00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Բագրատ Սրբազան
2025 թվականը պետք է դառնա ինքնաարդարացման ժխտման տարի. Բագրատ Սրբազան
13:12
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Հակոբ Բադալյան
Ավինյանի հոր պահվածքը ոչ միայն վարքի խնդիր է, այլև մտածողության․ Հակոբ Բադալյան
17:05
11 ր
Հայկ Մանասյան
2025թ-ը Հայաստանի ՓՄՁ-ների համար լինելու է տեղաշարժերին դիմակայելու տարի․ Հայկ Մանասյան
17:20
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:13
42 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այսպես ավարտվեց Նախիջևանի ինքնավարությունը

© Photo : Official website of President of Azerbaijan RepublicԻլհամ Ալիևն ու Վասիֆ Թալիբովը
Իլհամ Ալիևն ու Վասիֆ Թալիբովը - Sputnik Արմենիա, 1920, 23.12.2022
Իլհամ Ալիևն ու Վասիֆ Թալիբովը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Նախիջևանը, որը տասնամյակներ շարունակ գրեթե անսահմանափակ ինքնավարություն էր վայելում, շատ արագ՝ ընդամենը երեք շաբաթվա ընթացքում, կորցրեց այդ ազատությունը և «միացավ» բուն Ադրբեջանին։
Խոսքն, իհարկե, տրանսպորտային հաղորդակցության վերականգնման մասին չէ, այդ հարցը դեռ հայտնի չէ, թե երբ ու ինչպես կլուծվի։ Խոսքը դեռ Սովետի ժամանակներից գոյություն ունեցած ինքնավարության փաստացի վերացման մասին է։ Իլհամ Ալիևը դա վաղուց կաներ, եթե չլիներ մի զսպող հանգամանք՝ հայրը ոչ միայն ծնունդով Նախիջևանից էր, այլև ընտանեկան-ազգակցական կապեր ուներ Վասիֆ Թալիբովի հետ, որը մինչև վերջերս ղեկավարում էր Նախիջևանը։ Այն էլ ինչպես էր ղեկավարում։
Այդ մարդը նույնիսկ հրապարակել էր այն երեսուն գրքերի ցանկը, որոնք պարտադիր պետք է կարդար Նախիջևանի յուրաքանչյուր բնակիչ։ Բավական տարօրինակ ցուցակ է՝ Հեյդար Ալիևի 2001 թվականի ամանորյա ելույթից մինչև Անտուան Սենթ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը», Աբրահամ Լինքոլնի՝ որդու ուսուցչին հասցեագրված նամակից մինչև Նիկոլո Մաքիավելիի «Տիրակալը», Նիզամիի ասույթներից մինչև Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը»։ Նույնիսկ Բաքվում էին հեգնանքով վերաբերվում այս նախաձեռնությանը։
Այսպես ավարտվեց Նախիջևանի ինքնավարությունը
Քաղաքագետ Արիֆ Յունուսովն, օրինակ, հարց է տվել. «Հետաքրքիր է, իսկ ինքը՝ Թալիբովը, այդ գրքերը կարդացե՞լ է։ Խիստ կասկածում եմ»։ Շատերը փաստում են, որ Թալիբովը երբեք բարձր կրթական մակարդակով աչքի չի ընկել, և հիշեցնում են, որ մի անգամ ամբիոնից կարդալով իր ելույթի տեքստը, «քսանմեկերորդ դար» բառերը այսպես է արտասանել՝ «իքս իքս մեկ դար»։ Երևի հասկանում եք՝ «քսանմեկերորդը» հռոմեական թվերով էր գրված։
Հանուն ճշմարտության փաստենք, որ նրա օրոք Նախիջևանն առանձնանում էր յուրահատուկ մաքրությամբ։ Բայց ոչ այն պատճառով, որ նախիջևանցիները արտակարգ մաքրասեր են։ Ուղղակի Թալիբովը պարբերաբար շաբաթօրյակներ էր կազմակերպում և անձամբ հետևում էր, որ բոլոր պետական հիմնարկների աշխատողներն անպայման մասնակցեն դրանց։ Այդ ղեկավարի ցուցումով վերականգնվել է նաև «Նոյի դամբարանը»։ Այո′, պարզվում է, որ Նոյը թաղված է հենց Նախիջևանում, որտեղ հայերն ընդհանրապես երբեք չեն ապրել։ Քանզի Թալիբովի այս պնդումը հակասում էր փաստերին, նա 2005 թվականին հրահանգեց լրիվ ոչնչացնել Ջուղայի հայկական գերեզմանատան միջնադարյան խաչքարերը։ Մինչդեռ հայկական Ջուղայի պատմությանն անդրադարձել է հենց ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին, որի «Քարե երազներ» գիրքը, բնականաբար, արգելված է Ադրբեջանում։
ՄԱԿ-ում քննարկվեց Լաչինի հարցը. կլինի՞ արդյոք մեր ակնկալած արդյունքը
Թե ինչու են արմատական փոփոխությունները Նախիջևանում կատարվում հենց հիմա, միանգամայն հասկանալի է։ Բաքուն արդեն երկար ժամանակ է, ինչ ձգտում է ցանկացած գնով, այսպես կոչված, «միջանցք» բացել Հայաստանի տարածքով։ Շատերը համոզված են, որ հենց դրանով է պայմանավորված նաև Լաչինի ճանապարհի շարունակվող արգելափակումը։ Այնինչ, որոշ վերլուծաբաններ պնդում են՝ իրականում հարաբերական մեկուսացումը շատ էլ շահեկան էր Նախիջևանի ղեկավարների համար։ Ինչպես գիտեք, հենց Նախիջևանն է Ադրբեջանի այն միակ վայրը, որտեղ գոյություն ունի սահման Թուրքիայի հետ։ Եվ ինքնավարության ղեկավարությունը դրանից լիուբոլ օգտվում էր։ Մաքսակետ էր տեղադրել, որն անվերահսկելի էր և Բաքվին գրեթե չէր ենթարկվում։ Այսինքն, ինչ ապրանք ուզում ես բեր, ինչ չափի մաքսատուրք ուզում ես սահմանիր, որքան ուզում ես գրպաններդ լցրու, միևնույն է, Բաքուն ձայն չի հանի։
Дровяная печь в селе Овк Тавушской области - Sputnik Արմենիա, 1920, 20.12.2022
Արցախի ապագան. մեղադրանքների փոխարեն՝ հետևողական ջանքեր
Եվ բոլորովին պատահական չէ, որ Նախիջևանի այսպես ասած «միացումը» Ադրբեջանին մի քանի օր առաջ սկսվեց հենց Նախիջևանի մաքսային պետական կոմիտեի լուծարումից։ Ձերբակալվեց նրա ղեկավարներից մեկը՝ ավելի քան 70 միլիոն դոլարի հափշտակության մեղադրանքով։ Մեկուսարանում հայտնվեց նաև ինքնավար հանրապետության ֆինանսների նախարարը, որին մեղադրում են մոտ 80 միլիոն դոլար յուրացնելու մեջ։ Եվ վերջապես պաշտոնից ազատվեց Վասիֆ Թալիբովը։ Պաշտոնապես հաղորդվեց, որ ինքն է հրաժարական տվել՝ առողջական վիճակի պատճառով, բայց իրավապաշտպանները վաղուց էին պնդում, որ անօրինական գումարների առյուծի բաժինը հենց ինքն էր ստանում, այլապես անհասկանալի է, թե ինչպես են նրա որդիները առաջնակարգ հյուրանոցներ ձեռք բերել Բաթումիում և Դուբայում։
Եվ վերջապես՝ Ադրբեջանի ու Նախիջևանի այսպես ասած «վերամիավորման» գործընթացի եզրափակիչ արարը. երեկ՝ հինգշաբթի օրը, Իլհամ Ալիևի հրամանագրով ստեղծվեց Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում Ադրբեջանի նախագահի ներկայացուցչություն, և միանգամից էլ լիազոր ներկայացուցչի նորաստեղծ պաշտոնին նշանակվեց Ֆուադ Նաջաֆլին, որի հետ այսուհետ պետք է համաձայնեցնեն իրենց գործունեությունը Նախիջևանի գործադիր իշխանության անխտիր բոլոր կենտրոնական և տեղական մարմինները։ Այսպես ավարտվեց Նախիջևանի ինքնավարությունը։
Լրահոս
0