https://arm.sputniknews.ru/20221223/bajdeni-khvorhrdakany-hhin-ev-adrbejanin-kvoch-e-arel-larvatsutjuny-tulacnvogh-qajler-ditarkel-53041061.html
Բայդենի խորհրդականը ՀՀ–ին և Ադրբեջանին կոչ է արել լարվածությունը թուլացնող քայլեր դիտարկել
Բայդենի խորհրդականը ՀՀ–ին և Ադրբեջանին կոչ է արել լարվածությունը թուլացնող քայլեր դիտարկել
Sputnik Արմենիա
ԱՄՆ նախագահի խորհրդականը հորդորել է լիովին վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։ 23.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-23T09:38+0400
2022-12-23T09:38+0400
2022-12-23T09:43+0400
ամն
հայաստան
ադրբեջան
լաչինի միջանցք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/1f/27001398_0:84:1601:984_1920x0_80_0_0_45ea6154bf852808ad68f1606e7b816d.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել դիտարկել քայլեր, որոնք կթուլացնեն լարվածությունը։ Տեղեկությունը հայտնում է Սպիտակ տունը։Սալիվանն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևի հետ։Զրույցների ընթացքում կողմերը գնահատել են ԵՄ-ի և ԱՄՆ-ի աջակցությամբ Վաշինգտոնում սեպտեմբերի 27-ին կայացած համատեղ հանդիպումներից հետո ձեռք բերված բանակցային առաջընթացը։Նա նաև մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի փակման և այդ իրավիճակից բխող հումանիտար հետևանքների կապակցությամբ և կոչ է արել լիովին վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը։Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
ամն
ադրբեջան
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/1f/27001398_88:0:1511:1067_1920x0_80_0_0_d53f337ba328778db93dce34ce80c39c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, հայաստան, ադրբեջան, լաչինի միջանցք
ամն, հայաստան, ադրբեջան, լաչինի միջանցք
Բայդենի խորհրդականը ՀՀ–ին և Ադրբեջանին կոչ է արել լարվածությունը թուլացնող քայլեր դիտարկել
09:38 23.12.2022 (Թարմացված է: 09:43 23.12.2022) ԱՄՆ նախագահի խորհրդականը հորդորել է լիովին վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել դիտարկել քայլեր, որոնք կթուլացնեն լարվածությունը։ Տեղեկությունը հայտնում է
Սպիտակ տունը։
Սալիվանն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևի հետ։
Զրույցների ընթացքում կողմերը գնահատել են ԵՄ-ի և ԱՄՆ-ի աջակցությամբ Վաշինգտոնում սեպտեմբերի 27-ին կայացած համատեղ հանդիպումներից հետո ձեռք բերված բանակցային առաջընթացը։
«Կողմերը հաստատել են, որ կողմ են խաղաղության պայմանագրի ստորագրման նպատակով բանակցություններին։ Սալիվանը երկու կողմերին կոչ է արել դիտարկել քայլեր, որոնք կթուլացնեն լարվածությունը և ապագայում բարիդրացիական հարաբերությունների հիմք կդառնան»,- ասված է հաղորդագրությունում։
Նա նաև մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի փակման և այդ իրավիճակից բխող հումանիտար հետևանքների կապակցությամբ և կոչ է արել լիովին վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն
անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի
առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։