https://arm.sputniknews.ru/20221223/cisternnery-dzulum-en-bajc-erevani-shampajni-gvortsarany-chi-pakvi-inch-e-katarvum-irakanum-53010100.html
Ցիստեռնները ձուլում են, բայց Երևանի շամպայնի գործարանը չի փակվի. ինչ է կատարվում իրականում
Ցիստեռնները ձուլում են, բայց Երևանի շամպայնի գործարանը չի փակվի. ինչ է կատարվում իրականում
Sputnik Արմենիա
Մամուլում լուր էր տարածվել, որ Երևանի շամպայն գինիների գործարանում աշխատավարձերն ուշացնում են, գործարանը կանգնած է փակման եզրին։ Այս հարցերը պարզաբանելու համար... 23.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-23T21:03+0400
2022-12-23T21:03+0400
2022-12-23T22:12+0400
հայաստան
շամպայն
գործարան
արտադրանք
աշխատավարձ
հրայր հակոբյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/16/52975976_0:83:1600:983_1920x0_80_0_0_4408515ccc8f0cb1da5ffd2df48bf9b1.jpg
Ուշացած աշխատավարձերն ու ձուլած ցիստեռնները դեռ «վերջը» չենԱշխատավարձի ուշացումներ Երևանի շամպայն գինիների գործարանում վերջին ամիսներին եղել են, բայց գործարանը շարունակում է աշխատել բնականոն հունով և չի պատրաստվում փակվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրեց գործարանի սեփականատեր Հրայր Հակոբյանը` արձագանքելով օրերս մամուլում տարածված լուրերին։Ուշացումներ եղել են միայն այս տարի ու միայն օգոստոս–սեպտեմբեր ամիսներին։ Հոկտեմբերին, Հրայր Հակոբյանի պնդմամբ, բոլոր պարտքերը փակվել են։ Իսկ ուշացումները եղել են մի քանի պատճառով։Մինչև օգոստոս գործարանի համասեփականատերն ու տնօրենը Հրայր Հակոբյանի եղբայրն էր` Վերսանդ Հակոբյանը։ Գործարանի ամբողջ կառավարումը հենց նրա ձեռքին էր։ Վերջինի մահից հետո Հրայր Հակոբյանը (մյուս համասեփականատերը. խմբ) ստանձնեց նաև գործարանի կառավարման աշխատանքները։Նրա խոսքով` անցումային շրջանը հեշտ չստացվեց։ Խաղող մթերելու համար պետությունը գործարանին անտոկոս վարկ էր տրամադրել, բայց ըստ օրենքի` վարկի ամսական վճարումը անգամ մեկ օր ուշացնելու դեպքում վարկային արտոնությունը վերանում է։Նշենք, որ մամուլը վերջերս գրել էր, թե հնարավոր է` շամպայնի գործարանը առաջիկայում փակվի: Գործարանի աշխատակիցները թերթերից մեկին ասել էին, որ արդեն չորս ամիս է` աշխատավարձ չեն ստանում։ԶԼՄ–ները գրել էին նաև, որ տևական ժամանակ է` գործարանից մոնտաժում ու վաճառում են ցիստեռնները։ Սա նույնպես առիթ էր հանդիսացել կասկածելու, որ գործարանը դադարեցնելու է արտադրությունը։Հրայր Հակոբյանը չհերքեց` որոշ ցիստեռններ ձուլվել են։ Գործարանը 300 ալյումինե ցիստեռն է ունեցել, որոնք 3000 քմ տարածք են զբաղեցրել, բայց վերջին 25 տարիներին չեն օգտագործվել։Իսկ ձուլած ալյումինը, Հրայր Հակոբյանի պնդմամբ, ձուլակտորի տեսքով պահպանվել է, որ պետք եղած դեպքում գրավ դրվի նոր հումքի համար վարկ վերցնելու նպատակով։Ամանորի սեղանից անպակաս հայկական շամպայնըԵրևանի «Շամպայն գինիների գործարանը» երկար տարիներ մենաշնորհ ուներ շամպայնի արտադրության ոլորտում։ Հիմա շամպայնի արտադրությամբ են զբաղվում նաև այլ գործարաններ ու անհատներ, բայց տնօրենը վստահեցնում է, որ իրենց «կանաչ շշով» շամպայնը չի կորցրել պահանջարկը։Ամենից շատ վաճառվում է հենց կիսաչոր, հայկական ավանդական շամպայնը։ Ի դեպ, արտադրողը մեկ անգամ փորձել է փոխել շիշը, արդյունքում խանութներում կտրուկ նվազել է սպառումը։«Մյուս արտադրողների մոտ շամպայնը բավական թանկ է, իսկ մեզ մոտ ստանդարտ, ավանդական, մատչելի շամպայնն է։ Այն հասանելի է ցանկացած խավի համար, բայց դա չի նշանակում, որ մեր շամպայնի որակը ավելի ցածր է։ Այդ նույն շամպայնը մենք շշալցնում ու արտահանում ենք շատ ավելի թանկ գնով, բայց տեղի սպառողի վրա գումար չենք աշխատում»,– ասում է նա։Թե տարեկան քանի շիշ ալկոհոլային խմիչք են շշալցնում գործարանում, արտադրական գաղտնիք է։ Միայն նշում են, որ ռեկորդային են եղել 2010-11թթ.–ի ցուցանիշները, երբ մինչև 3 մլն շիշ ալկոհոլային խմիչք են արտադրել։Նախորդ տարվա համեմատ արտադրանքը 20 տոկոսով ավելացել է, իսկ տարվա կտրվածքով` կրկնապատկվել Ամանորի նախաշեմին։«10 ամսում ինչքան արտադրում ենք, կրկնապատկվում է նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին»,– նշում է սեփականատերը։Ի դեպ, շամպայնի արտադրանքի համար անհրաժեշտ ապրանքները գործարանը ներկրում է։ Օրինակ` կանաչ շիշը բերում են Ռուսաստանի Դաշնությունից, ասում են` այդպես ավելի մատչելի է, քան եթե գնեն հայկական արտադրողից։ Կեղևային խցանները Եվրոպայից են ներկրվում։ Իսկ պլաստմասսայից սպիտակ խցանները արտադրվում է հենց գործարանի ներսում։Պատերազմը ստիպեց, որ մեր երկրում ունենանք մեր արտադրությունը. ՀՀ–ում գործարան է բացվել
https://arm.sputniknews.ru/20221223/hajkakan-shampajny-prvosekvoji-mrcakic-mer-khmichqi-pahanjarkn-avelacel-e-rd-um-52975335.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Մարիաննա Գալստյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/07/49480810_0:0:1170:1170_100x100_80_0_0_bf2b3f54ef1b085bf30db1b17d17e062.jpg
Մարիաննա Գալստյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/07/49480810_0:0:1170:1170_100x100_80_0_0_bf2b3f54ef1b085bf30db1b17d17e062.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/16/52975976_90:0:1510:1065_1920x0_80_0_0_2a557baf7b49c6905b26da0329db75f2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Մարիաննա Գալստյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/07/49480810_0:0:1170:1170_100x100_80_0_0_bf2b3f54ef1b085bf30db1b17d17e062.jpg
հայաստան, շամպայն, գործարան, արտադրանք, աշխատավարձ, հրայր հակոբյան
հայաստան, շամպայն, գործարան, արտադրանք, աշխատավարձ, հրայր հակոբյան
Ցիստեռնները ձուլում են, բայց Երևանի շամպայնի գործարանը չի փակվի. ինչ է կատարվում իրականում
21:03 23.12.2022 (Թարմացված է: 22:12 23.12.2022) Մամուլում լուր էր տարածվել, որ Երևանի շամպայն գինիների գործարանում աշխատավարձերն ուշացնում են, գործարանը կանգնած է փակման եզրին։ Այս հարցերը պարզաբանելու համար Sputnik Արմենիան զրուցել է գործարանի սեփականատեր Հրայր Հակոբյանի հետ։
Ուշացած աշխատավարձերն ու ձուլած ցիստեռնները դեռ «վերջը» չեն
Աշխատավարձի ուշացումներ Երևանի շամպայն գինիների գործարանում վերջին ամիսներին եղել են, բայց գործարանը շարունակում է աշխատել բնականոն հունով և չի պատրաստվում փակվել։
Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրեց գործարանի սեփականատեր Հրայր Հակոբյանը` արձագանքելով օրերս մամուլում տարածված լուրերին։
Ուշացումներ եղել են միայն այս տարի ու միայն օգոստոս–սեպտեմբեր ամիսներին։ Հոկտեմբերին, Հրայր Հակոբյանի պնդմամբ, բոլոր պարտքերը փակվել են։ Իսկ ուշացումները եղել են մի քանի պատճառով։
Մինչև օգոստոս գործարանի համասեփականատերն ու տնօրենը Հրայր Հակոբյանի եղբայրն էր` Վերսանդ Հակոբյանը։ Գործարանի ամբողջ կառավարումը հենց նրա ձեռքին էր։ Վերջինի մահից հետո Հրայր Հակոբյանը (մյուս համասեփականատերը. խմբ) ստանձնեց նաև գործարանի կառավարման աշխատանքները։
Նրա խոսքով` անցումային շրջանը հեշտ չստացվեց։ Խաղող մթերելու համար պետությունը գործարանին անտոկոս վարկ էր տրամադրել, բայց ըստ օրենքի` վարկի ամսական վճարումը անգամ մեկ օր ուշացնելու դեպքում վարկային արտոնությունը վերանում է։
«Այդ պահին ֆինանսական միջոցները սուղ էին, ու ես նախընտրեցի գումարը տրամադրել վարկի ամսական մուծումն անելուն, որ այն տոկոսով չդառնա, մենք էլ ավելի մեծ դժվարությունների առաջ չկանգնենք, բայց հետո ամեն ինչ ընկավ տեղը, ու ես բոլոր պարտքերը տվեցի»,– ասաց Հակոբյանը։
Նշենք, որ մամուլը վերջերս գրել էր, թե հնարավոր է` շամպայնի գործարանը առաջիկայում փակվի: Գործարանի աշխատակիցները թերթերից մեկին ասել էին, որ արդեն չորս ամիս է` աշխատավարձ չեն ստանում։
ԶԼՄ–ները գրել էին նաև, որ տևական ժամանակ է` գործարանից մոնտաժում ու վաճառում են ցիստեռնները։ Սա նույնպես առիթ էր հանդիսացել կասկածելու, որ գործարանը դադարեցնելու է արտադրությունը։
Հրայր Հակոբյանը չհերքեց` որոշ ցիստեռններ ձուլվել են։ Գործարանը 300 ալյումինե ցիստեռն է ունեցել, որոնք 3000 քմ տարածք են զբաղեցրել, բայց վերջին 25 տարիներին չեն օգտագործվել։
«Ալյումինի մեջ գինի պահելն այլևս մոդայիկ չէ, համ էլ շարքից դուրս էին եկել, դրա համար մենք որոշեցինք տարածքը ազատել և նոր արտադրամաս ստեղծել»,– բացատրեց նա։
Իսկ ձուլած ալյումինը, Հրայր Հակոբյանի պնդմամբ, ձուլակտորի տեսքով պահպանվել է, որ պետք եղած դեպքում գրավ դրվի նոր հումքի համար վարկ վերցնելու նպատակով։
Ամանորի սեղանից անպակաս հայկական շամպայնը
Երևանի «Շամպայն գինիների գործարանը» երկար տարիներ մենաշնորհ ուներ շամպայնի արտադրության ոլորտում։ Հիմա շամպայնի արտադրությամբ են զբաղվում նաև այլ գործարաններ ու անհատներ, բայց տնօրենը վստահեցնում է, որ իրենց «կանաչ շշով» շամպայնը չի կորցրել պահանջարկը։
Ամենից շատ վաճառվում է հենց կիսաչոր, հայկական ավանդական շամպայնը։ Ի դեպ, արտադրողը մեկ անգամ փորձել է փոխել շիշը, արդյունքում խանութներում կտրուկ նվազել է սպառումը։
«Մյուս արտադրողների մոտ շամպայնը բավական թանկ է, իսկ մեզ մոտ ստանդարտ, ավանդական, մատչելի շամպայնն է։ Այն հասանելի է ցանկացած խավի համար, բայց դա չի նշանակում, որ մեր շամպայնի որակը ավելի ցածր է։ Այդ նույն շամպայնը մենք շշալցնում ու արտահանում ենք շատ ավելի թանկ գնով, բայց տեղի սպառողի վրա գումար չենք աշխատում»,– ասում է նա։
Թե տարեկան քանի շիշ ալկոհոլային խմիչք են շշալցնում գործարանում, արտադրական գաղտնիք է։ Միայն նշում են, որ ռեկորդային են եղել 2010-11թթ.–ի ցուցանիշները, երբ մինչև 3 մլն շիշ ալկոհոլային խմիչք են արտադրել։
Նախորդ տարվա համեմատ արտադրանքը 20 տոկոսով ավելացել է, իսկ տարվա կտրվածքով` կրկնապատկվել Ամանորի նախաշեմին։
«10 ամսում ինչքան արտադրում ենք, կրկնապատկվում է նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին»,– նշում է սեփականատերը։
Ի դեպ, շամպայնի արտադրանքի համար անհրաժեշտ ապրանքները գործարանը ներկրում է։ Օրինակ` կանաչ շիշը բերում են Ռուսաստանի Դաշնությունից, ասում են` այդպես ավելի մատչելի է, քան եթե գնեն հայկական արտադրողից։ Կեղևային խցանները Եվրոպայից են ներկրվում։ Իսկ պլաստմասսայից սպիտակ խցանները արտադրվում է հենց գործարանի ներսում։

23 դեկտեմբերի 2022, 08:55