https://arm.sputniknews.ru/20221221/mak-i-anvtangutjan-khvorhrdum-lachini-mijancqi-masin-mijazgajin-kvonsensus-ka-mirzvojan-52923409.html
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքի մասին միջազգային կոնսենսուս կա. Միրզոյան
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքի մասին միջազգային կոնսենսուս կա. Միրզոյան
Sputnik Արմենիա
Միրզոյանը նշել է, որ Հայաստանը գնահատում է ՄԱԿ–ի արդար և սկզբունքային դիրքորոշումը։ 21.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-21T10:18+0400
2022-12-21T10:18+0400
2022-12-21T10:28+0400
լաչինի միջանցք
խաղաղապահներն արցախում
հայաստան
արցախ
արարատ միրզոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/07/52301439_0:0:1601:901_1920x0_80_0_0_6eb80523035256508103d5d7ee8ae0de.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքի վերաբերյալ միջազգային կոնսենսուս կա։Twitter–ի իր էջում այսպիսի գրառում է արել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։Նշենք, որ դեկտեմբերի 20-ին Հայաստանի խնդրանքով Նյու Յորքում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ քննարկվել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ կապող Լաչինի միջանցքի փակման հարցը։Մեկ այլ գրառմամբ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ Հայաստանը գնահատում է արդար և սկզբունքային դիրքորոշումը։ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ ՄԱԿ–ի ԱԽ–ն Հայաստանի խնդրանքով նիստ է անցկացնելու Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված էին ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չէին կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել էր դասապրոցեսը։Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/07/52301439_0:0:1423:1067_1920x0_80_0_0_a39e66728e8b37bae2f8780ece3435f4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լաչինի միջանցք, խաղաղապահներն արցախում, հայաստան, արցախ, արարատ միրզոյան
լաչինի միջանցք, խաղաղապահներն արցախում, հայաստան, արցախ, արարատ միրզոյան
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքի մասին միջազգային կոնսենսուս կա. Միրզոյան
10:18 21.12.2022 (Թարմացված է: 10:28 21.12.2022) Միրզոյանը նշել է, որ Հայաստանը գնահատում է ՄԱԿ–ի արդար և սկզբունքային դիրքորոշումը։
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքի վերաբերյալ միջազգային կոնսենսուս կա։
Twitter–ի իր էջում այսպիսի գրառում է արել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նշենք, որ դեկտեմբերի 20-ին Հայաստանի խնդրանքով Նյու Յորքում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ քննարկվել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ կապող Լաչինի միջանցքի փակման հարցը։
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում երեկվա քննարկումը ակնհայտորեն վկայում է Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքի անհապաղ և անվերապահ բացման վերաբերյալ միջազգային հստակ և միանշանակ կոնսենսուսի մասին։ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անվտանգ հաղորդակցությունը պետք է վերականգնվի»,- գրել է Միրզոյանը։
Մեկ այլ գրառմամբ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ Հայաստանը գնահատում է արդար և սկզբունքային դիրքորոշումը։
ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ ՄԱԿ–ի ԱԽ–ն Հայաստանի խնդրանքով նիստ է անցկացնելու Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն
անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված էին ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չէին կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել էր դասապրոցեսը։
Դեկտեմբերի 16–ի
առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։