00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄԱԿ-ում քննարկվեց Լաչինի հարցը. կլինի՞ արդյոք մեր ակնկալած արդյունքը

© AP Photo / Mary AltafferՄԱԿ-ի ԱԽ նիստը
ՄԱԿ-ի ԱԽ նիստը - Sputnik Արմենիա, 1920, 22.12.2022
ՄԱԿ-ի ԱԽ նիստը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի քննարկումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում հիմնականում էսպիսի արձագանք առաջացրեց Երևանում և Ստեփանակերտում՝ լավ էր, իսկ հետո՞։
Իսկապես, ՄԱԿ-ը շատ արագ արձագանքեց, և ամենակարևորը՝ հասցեական։ Ինչպես փաստել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը, «ամբողջ աշխարհի, բոլոր երկրների արձագանքը շատ կտրուկ էր»։ Այնինչ, եթե հիշում եք, սեպտեմբերին, երբ Ադրբեջանի զինվորականները ներխուժեցին Հայաստանի տարածք, նույն Նյու Յորքից ընդամենը մեկ կոչ հնչեց՝ դադարեցրե′ք կրակը, ընդ որում, այդ հորդորը հավասարապես ուղղված էր թե′ Բաքվին, թե′ Երևանին։
Արդեն երկրորդ օրն է, ինչ բոլորը քննարկում են, թե Անվտանգության խորհրդի անդամներից ո′ր մեկի գնահատականներն էին ավելի շահեկան հայերիս համար։ Խոստովանեմ՝ ինձ համար ամենահետաքրքիրը Ադրբեջանի ներկայացուցչի ելույթն էր։
ՄԱԿ-ում քննարկվեց Լաչինի հարցը. կլինի՞ արդյոք մեր ակնկալած արդյունքը
Սկսեց բնապահպաններից, բայց անմիջապես էլ ավարտեց այդ թեման և իրեն հատկացրած գրեթե ողջ ժամանակի ընթացքում խոսում էր այն մասին, թե ինչ չարամիտ նպատակներով են Լաչինի միջանցքն օգտագործում խորամանկ հայերը՝ զենք ու զինամթերք են Հայաստանից տեղափոխում Ղարաբաղ, ականներ են բերում և տեղադրում Արցախի շուրջը։
Դժվարանում եմ ասել՝ արդյոք Բաքվում հասկանո՞ւմ են, որ հենց այս ելույթով հրաշալի կերպով բացահայտեցին, որ ոչ մի բնապահպանական հարց էլ չկա, և շրջափակման իրական նպատակն է՝ կա′մ վերահսկողություն սահմանել Լաչինի ճանապարհի նկատմամբ, կա′մ այդ միջանցքի կարգավիճակը տարածել նաև բուն Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող տրանսպորտային ուղիների վրա։ Իսկի հայերը չէին կարող այդքան լավ քողազերծել Ադրբեջանի ուզածը, որքան դա արեց ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը։
Իսկ թե ինչ է ակնկալում Ադրբեջանը միջազգային հանրությունից, դա էլ հաջորդ օրը շատ հստակ ձևակերպեց այդ երկրի արտգործնախարարությունը։ Մեջբերեմ. «Համոզել Հայաստանին արձագանքել Ադրբեջանի առաջարկին, դադարեցնել քաղաքական և ռազմական սադրանքները, հրաժարվել ագրեսիվ հռետորաբանությունից և գործողություններից»։ Ես լինեի միջազգային հանրության տեղը, պարզապես կհարցնեի՝ կոնկրետ ինչո՞ւմ է արտահայտվում Հայաստանի ագրեսիվ հռետորաբանությունը, երբ հենց այդ երկրի ընդդիմությունն է մեղադրում իշխանություններին հարմարվողականության և հաշտվողականության մեջ՝ պնդելով, թե հայաստանցի ղեկավարները ուղղակի անմռունչ կատարում են Ադրբեջանի բոլոր պահանջները։
Լաչինի շրջափակման դասերը. լավ սկզբունքները միշտ չէ, որ լավ արդյունք են երաշխավորում
Հիմա այն մասին, թե ՄԱԿ-ից ինչ ակնկալիքներ ունի հայկական կողմը։ Ըստ ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչի, ամենահիմնականը, իհարկե, սա է՝ պահանջել Ադրբեջանից լիովին հարգել 2020 թվականի․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և անհապաղ ու անվերապահորեն ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ Կարելի է ասել, որ այս պահանջը միանգամայն իրականանալի է, որովհետև այն ներառված էր Անվտանգության խորհրդի գրեթե բոլոր անդամների ելույթներում։ Մեջբերեմ դրանցից ամենահստակը. «Իռլանդիան կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին առանց նախապայմանների վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան»։ Համաձայնե′ք, իռլանդացին լիովին արտահայտել է այն, ինչ մենք՝ հայերս ենք ուզում։
Սակայն անհնար է չհամաձայնել նաև այն մեկնաբանների հետ, որոնք փաստում են՝ նախ, Ադրբեջանն արդեն վաղուց է ապացուցել իր արհամարհական վերաբերմունքը ամեն տեսակի միջազգային հորդորների նկատմամբ։ Հիշենք թեկուզ, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի որդեգրած երեք գլխավոր սկզբունքներից մեկն ու, թերևս՝ ամենակարևորը, ուժ և ուժի սպառնալիք չկիրառելու կանոնն էր։ Միայն զարմանալ կարելի է, թե ինչպիսի հեշտությամբ միջազգային հանրությունը համակերպվեց այն իրողության հետ, որ Ադրբեջանը ներխուժեց սկզբում Արցախ, հետո էլ Հայաստան, հերթական անգամ հիշեցնելով ողջ քաղաքակիրթ աշխարհին հանրահայտ ճշմարտությունը՝ «ուժն է ծնում իրավունք»։
Дровяная печь в селе Овк Тавушской области - Sputnik Արմենիա, 1920, 20.12.2022
Արցախի ապագան. մեղադրանքների փոխարեն՝ հետևողական ջանքեր
Եվ երկրորդ։ ՄԱԿ-ը, ինչպես արդարացիորեն փաստում են գրեթե բոլոր քաղաքագետները, հակամարտությունների մեջ ներքաշված երկրների վրա ազդելու արդյունավետ լծակներ չունի։ Այնինչ, եկեք խոստովանենք, բոլորս էլ հոգու խորքում փայփայում ենք մի անիրականանալի ցանկություն՝ ՄԱԿ-ը խրոխտ կեցվածքով ամենակարող ռեմբոներ կգործուղի Արցախ, որոնց միայն տեսքից սարսափած այսպես կոչված «բնապահպանները»՝ իրենց տեղադրած վրանները թողած, տռճիկ կտան մինչև Բաքու։
Ճիշտ է, ՄԱԿ-ի կանոնադրության յոթերորդ գլխում հստակ շարադրված են այն միջոցները, որոնք կարող են կիրառվել մի երկրի դեմ, որի գործողությունները սպառնում են մեկ այլ պետության անվտանգությանը։ Կարգն այսպիսին է՝ նախևառաջ ՄԱԿ-ը պարտավոր է զգուշացնել ագրեսորին, այնուհետև գործի են դրվում տնտեսական և քաղաքական ճնշման հնարավոր ձևերը և վերջապես, եթե այդ ամենը չի օգնում, ուժ է կիրառվում։ Բայց դա պետք է արվի միայն Անվտանգության խորհրդի թույլտվությամբ։ Ի՞նչ եք կարծում, Հայաստանը կարո՞ղ է նման արդյունքի հասնել, նույնիսկ ունենալով փայլուն դիվանագիտություն։ Եթե գտնում եք, որ կարող ենք, եկեք շարունակենք մեր դիվանագիտական ջանքերը։ Եթե ոչ, պարզապես շնորհակալություն հայտնենք ՄԱԿ-ին և փորձենք գտնել մեր նպատակներին հասնելու այլ, շատ ավելի իրատեսական ձևեր։
Լրահոս
0