբեջանական կողմի, ոչ էլ ռուս խաղաղապահների մեղքով։ Ասվել է, որ Ղարաբաղի ղեկավարությունը ներկա պահին չի ցանկանում այդպիսի պատվիրակությանը թույլատրել այցելել այդ տարածաշրջանի տարածք»,- հայտարարել Է Լավրովը։Նշենք, որ Արցախում 2003-ից մինչև 2010-ականների կեսերը շահագործվում էին Դրմբոնի պղնձի և ոսկու հանքավայրը, այնուհետև Կաշենի պղնձահանքերը։ Դրանցից ոչ մեկը խորհրդային տարիներին չի մշակվել (մշակվում էր միայն սնդիկի հանքավայրը Քարվաճառի շրջանում, այսինքն ԼՂԻՄ-ից դուրս, արդյունահանվող սնդիկը վերամշակվում էր Դադիվանքի վանքի մոտ գտնվող գործարանում)։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0f/52700763_113:0:1024:683_1920x0_80_0_0_665ffe9cad2125806e6760a4c7b5216c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով, արցախ, լեռնային ղարաբաղ, հանք, հանքարդյունաբերություն
սերգեյ լավրով, արցախ, լեռնային ղարաբաղ, հանք, հանքարդյունաբերություն
Ղարաբաղում հանքերի խնդիրը կարելի է լուծել միայն խաղաղության պայմանագրով. Լավրով
17:32 23.12.2022 (Թարմացված է: 17:34 23.12.2022) Ռուսաստանի արտգործնախարարի խոսքով` ռուս խաղաղապահները միջնորդական ջանքեր էին գործադրում հանքերի հարցը լուծելու համար։
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի - Sputnik. Լեռնային Ղարաբաղում հանքերի խնդիրը կարելի է վերջնականապես լուծել միայն խաղաղության պայմանագրով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը ժառանգություն է մնացել Խորհրդային Միության փլուզումից հետո։ Նրա խոսքով` հանքերը, որոնց մասին խոսում ենք, «մշակվում են խորհրդային ժամանակներից ի վեր»։
«Դա ժառանգված խնդրի մի մասն է։ Եվ այն վերջնականապես կարելի է լուծել միայն խաղաղության պայմանագիր կնքելով և այս իրավական հարցում մեծ վերջակետ դնելով։ Դա, իհարկե, չի նշանակում, որ պետք է անգործության մատնվել»,-հայտարարել Է Լավրովը։
Նրա խոսքով, խորհրդային տարիներին, «երբ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն Ադրբեջանական ԽՍՀ-ի մաս էր կազմում, աշխատում էին ձեռնարկություններ, որոնք հիմա, ինչպես երևում է, վերածվել են բիզնեսների»:
Նրա խոսքով, 10 օր առաջ ռուս խաղաղապահների միջնորդական ջանքերի շնորհիվ պայմանավորվածություն էր ձեռք բերվել հանքերից մեկը բնապահպանների խմբի այցեր կազմակերպելու համար, «որպեսզի տեսնեն, հնարավորություն ունենան հանգստացնել հասարակական կարծիքը», սակայն այդ պայմանավորվածությունը, «ցավոք, ձախողվեց»:
«Ցավոք, այդ պայմանավորվածությունը ձախողվեց ոչ ադրբեջանական կողմի, ոչ էլ ռուս խաղաղապահների մեղքով։ Ասվել է, որ Ղարաբաղի ղեկավարությունը ներկա պահին չի ցանկանում այդպիսի պատվիրակությանը թույլատրել այցելել այդ տարածաշրջանի տարածք»,- հայտարարել Է Լավրովը։
Նշենք, որ Արցախում 2003-ից մինչև 2010-ականների կեսերը շահագործվում էին Դրմբոնի պղնձի և ոսկու հանքավայրը, այնուհետև Կաշենի պղնձահանքերը։ Դրանցից ոչ մեկը խորհրդային տարիներին չի մշակվել (մշակվում էր միայն սնդիկի հանքավայրը Քարվաճառի շրջանում, այսինքն ԼՂԻՄ-ից դուրս, արդյունահանվող սնդիկը վերամշակվում էր Դադիվանքի վանքի մոտ գտնվող գործարանում)։