00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
51 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանի դեմ ակտիվորեն օգտագործվում է ՆԱՏՕ-ի ռազմական ներուժը. Պուտին

Բաժանորդագրվել
ՆԱՏՕ-ի ուժերի, միջոցների մասին ամբողջ տեղեկատվությունը պետք է մանրակրկիտ վերլուծվի և օգտագործվի Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի կառուցման համար։
Ռուսաստանի դեմ ակտիվորեն օգտագործվում են ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ներուժն ու հնարավորությունները։ ՌԴ պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստում այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Այնուամենայնիվ, մեր զինվորները, սերժանտներն ու սպաները քաջաբար և համառ պայքարում են հանուն Ռուսաստանի։ Նրանք վստահորեն քայլ առ քայլ լուծում են առաջադրված խնդիրները»,- ասել է Ռուսաստանի նախագահը։
Նրա խոսքով՝ հատուկ գործողության ընթացքում ՌԴ-ին հակազդելու համար կիրառվող ՆԱՏՕ-ի ուժերի մասին տեղեկությունները հայտնի են։ Այս ամենը պետք է մանրակրկիտ վերլուծվի և օգտագործվի Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի կառուցման, զորքերի և հատուկ ծառայությունների մարտական հնարավորությունների ավելացման համար։
Պուտինը նշել է, որ ամբողջ Ռուսաստանում, այդ թվում՝ նոր տարածքներում, կապահովվի քաղաքացիների անվտանգ կյանքը, իսկ Ռուսաստանը կշարունակի մեծացնել իր ռազմական ներուժը։
Զելենսկին կայցելի ԱՄՆ և կհանդիպի Բայդենի հետ. Սպիտակ տունը հաստատել է
Խոսելով անօդաչու թռչող սարքերի մասին՝ նա նշել է, որ երկիրը ստորջրյա եզակի անօդաչու սարքերի մշակման լավ փորձ ունի։ Բացի այդ, ռազմարդյունաբերությունն ունի բոլոր հնարավորությունները լավագույն տեխնիկական բնութագրերով օդային և ցամաքային անօդաչու սարքերի լայն տեսականի ստեղծելու համար, այդ թվում արհեստական բանականության օգտագործմամբ:
«Շնորհակալություն եմ հայտնում տանկիստներին, դեսանտայիններին, հրետանավորներին, մոտոհրաձիգներին, սակրավորներին, կապավորներին, օդաչուներին, հատուկ նշանակության ուժերի և ՀՕՊ-ի մարտիկներին, նավաստիներին, ռազմական տեղագրագետներին, թիկունքային ապահովման ստորաբաժանումների մասնագետներին, Ռոսգվարդիայի և այլ կազմավորումների անձնակազմին՝ ձեր պայքարի համար։ Մարտնչում եք (և սրանք բարձրագոչ խոսքեր չեն)` ինչպես 1812 թվականի պատերազմի, Առաջին համաշխարհային պատերազմի կամ Հայրենական մեծ պատերազմի հերոսները», - ասել Է Պուտինը։
Ռուսաստանի նախագահը նաև հատուկ շնորհակալություն է հայտնել ռազմական բժիշկներին, որոնք փրկում են մարտիկներին՝ վտանգելով իրենց կյանքերը։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 299-րդ օրը։
Լրահոս
0