https://arm.sputniknews.ru/20221221/tshanaparhy-kbacvi-erku-depqum-arman-eghvojany-lachini-mijancqi-masin-52932372.html
Ճանապարհը կբացվի երկու դեպքում. Արման Եղոյանը` Լաչինի միջանցքի մասին
Ճանապարհը կբացվի երկու դեպքում. Արման Եղոյանը` Լաչինի միջանցքի մասին
Sputnik Արմենիա
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը կարևորում է այն հանգամանքը, որ Լաչինի միջանցքի հարցը մտավ միջազգային օրակարգ։ 21.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-21T13:42+0400
2022-12-21T13:42+0400
2022-12-21T13:44+0400
հայաստան
լաչինի միջանցք
արման եղոյան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48224649_0:0:1600:901_1920x0_80_0_0_f469ca2511aa0e110c9e09b39cbc718c.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Մեկ խոսքը կարող էր բավարար լինել Լաչինի միջանցքը բացելու համար, իսկ լռությունը բավարար է ճանապարհը փակ պահելու համար։ Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։Լրագրողների հարցրին` հավանակա՞ն է արդյոք, որ ճանապարհը բացվի մինչև տարեվերջ»«Ես կանխատեսում չեմ ուզում անել, ես քաղաքական կոչերն ու իրավիճակն եմ գնահատում, այդ տեսանկյունից հավանականություն կա, բայց կա նաև չբացվելու հավանականություն»,– պատասխանեց Եղոյանը։Ըստ պատգամավորի` ճանապարհները փակվում ու բացվում են ոչ թե մարդկանց ֆիզիկական ներկայությամբ, այլ ուժերի քաղաքական հարաբերակցությամբ, և հայկական կողմը պետք է աշխատի հենց այդ ուղղությամբ։«Շատ կարևոր է, որ հարցը մտավ միջազգային օրակարգ, կարևոր է, որ այնտեղ հնչեցին ձևակերպումներ , որոնք Ադրբեջանը ոչ մի կերպ չէր ցանկանա, որ հնչեին»,– հավելեց նա։Ամբողջ աշխարհի տեղեկացված լինելը, ըստ Եղոյանի, արդեն գործիք է իրավիճակը լավացնելու համար։Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված էին ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չէին կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել էր դասապրոցեսը։Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։Երեկ` դեկտեմբերի 20–ին, ՄԱԿ–ի ԱԽ–ն Հայաստանի խնդրանքով նիստ անցկացրեց Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին և Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
լաչինի միջանցք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48224649_177:0:1600:1067_1920x0_80_0_0_5affb5e6a3313986671840a39cd3f608.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, լաչինի միջանցք, արման եղոյան, ադրբեջան
հայաստան, լաչինի միջանցք, արման եղոյան, ադրբեջան
Ճանապարհը կբացվի երկու դեպքում. Արման Եղոյանը` Լաչինի միջանցքի մասին
13:42 21.12.2022 (Թարմացված է: 13:44 21.12.2022) Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը կարևորում է այն հանգամանքը, որ Լաչինի միջանցքի հարցը մտավ միջազգային օրակարգ։
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Մեկ խոսքը կարող էր բավարար լինել Լաչինի միջանցքը բացելու համար, իսկ լռությունը բավարար է ճանապարհը փակ պահելու համար։ Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։
«Ճանապարհը կբացվի երկու դեպքում` կա՛մ երբ ճանապարհը փակողների պահանջները կատարվեն, կա՛մ երբ փակողները տեսնեն, որ իրենց պահանջները անհնար է իրականացնել։ Կարծում եմ, որ մենք պետք է երկրորդ տարբերակով առաջ շարժվենք, որովհետև առաջին տարբերակով շարժվելու տեղ չունենք»,– նշեց նա։
Լրագրողների հարցրին` հավանակա՞ն է արդյոք, որ ճանապարհը բացվի մինչև տարեվերջ»
«Ես կանխատեսում չեմ ուզում անել, ես քաղաքական կոչերն ու իրավիճակն եմ գնահատում, այդ տեսանկյունից հավանականություն կա, բայց կա նաև չբացվելու հավանականություն»,– պատասխանեց Եղոյանը։
Ըստ պատգամավորի` ճանապարհները փակվում ու բացվում են ոչ թե մարդկանց ֆիզիկական ներկայությամբ, այլ ուժերի քաղաքական հարաբերակցությամբ, և հայկական կողմը պետք է աշխատի հենց այդ ուղղությամբ։
«Շատ կարևոր է, որ հարցը մտավ միջազգային օրակարգ, կարևոր է, որ այնտեղ հնչեցին ձևակերպումներ , որոնք Ադրբեջանը ոչ մի կերպ չէր ցանկանա, որ հնչեին»,– հավելեց նա։
Ամբողջ աշխարհի տեղեկացված լինելը, ըստ Եղոյանի, արդեն գործիք է իրավիճակը լավացնելու համար։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն
անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված էին ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չէին կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել էր դասապրոցեսը։
Դեկտեմբերի 16–ի
առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
Երեկ` դեկտեմբերի 20–ին, ՄԱԿ–ի ԱԽ–ն Հայաստանի խնդրանքով նիստ անցկացրեց Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին և Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։