00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Предпосылки вторжения Финляндии в советскую Карелию в 1921 году
15:04
23 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի առաջնության չեմպիոնների անունները

© Photo : official site of MESCS of RA Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի առաջնության չեմպիոնների անունները
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի առաջնության չեմպիոնների անունները - Sputnik Արմենիա, 1920, 21.12.2022
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի առաջնության չեմպիոնների անունները
Բաժանորդագրվել
Այս առաջնության արդյունքներով է ձևավորվում Հայաստանի հավաքականը, որն ուսումնամարզական մի քանի հավաքներ կանցկացնի միջազգային առաջնություններից առաջ։
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik․ Երևանում կայացել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Առաջնությունն անցկացվել է 10 քաշային կարգում։
«Հայաստանի 2022 թվականի չեմպիոններ են հռչակվել Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Աշոտ Կիրակոսյանը (77 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ), Վիգեն Նազարյանը (87 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ)»,- հայտնում են նախարարությունից։
Նշվում է, որ առաջնությանը չեն մասնակցել Արթուր Ալեքսանյանն ու Մալխաս Ամոյանը։ Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի քառակի և Եվրոպայի 5-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ու աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանն ազատված էին Հայաստանի առաջնությունից։
Եվս երկու մարզիկ առողջական խնդիրների պատճառով չեն մասնակցել՝ Կարապետ Չալյանը վնասվածքի պատճառով է բաց թողել առաջնությունը, իսկ 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը վատառողջ լինելու պատճառով չի ներկայացել եզրափակիչ գոտեմարտին։
Հայ մարզիկներն աննախադեպ արդյունք են գրանցել. կառավարությունը կրկնապատկում է պարգևավճարը
Հավելենք, որ այս առաջնության արդյունքներով կձևավորվի Հայաստանի հավաքականը։ Հունվարի առաջին տասնօրյակում հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում։ Մ23 տարեկանների և մեծահասակների Եվրոպայի առաջնություններից առաջ հունահռոմեական ոճի ըմբիշները ևս երկու ուսումնամարզական հավաք կանցկացնեն։
Նշենք, որ առաջնությունն անցկացվել է դեկտեմբերի 19-20-ը «Դինամո» մարզահամալիրում։ Մասնակցել են ավելի քան 80 ըմբիշներ։
Հայտնի են տարվա 10 լավագույն մարզիկների հավակնորդները
Լրահոս
0