00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Բագրատ Սրբազան
2025 թվականը պետք է դառնա ինքնաարդարացման ժխտման տարի. Բագրատ Սրբազան
13:12
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Հակոբ Բադալյան
Ավինյանի հոր պահվածքը ոչ միայն վարքի խնդիր է, այլև մտածողության․ Հակոբ Բադալյան
17:05
11 ր
Հայկ Մանասյան
2025թ-ը Հայաստանի ՓՄՁ-ների համար լինելու է տեղաշարժերին դիմակայելու տարի․ Հայկ Մանասյան
17:20
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:13
42 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Արսեն Թորոսյան
Դժբախտաբար` ծխում են նաև Ազգային ժողովում.Թորոսյան
10:09
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Дереабилитация нацистских пособников
15:04
23 ր
Исторический ликбез
Антисоветская интеллигенция, разоблачение нацистских пособников в СССР
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի ապագան. մեղադրանքների փոխարեն՝ հետևողական ջանքեր

© Sputnik / Aram NersesyanДровяная печь в селе Овк Тавушской области
Дровяная печь в селе Овк Тавушской области - Sputnik Արմենիա, 1920, 20.12.2022
Բաժանորդագրվել
​Եկեք անկեղծ լինենք։ Հիմա, երբ Արցախը հայտնվել է շրջափակման մեջ, ում ասես չենք մեղադրում. «Ա′յ, եթե իննսունականներին պայմանագիր կնքեինք Բաքվի հետ», «Ա′յ, եթե 2020 թվականի նոյեմբերին չհամաձայնեինք հանձնել Քաշաթաղի շրջանը» և այլն։
Մարդ զարմանում է՝ այժմ արդեն ի՞նչ իմաստ ունի փորփրել անցյալն ու մեղավորներ փնտրել, երբ 120 հազար ղարաբաղցիներ ճգնաժամային պայմաններում են հայտնվել։ Ընդ որում` պարզ չէ, թե այս վիճակը որքան է շարունակվելու, բայց պարզ է, որ այն կարող է պարբերաբար կրկնվել։
Եվ ուրեմն պետք է առաջին հերթին մտածենք Արցախի ապագայի մասին, մանավանդ որ թե՛ երեսուն տարի առաջ, թե՛ հիմա իշխանությունների դիրքորոշումը նույնն է՝ անկախ որևէ կարգավիճակից, ամենագլխավորը արցախցիների անվտանգ գոյությունն է այնտեղ, որտեղ նրանք հիմա ապրում են։ ​
Արցախի ապագան. մեղադրանքների փոխարեն՝ հետեւողական ջանքեր
Անվտանգությունը, ինչպես հայտնի է, բազմաթիվ բաղադրիչներ ունի՝ ռազմական, տնտեսական, էներգետիկ, պարենային, սոցիալական, մշակութային և այլն։ Ռազմական անվտանգությունը հիմնականում ապահովվեց, երբ անվտանգության գոտի ստեղծվեց, թեև վերջին պատերազմը բացահայտեց, որ այս ուղղությամբ էլ երեսուն տարվա ընթացքում, մեղմ ասած, բավարար աշխատանք չի կատարվել։ Բայց տնտեսական, էներգետիկ և պարենային անվտանգության խնդիրները, որոնք հիմա առաջին պլան են մղվել, էապես բարդացել են պատերազմից հետո։ Մանավանդ հացի խնդիրը։ ​
Պատրանքներից դժվար է ազատվել, քանզի դրանք մեզ ազատում են պատասխանատվությունից
Ռազմական գործողությունների հետևանքով Արցախը կորցրել է վարելահողերի երեք քառորդը։ Երևի պատկերացնում եք, թե դա ինչ հսկայական ազդեցություն է գործել հացահատիկի արտադրության ցուցանիշների վրա։ Էլ չեմ ասում այն մասին, որ հայկական բնակավայրերին ընդհուպ մոտեցած ադրբեջանցի զինվորականներն անընդհատ վտանգում են գյուղատնտեսական աշխատանքները։ Հիշում եք երևի, նույնիսկ սեփական այգին տրակտորով մշակող գյուղացուն սպանեցին։ Եվ այնուամենայնիվ, մասնագետները համոզված են, որ Արցախը հնարավոր է ինքնաբավ դարձնել հացահատիկի արտադրության առումով, սակայն դրա համար շատ հետևողական և շատ արդյունավետ ջանքեր են պահանջվում։ Գոնե կորուստները կարո՞ղ ենք նվազագույնի հասցնել։
Տեսեք, թե ինչ է փաստում գյուղատնտեսներից մեկը. «Մեր տեխնիկան 40 տարվա է՝ 20-50% կորստով ենք բերքը հավաքում: Դա շատ լուրջ ազդեցություն է թողնում մշակաբույսերի ինքնարժեքի վրա: Եվ էլի մի պրոբլեմ՝ մեր գյուղացիները միշտ պարարտացնում են նույն ազոտական նյութով, որը հողն ամբողջությամբ դեգրադացնում է»: Լա′վ, այս մասնագետի նշած խնդիրներն էլ հո անլուծելի չե՞ն։ ​
Ջեռուցման հարցը։ Գազամատակարարման ժամանակավոր անջատումից հետո ամենից հաճախ հենց այս մասին էր խոսվում՝ տներում և աշխատավայրում ցուրտ է, դպրոցներն ու մանկապարտեզները՝ փակ։ Գազի բացակայության պայմաններում գոյատևելու հարուստ փորձ մենք՝ հայերս, դեռ երեք տասնամյակ առաջ ենք ձեռք բերել։ Բոլորն են հիշում, թե ինչպես էին նույնիսկ բազմահարկ շենքերի պատուհաններից ծուխ արձակում փայտով աշխատող վառարանները։ Ուղղակի շատ վատ բան արեցինք՝ սկսեցինք սղոցել ու տուն տանել փողոցի ծառերը։ Բայց ախր ահագին ժամանակ է անցել, նոր տեխնոլոգիաներ են մշակվել։
Գնացե′ք Շիրակ։ Ախուրյանի համայնքում արդեն գործում է այն արտադրամասը, որը բիովառելիք է պատրաստում։ Անունը հնչեղ է, և առաջին հայացքից թվում է, թե բիովառելիքի պատրաստումը չափազանց բարդ մի գործընթաց է։ Իրականում դա հասարակ ծղոտն է, որը դաշտերում է մնում բերքահավաքից հետո։ ​Սովորաբար գյուղացին այդ ծղոտը հենց դաշտում էլ այրում է, հիմա կարող է հավաքել, բերել արտադրամաս և ստանալ բիովառելիք, որի ջերմատվությունն, ի դեպ, փայտից ավելի բարձր է։
Իհարկե, ես չեմ հորդորում ողջ Արցախը պատել այդպիսի արտադրամասերով, մանավանդ որ այնքան ծղոտ էլ չկա։ Ուղղակի պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները, նորագույն նվաճումները։ Չէ՞ որ ժամանակին իսրայելցիները հիդրոպոնիկայի միջոցով անապատները վերածեցին ծաղկող այգիների։ ​
Եվ վերջապես էլեկտրաէներգիայի խնդիրը։ Շրջում ես Հայաստանով, ավելի ու ավելի հաճախ ես տեսնում բնակելի տների, դպրոցների, տարբեր գրասենյակների ու հիմնարկների տանիքներին տեղադրված արևային մարտկոցները։ Ախր այս զանգվածային գործընթացը առաջին հերթին պետք է իրականացվեր Արցախում, որն էներգետիկ անվտանգության տեսակետից ամենախոցելին է։ Ինչպես դեռ մի քանի տարի առաջ նշել է արևային էներգիայով զբաղվող ընկերություններից մեկի ղեկավարը՝ «մեր արևային ջրատաքացուցիչները շատ մատչելի են, մի լավ բջջային հեռախոսից ավելի էժան, և նույնիսկ ապառիկը մարելուց հետո ընտանիքը լիովին անվճար տաք ջուր կստանա դեռ 10-15 տարի շարունակ»։ ​
Համաձայն եմ` արմատական բարեփոխումներ իրականացնելը ամենևին հեշտ գործ չէ։ Բայց պետք է սկսել։ Որովհետև մեղավորներ փնտրելով անցածը հետ չես բերի։ Արցախցին ուզած թե չուզած ապրելու է պատերազմից հետո ստեղծված նոր իրադրությունում ու քայլ առ քայլ հաղթահարելու է բոլոր դժվարությունները։ Ուրիշ ճանապարհ չկա։ ​
Լաչինի միջանցքի խնդրով բողոքի ակցիա Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 16.12.2022
Լաչինի շրջափակման դասերը. լավ սկզբունքները միշտ չէ, որ լավ արդյունք են երաշխավորում
Լրահոս
0