00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Վահե Ղալումյան
Լուծումը սահմանազատման հանձնաժողովի տիրույթում է. Վահե Ղալումյան
13:06
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լաչինի միջանցքի փակումն անընդունելի է. Վիկտոր Ռիխտեր

© Photo : official site of MoD of RAՎիկտոր Ռիխտեր
Վիկտոր Ռիխտեր - Sputnik Արմենիա, 1920, 21.12.2022
Բաժանորդագրվել
Գերմանիայի կառավարությունն ու մարդու իրավունքների պաշտպանը ևս հանդես են եկել իրավիճակը դատապարտող հայտարարություններով։
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Լաչինի միջանցքի փակումն անընդունելի է, հումանիտար ճգնաժամը պետք է արագ լուծում ստանա։ Հայտարարել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրությունում ասվում է, որ զրուցակիցները քննարկել են Լաչինի ճանապարհի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված առողջապահական ճգնաժամի վտանգների մասին։
ՀՀ առողջապահության նախարարը կարևորել է, որ Եվրամիության երկրներն իրենց ձայնը բարձրացնեն և կանխեն հնարավոր աղետը:
«Գերմանիայի կառավարությունն ու մարդու իրավունքների պաշտպանը ևս հանդես են եկել իրավիճակը դատապարտող հայտարարություններով»,– ասել է դեսպանը։
Հանդիպմանն անդրադարձ է եղել համավարակի շրջանում ԳԴՀ-ի կողմից Հայաստանին ցուցաբերված աջակցությանը, քննարկվել են ընդլայնված համագործակցության հնարավորությունները մի շարք ոլորտներում` ուռուցքաբանություն, հիվանդանոցների միջև կապի ապահովում, առողջության ապահովագրության ներդրում, ԱԱՊ բարեփոխումներ և այլն:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված էին ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չէին կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել էր դասապրոցեսը։
Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
Երեկ` դեկտեմբերի 20–ին, ՄԱԿ–ի ԱԽ–ն Հայաստանի խնդրանքով նիստ անցկացրեց Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին և Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Լրահոս
0