https://arm.sputniknews.ru/20221223/eduard-spercjany-hasel-e-evrvopakan-akumbneri-makardakin-berezvovski-53075666.html
Էդուարդ Սպերցյանը հասել է եվրոպական ակումբների մակարդակին. Բերեզովսկի
Էդուարդ Սպերցյանը հասել է եվրոպական ակումբների մակարդակին. Բերեզովսկի
Sputnik Արմենիա
Դեռ գարնանը Սպերցյանով հետաքրքրված էր ֆրանսիական «Օլիմպիկ» ակումբը։ 23.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-23T19:39+0400
2022-12-23T19:39+0400
2022-12-23T20:16+0400
էդուարդ սպերցյան
ռոման բերեզովսկի
ֆուտբոլ
ֆուտբոլիստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/04/42859283_0:0:1601:901_1920x0_80_0_0_27811017a2dd24c3fea1090c88a72953.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի հավաքականի և ռուսական «Կրասնոդար» ակումբի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը պետք է տեղափոխվի ուժեղ առաջնություն։ Այս մասին ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոման Բերեզովսկին metaratings.ru կայքին տված հարցազրույցում։Նշենք, որ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը վերջերս հրաժարվել էր տեղափոխվել իտալական «Ֆիորենտինա» ակումբ։Դեռ գարնանը նրանով հետաքրքրված էր ֆրանսիական «Օլիմպիկ» ակումբը։«Նա երախտապարտ է «Կրասնոդարին», որը զարգացրել է նրան որպես ֆուտբոլիստ և ուժ տվել: Եթե ղեկավարները հետաքրքրված են, որ իրենց սանն աճի, նրանք էլ պետք է նախաձեռնող լինեն»,- ասել է Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին։Հիշեցնենք, որ Էդուարդ Սպերցյանը ծնվել և մեծացել է Ռուսաստանում, իր ֆուտբոլային կարիերան սկսել է «Կրասնոդար» ակումբում։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ բանակցություններից հետո ֆուտբոլիստը 2021 թ.–ից հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կազմում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/04/42859283_0:0:1423:1067_1920x0_80_0_0_df254e2612d45fc9e6e3e5d369ea2afd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էդուարդ սպերցյան, ռոման բերեզովսկի, ֆուտբոլ, ֆուտբոլիստ
էդուարդ սպերցյան, ռոման բերեզովսկի, ֆուտբոլ, ֆուտբոլիստ
Էդուարդ Սպերցյանը հասել է եվրոպական ակումբների մակարդակին. Բերեզովսկի
19:39 23.12.2022 (Թարմացված է: 20:16 23.12.2022) Դեռ գարնանը Սպերցյանով հետաքրքրված էր ֆրանսիական «Օլիմպիկ» ակումբը։
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի հավաքականի և ռուսական «Կրասնոդար» ակումբի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը պետք է տեղափոխվի ուժեղ առաջնություն։ Այս մասին ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոման Բերեզովսկին metaratings.ru կայքին տված հարցազրույցում։
«Սպերցյանը հասել է Գերմանիայի ու Ֆրանսիայի ակումբների մակարդակին: Կարծում եմ, որ նրան շտապ ուժեղ առաջնություն է պետք: Նա երիտասարդ է ու արագ կադապտացվի։ Էդուարդը կարող է իր համար հիանալի կարիերա ստեղծել»,– ասել է Ռոման Բերեզովսկին:
Նշենք, որ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը վերջերս հրաժարվել էր տեղափոխվել իտալական «Ֆիորենտինա» ակումբ։
Դեռ գարնանը նրանով հետաքրքրված էր ֆրանսիական «Օլիմպիկ» ակումբը։
«Նա երախտապարտ է «Կրասնոդարին», որը զարգացրել է նրան որպես ֆուտբոլիստ և ուժ տվել: Եթե ղեկավարները հետաքրքրված են, որ իրենց սանն աճի, նրանք էլ պետք է նախաձեռնող լինեն»,- ասել է Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին։
Հիշեցնենք, որ Էդուարդ Սպերցյանը ծնվել և մեծացել է Ռուսաստանում, իր ֆուտբոլային կարիերան սկսել է «Կրասնոդար» ակումբում։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ բանակցություններից հետո ֆուտբոլիստը 2021 թ.–ից հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կազմում։