https://arm.sputniknews.ru/20221221/vanadzvor-bki-akhtabanahjusvatsqabanakan-labvoratvorian-kverazinvi-hushagir-stvoragrvec-52949955.html
«Վանաձոր» ԲԿ–ի ախտաբանահյուսվածքաբանական լաբորատորիան կվերազինվի. գումարը Ճապոնիան կտա
«Վանաձոր» ԲԿ–ի ախտաբանահյուսվածքաբանական լաբորատորիան կվերազինվի. գումարը Ճապոնիան կտա
Sputnik Արմենիա
Ծրագրի իրականացումը կնպաստի Լոռու և հարակից մարզերում վիրաբուժության, օնկովիրաբուժության և էնդոսկոպիկ վիրաբուժության զարգացմանը։ 21.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-21T17:39+0400
2022-12-21T17:39+0400
2022-12-21T18:35+0400
հայաստան
վանաձոր
ճապոնիա
քրիստինա ազնավուր
դեսպան
լաբորատորիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/15/52950293_0:0:1600:901_1920x0_80_0_0_d6359d325a7d3db81dc98883765330d0.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Լոռու մարզի «Վանաձոր» բժշկական կենտրոնի ախտաբանահյուսվածքաբանական լաբորատորիան ամբողջովին կվերազինվի նորագույն, միջազգային չափանիշներին համապատասխան տեխնիկայով։ Ծրագիրը կյանքի կոչելու համար այսօր ՀՀ առողջապահության նախարարությունում հուշագիր կնքվեց Ճապոնիայի կառավարության և «Ազնավուր» հիմնադրամի միջև։ Փաստաթղթի տակ ստորագրեցին ՀՀ–ում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորին և «Ազնավուր» հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրը (Սարգսյանը):«Ճապոնիայի կառավարության և ինձ համար մեծ պատիվ է ներկա գտնվել «Վանաձոր» բժշկական կենտրոնի հյուսվածքաբանական լաբորատորիայի արդիականացման ծրագրի ստորագրման արարողությանը։ Սա իսկապես կարևոր համատեղ ծրագիր է»,–հայերենով ասաց Ճապոնիայի դեսպանը։«Ազնավուր» հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրն ընդգծեց, որ հայ–ճապոնական համագործակցությունը շատ կօգնի մարզերի բնակիչներին բուժական ծառայությունների հասանելիության բարձրացման գործում։Ծրագրի շրջանակում նախատեսվում է ձեռք բերել լաբորատոր և ախտորոշիչ յոթ սարք։«Վանաձոր» բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանն էլ իր խոսքում նշեց, որ ծրագրի արդյունքում տեղում հնարավոր կլինի իրականացնել միջազգային չափորոշիչներին համապատասխան հյուսվածքաբանական և բջջաբանական հետազոտություններ։Նրա խոսքով` նման հետազոտությունները մեծ դեր ունեն հատկապես ուռուցքային հիվանդությունների վաղ հայտնաբերման, սքրինինգների, բուժական պրոցեսների որակի վերահսկողության հարցերում։Հյուսվածքաբանական լաբորատորիան կծառայի ոչ միայն Լոռու մարզի, այլև հարակից մարզերի բնակիչներին, որոնք ստիպված չեն լինի որոշակի հետազոտություններ անցնելու համար Երևան հասնել։
վանաձոր
ճապոնիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/15/52950293_141:0:1565:1068_1920x0_80_0_0_c5e8029ee2a249624c9702ebe56defe2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վանաձոր, ճապոնիա, քրիստինա ազնավուր, դեսպան, լաբորատորիա
հայաստան, վանաձոր, ճապոնիա, քրիստինա ազնավուր, դեսպան, լաբորատորիա
«Վանաձոր» ԲԿ–ի ախտաբանահյուսվածքաբանական լաբորատորիան կվերազինվի. գումարը Ճապոնիան կտա
17:39 21.12.2022 (Թարմացված է: 18:35 21.12.2022) Ծրագրի իրականացումը կնպաստի Լոռու և հարակից մարզերում վիրաբուժության, օնկովիրաբուժության և էնդոսկոպիկ վիրաբուժության զարգացմանը։
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Լոռու մարզի «Վանաձոր» բժշկական կենտրոնի ախտաբանահյուսվածքաբանական լաբորատորիան ամբողջովին կվերազինվի նորագույն, միջազգային չափանիշներին համապատասխան տեխնիկայով։ Ծրագիրը կյանքի կոչելու համար այսօր ՀՀ առողջապահության նախարարությունում հուշագիր կնքվեց Ճապոնիայի կառավարության և «Ազնավուր» հիմնադրամի միջև։ Փաստաթղթի տակ ստորագրեցին ՀՀ–ում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորին և «Ազնավուր» հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրը (Սարգսյանը):
«Ճապոնիայի կառավարության և ինձ համար մեծ պատիվ է ներկա գտնվել «Վանաձոր» բժշկական կենտրոնի հյուսվածքաբանական լաբորատորիայի արդիականացման ծրագրի ստորագրման արարողությանը։ Սա իսկապես կարևոր համատեղ ծրագիր է»,–հայերենով ասաց Ճապոնիայի դեսպանը։
«Ազնավուր» հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրն ընդգծեց, որ հայ–ճապոնական համագործակցությունը շատ կօգնի մարզերի բնակիչներին բուժական ծառայությունների հասանելիության բարձրացման գործում։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է ձեռք բերել լաբորատոր և ախտորոշիչ յոթ սարք։
«Վանաձոր» բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանն էլ իր խոսքում նշեց, որ ծրագրի արդյունքում տեղում հնարավոր կլինի իրականացնել միջազգային չափորոշիչներին համապատասխան հյուսվածքաբանական և բջջաբանական հետազոտություններ։
Նրա խոսքով` նման հետազոտությունները մեծ դեր ունեն հատկապես ուռուցքային հիվանդությունների վաղ հայտնաբերման, սքրինինգների, բուժական պրոցեսների որակի վերահսկողության հարցերում։
Հյուսվածքաբանական լաբորատորիան կծառայի ոչ միայն Լոռու մարզի, այլև հարակից մարզերի բնակիչներին, որոնք ստիպված չեն լինի որոշակի հետազոտություններ անցնելու համար Երևան հասնել։