00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պառակտված Վրաստան. նախկին նախագահի ազատ արձակումը կմեղմի՞ բևեռացումը

© AFP 2024 / JANEK SKARZYNSKI Միխեիլ Սաակաշվիլիին
 Միխեիլ Սաակաշվիլիին - Sputnik Արմենիա, 1920, 21.12.2022
Միխեիլ Սաակաշվիլիին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Հիմա արդեն ակնհայտ է, որ Միխեիլ Սաակաշվիլիի վերադարձը Վրաստան որևէ դրական արդյունք չտվեց. իշխող ուժը պահպանեց իր դիրքերը, ինքը՝ նախկին նախագահը, հայտնվեց ճաղերի հետևում և կորցրեց առողջությունը։ Հանրությունն էլ պառակտվեց, սկսվեցին պարբերական հանրահավաքները Թբիլիսիի կենտրոնում, իսկ պատգամավորներից ոմանք հացադուլ նախաձեռնեցին հենց պառլամենտի շենքում։
Հինգշաբթի օրը դատարանը պետք է քննի ընդդիմության դիմումը, որը պահանջում է ազատ արձակել Սաակաշվիլիին՝ հաշվի առնելով նրա ծանր վիճակը։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է՝ դատարանի որոշումը թույլ կտա նվազեցնել հասարակությունում կուտակված լարվածությունը։ Որոշ մեկնաբաններ շտապել են եզրակացնել՝ ուրեմն Միխեիլ Սաակաշվիլին ազատ կարձակվի, քանզի շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է լարվածությունը թուլացնել նրան անազատության մեջ պահելու որոշումը։ Բայց դեպքերից առաջ չընկնենք. Հարավային Կովկասում ամեն ինչ հնարավոր է։
Պառակտված Վրաստան. արդյոք նախկին նախագահի ազատ արձակումը կմեղմի՞ բեւեռացումը
Ընդհանրապես վերլուծաբանները բազմիցս են փաստել, որ Հայաստանն ու Վրաստանը կարծես միմյանց հայելային արտացոլումը լինեն։ Երկու հանրապետություններում էլ շարքային քաղաքացիները հազիվ են ծայրը ծայրին հասցնում, բայց երկու հանրապետություններում էլ վարչապետները խոսում են իրենց գլխավորած կառավարությունների «աննախադեպ» նվաճումների մասին՝ հրաշալի հասկանալով, որ այդ ցուցանիշների առնվազն մի մասը ապահովվել է դրսից ստացված գումարների ու նաև ռուսաստանցիների այս տարվա մեծ հոսքի շնորհիվ։ Ու, երևի թե, ամենացայտուն նմանությունը։ Փորձեք գոնե մի դրական բան ասել Հայաստանի ներկա կամ նախկին որևէ գործչի մասին։ Միանգամից կհայտնվի հեգնական ժպիտով և «անհերքելի» բացասական փաստերով զինված ընդդիմախոսը։ Վրաստանում այս ամենի վառ արտահայտությունն է Միխեիլ Սաակաշվիլիի կերպարը։
Եթե պնդեք, թե այդ մարդը մոտ 20 տարի առաջ իշխանության գալով վերացրեց կոռուպցիան առնվազն իրավապահների շրջանում, ձեզ անմիջապես կհակադարձեն՝ բայց դրա փոխարեն նա նոր կոռուպցիոն համակարգ ստեղծեց և ճնշումներ սկսեց ընդդիմադիրների նկատմամբ։ Իսկ եթե ասեք, թե Սաակաշվիլին փորձեց մարտունակ բանակ ստեղծել, ձեզ կհարցնեն՝ և ի՞նչ, կարողացա՞վ հաղթանակներ տանել, թե՞ խայտառակ պարտություն կրեց 2008 թվականի կարճատև պատերազմում։ Իրականում, մինչ Հայաստանի իշխանությունները շարունակ պնդում էին, թե մեր բանակն արդեն ամենամարտունակն է ողջ տարածաշրջանում, Սաակաշվիլին հետևողական ջանքեր էր գործադրում նման բանակ ստեղծելու համար։ Թվերն են վկայում։
2003-ից մինչև 2007 թվականը ռազմական ծախսերը Վրաստանում աճեցին 30 անգամ՝ 30 միլիոն դոլարից հասնելով գրեթե մեկ միլիարդի։ Հաշվի առնելով պատերազմի փորձը` Վրաստանի իշխանությունները նախաձեռնեցին բանակի արդիականացումը և, ամենագլխավորը՝ ողջ թափով սկսեց աշխատել ռազմաարդյունաբերական համալիրը, մշակվեցին սեփական արտադրության «Դիդգորի» զրահամեքենաները և համազարկային կրակի ռեակտիվ համալիրները, անօդաչու թռչող սարքերը և զինվորականների հանդերձանքը։ Իսկ սպառազինությունների արտադրության և ձեռքբերման բնագավառում Վրաստանն այժմ սերտորեն համագործակցում է բազմաթիվ պետությունների հետ։ Այսինքն` հենց Սաակաշվիլիի օրոք Վրաստանն ապացուցեց, որ պարտությունից էլ կարելի է շատ լուրջ և շահեկան դասեր քաղել։
Սակայն այժմ բոլորը հասկանում են՝ խնդիրը Սաակաշվիլիի անձը և նրա առողջական վիճակը չեն։ Հարցը շատ ավելի ընդգրկուն է՝ ո՞ր ուղղությամբ է շարժվում Վրաստանը, և ինչպիսին են լինելու նրա հարաբերությունները Եվրամիության հետ։ Երևի հիշում եք՝ Վրաստանը ժամանակին առաջինը միանշանակ հայտարարեց՝ գնում ենք դեպի Եվրամիություն։ Եվ ի՞նչ։ Ամռանը Եվրամիությունը անդամության կարգավիճակ շնորհեց Ուկրաինային և Մոլդովային, այնինչ, Վրաստանին, որը մյուսներից շատ էր ձգտում դառնալ եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ, սառնասրտորեն ասաց՝ իսկ դուք սպասե՛ք, դեռ պատրաստ չեք։ Համաձայնե՛ք, շատ դժվար է հասկանալ, թե կոնկրետ ո՞ր ցուցանիշներով են Վրաստանից ավելի պատրաստ Ուկրաինան, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում, և Մոլդովան, որը մինչև հիմա չի կարողացել լուծել Մերձդնեստրի խնդիրը։ Բայց եկեք միամիտ չձևանանք՝ սկզբունքային կեցվածքը ոչ միշտ և ոչ բոլորին է դուր գալիս։
Թույլ տվեք շատ չծավալվել այս թեմայով և ընդամենը մեջբերել Վրաստանի վարչապետի կոշտ պատասխանն այն գործիչներին, որոնք շարունակ պնդում են, թե Վրաստանը պետք է ոչ միայն իր ամենաակտիվ մասնակցությունը բերի Ուկրաինայում զարգացող իրադարձություններին, այլև «երկրորդ ճակատ» բացի Հարավային Կովկասում։ Իրակլի Ղարիբաշվիլին այս առիթով հայտարարել է. «Անկախություն ստանալուց հետո Վրաստանը երեք անգամ պատերազմել է, դա մեզ լիուլի բավարար է։ Որոշ մարդիկ խստորեն քննադատում են մեր զուսպ քաղաքականությունը։ Այդ երեսպաշտ քաղաքական գործիչներից ո՞ր մեկն է զոհվել պատերազմում։ Ոմանք շատ ակտիվ են, հատկապես «Ֆեյսբուքում»։ Եթե իրոք ցանկանում են մասնակցել պատերազմին, թող գնան առաջնագիծ, այլ ոչ թե Կիևում սելֆիներ անեն»,- խորհուրդ է տվել Վրաստանի վարչապետը։
Լրահոս
0