00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայտնի է Հայաստանի մարզիկների 2022-ի լավագույն տասնյակը

© Sputnik / Asatur YesayantsԱրթուր Ալեքսանյան
Արթուր Ալեքսանյան - Sputnik Արմենիա, 1920, 21.12.2022
Արթուր Ալեքսանյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հայաստանի մարզական լրագրողների և մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչների քվեարկության միջոցով հայտնի են դարձել Հայաստանի լավագույն 10 մարզիկները։
2022 թվականը բավականին արգասաբեր էր հայկական սպորտի համար։ Տարբեր մարզաձևերում և տարբեր կարգի միջազգային մրցումներում հայ մարզիկներն աննախադեպ արդյունքի են հասել ՝ նվաճելով 306 մեդալ, որոնցից 104-ը ոսկե։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաջորդ տարին նախաօլիմպիական է լինելու, հայ մարզասերը կարող է լիահույս լինել, որ Փարիզ -2024-ի ուղեգրերի մրցումներում մեր մարզիկները կհասնեն իրենց նպատակին, և Հայաստանի օլիմպիական հավաքականը բազմաթիվ ու տարբեր մարզաձևերի ներկայացուցիչներով հարուստ կլինի։
2022 թվականին մենք ունեցանք ոչ միայն մեդալների աննախադեպ քանակ, այլև շատ տպավորիչ հաղթանակներ։

Մարմնամարզությունում 39 տարի ընդմիջումից հետո և անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հայ մարմնամարզիկը նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը, ըմբաշամարտում ևս մեկ անգամ հողագնդի լավագույնի տիտղոսը նվաճեց մեր օլիմպիական չեմպիոնը, բռնցքամարտի Եվրոպայի կանանց առաջնությունում հայ մարզուհին առաջին անգամ դարձավ Հին աշխարհամասի չեմպիոն, և մենք ունենք արդեն Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերի առաջին ուղեգիրը։

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը երկար ժամանակ գնում էր Աշխարհի առաջնության հաղթողի կոչման հետևից, Եվրոպայի առաջնություններում ոսկե ու այլ հարգի մեդալների նվաճելուց, Օլիմպիական խաղերում բրոնզե մեդալակիր դառնալուց հետո եկել էր պատվո պատվանդանի առաջին աստիճանին կանգնելու ժամանակը։ Լիվերպուլում Արթուրը հավասարը չունեցավ հենացատկի մրցումներում։ Իսկ 38-ամյա Հարություն Մերդինյանը, որի տարիքում շատ մարզիկներ «թոշակի» անցած են լինում, դարձավ Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
Հունահռոմեական ոճի ըմբաշամարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Բելգրադում գետնելով իր բոլոր մրցակիցներին՝ 4-րդ անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն։ Մալխաս Ամոյանը ևս մեկ անգամ հաստատեց, որ Հայաստանի հավաքականին դեռ երկար ժամանակ մեդալներ է բերելու։ Ազատ ոճային Արսեն Հարությունյանը իր հրաշալի գոտեմարտերով միայն հաղթանակներ է բերում և մեր օլիմպիական գլխավոր հույսերից մեկն է։ Հովհաննես Բաչկովը անգերազանցելի էր գեղեցիկ ու դիտարժան ոճով՝ երրորդ անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն Երևանում անցկացված առաջնությունում։
104 ոսկե մեդալ․ Գիլոյանը խոսել է տարվա ռեկորդային արդյունքների մասին
Ստամբուլում Անի Հովսեփայանին ոչ մի բան չխանգարեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում իր բոլոր մրցակիցների նկատմամբ համոզիչ հաղթանակներ տանել ու առաջին անգամ հայկական սպորտի պատմության մեջ բռնցքամարտի կանանց մրցումներում հռչակվել Եվրոպայի չեմպիոն։
Ծանրորդներ Սամվել Գասպարյանն ու Վարազդատ Լալայանը բոլորին ապացուցեցին, որ պայքարող ու մեծ հեռանկար ունեցող մարզիկներ են։ Մեծ ու հնչեղ հաղթանակները առջևում են, ու վրացի հանրահայտ գերծանր քաշային, օլիմպիական կրկնակի չեմպիոն, վրացի Լաշա Տալախաձեն արդեն թիկունքին է զգում Լալայանի շունչը։
Աստիճանաբար, բայց հաստատուն քայլերով մենք սկսում ենք հաղթանակներ տոնել հրաձգությունում։ Լիլիթ Մկրտչյանի Եվրոպայի չեմպիոնի կոչումն ու աշխարհի առաջնության բրոնզե մեդալը, միևնույն ժամանակ Փարիզի օլիմպիական խաղերի առաջին ուղեգիրը դրա վառ ապացույցն են։ Այս ամենը հակիրճ՝ Հայաստանի լավագույն տասնյակի մասին։
Իսկ հիմա ևս մեկ անգամ նշենք 2022 թվականի Հայաստանի լավագույն 10-ը մարզիկներին՝
Արթուր Դավթյան, Հարություն Մերդինյան (սպորտային մարմնամարզություն), Արթուր Ալեքսանյան, Մալխաս Ամոյան (հունահռոմեական ոճի ըմբշամարտ), Արսեն Հարությունյան (ազատ ոճի ըմբշամարտ), Հովհաննես Բաչկով, Անի Հովսեփյան (բռնցքամարտ), Սամվել Գասպարյան, Վարազդատ Լալայան (ծանրամարտ), Լիլիթ Մկրտչյան(հրաձգություն)։
Հավելենք, որ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքներով լավագույն տասնյակում ընդգրկված յուրաքանչյուր մարզիկ կստանա 5 մլն դրամ:
Լրահոս
0