00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Էներգետիկ անվտանգության փորձագետների կարծիքները Հայաստանում կառուցվելիք նոր ԱԷԿ-ի մասին
09:05
10 ր
Էներգետիկ անվտանգության փորձագետների կարծիքները Հայաստանում կառուցվելիք նոր ԱԷԿ-ի մասին
09:15
4 ր
Ուղիղ եթեր
09:36
4 ր
Ուղիղ եթեր
09:49
11 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
45 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական շամպայնը` պրոսեկոյի մրցակից. մեր խմիչքի պահանջարկն ավելացել է ՌԴ-ում

© Sputnik / Aram Nersesyan«Շամպայն գինիների գործարանը»
«Շամպայն գինիների գործարանը»  - Sputnik Արմենիա, 1920, 23.12.2022
«Շամպայն գինիների գործարանը»
Բաժանորդագրվել
Հայաստանից շամպայնի արտահանումների քանակի ու ուղղությունների մասին Sputnik Արմենիան զրուցել է Երևանի «Շամպայն գինիների գործարանի» սեփականատեր Հրայր Հակոբյանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik, Մարիաննա Գալստյան. 2020-21 թ.-ի համեմատ, այս տարի հայկական ավանդական շամպայնի արտահանումն ավելացել է 3 անգամ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի «Շամպայն գինիների գործարանի» սեփականատեր Հրայր Հակոբյանը։
Գործարանի ամբողջ արտադրանքի ուղիղ կեսը արտահանվում է: Հիմնական ուղղություններն են Ռուսաստանի Դաշնություն, Ֆրանսիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Վրաստան, Մերձբալթյան երկրներ և այլն։
Ի դեպ, միայն դեպի Ռուսաստան արտահանումը մի քանի անգամ ավելացել է ՌԴ–ի դեմ արևմուտքի պատժամիջոցներից հետո։
«Քանի որ պրոսեկոն հիմա Ռուսաստան չի ներկրվում, սպառողը նախընտրում է հայկական ավանդական շամպայնը։ Մի խոսքով` կարող ենք արձանագրել, որ ռուսական շուկայում այն ամբողջությամբ փոխարինում է պրոսեկոյին»,– վստահեցնում է Հրայր Հակոբյանը։
Պահանջարկն, ի դեպ, ավելի շատ է, քան գործարանը արտահանում է այս պահին։ Խնդիրը Լարսի խցանումներն են։
«Այ հենց հիմա մի քանի բեռնատարի չափով պատրաստի ապրանք կա, բայց մեքենաները հետ չեն եկել, որ նոր ապրանքով գնան»,– ասում է Հրայր Հակոբյանը։
Երևանի «Շամպայն գինիների գործարանում» բացի շամպայնից արտադրվում է նաև գինի, կոնյակ, օղի ու ոչ ալկոհոլային (մանկական) շամպայն։ Վերջինով հետաքրքրված են նաև հարևան Իրանում, որտեղ, ի դեպ, ալկոհոլային խմիչքների արգելք կա։ Տնօրինությունն արդեն հանդիպումներ է ունեցել իրանցի գործընկերների հետ, գուցե շուտով ոչ ալկոհոլային շամպայնը արտահանվի հարևան երկիր։
© Sputnik / Aram Nersesyan«Շամպայն գինիների գործարանի» արտադրանքը
Готовая продукция Ереванского завода шампанских вин - Sputnik Արմենիա, 1920, 22.12.2022
«Շամպայն գինիների գործարանի» արտադրանքը
Իրենց արտադրանքն ավելացնելու համար նոր հոսքագիծ են պատվիրել, որը 1 ժամում 6000 շիշ ալկոհոլային խմիչք շշալցնելու հնարավորություն ունի։ Փաստացի արտադրանքի քանակը այսպիսով կարող է 2 անգամ ավելանալ։
Նշենք, որ Երևանի «Շամպայն գինիների գործարանը» հիմնադրվել է 1939թ-ին: Սկզբում գործարանը արտադրում էր միայն քաղցր և չոր գինիներ։ 1954թ-ից գործարանում արտադրվում է նաև շամպայն:
Լրահոս
0