https://arm.sputniknews.ru/20221221/gjumrium-msamterqi-tnajnagvortsakan-artadrakan-gvortsuneutjun-e-kasecvel-lusankarner-52933545.html
Գյումրիում մսամթերքի տնայնագործական արտադրական գործունեություն է կասեցվել. լուսանկարներ
Գյումրիում մսամթերքի տնայնագործական արտադրական գործունեություն է կասեցվել. լուսանկարներ
Sputnik Արմենիա
Տեսչական մարմինը ժամկետ է սահմանել հայտնաբերված խախտումները վերացնելու համար: 21.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-21T14:00+0400
2022-12-21T14:00+0400
2022-12-21T14:01+0400
հայաստան
գյումրի
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
տուն
խոհանոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/07/11/23784664_0:32:1601:932_1920x0_80_0_0_4b31841e1f43dbd1ee1c933912febe69.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Գյումրիում մսամթերքի տնայնագործական արտադրական գործունեություն է կասեցրել։ Տեղեկությունը հրապարակվել է տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջում։Որոշման համար հիմք են ծառայել անհատ ձեռնարկատեր Մելանյա Զաքարյանին պատկանող մսամթերքի տնայնագործական արտադրությունում տեսուչների իրականացրած ստուգման արդյունքները։«Տնտեսավարողը գործունեությունը կազմակերպել է տան խոհանոցում, որտեղ ապահովված չի եղել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման գործընթացների պարբերականությունը, չի բացառվել խաչաձև աղտոտման հնարավորությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։Բացի այդ, արտադրական տարածքի հատակի, պատերի և առաստաղի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանում ապահովող նյութերից, պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր:Տեսչական մարմինը ժամկետ է սահմանել հայտնաբերված խախտումները վերացնելու համար:Միաժամանակ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հիշեցնում է, որ տնային պայմաններում արտադրական գործունեություն ծավալելն արգելվում է:Երևանում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/07/11/23784664_158:0:1441:962_1920x0_80_0_0_832ddc721d504651880eb66cd99f51d0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գյումրի, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), տուն, խոհանոց
հայաստան, գյումրի, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), տուն, խոհանոց
Գյումրիում մսամթերքի տնայնագործական արտադրական գործունեություն է կասեցվել. լուսանկարներ
14:00 21.12.2022 (Թարմացված է: 14:01 21.12.2022) Տեսչական մարմինը ժամկետ է սահմանել հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Գյումրիում մսամթերքի տնայնագործական արտադրական գործունեություն է կասեցրել։ Տեղեկությունը հրապարակվել է տեսչական մարմնի
ֆեյսբուքյան էջում։
Որոշման համար հիմք են ծառայել անհատ ձեռնարկատեր Մելանյա Զաքարյանին պատկանող մսամթերքի տնայնագործական արտադրությունում տեսուչների իրականացրած ստուգման արդյունքները։
«Տնտեսավարողը գործունեությունը կազմակերպել է տան խոհանոցում, որտեղ ապահովված չի եղել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման գործընթացների պարբերականությունը, չի բացառվել խաչաձև աղտոտման հնարավորությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, արտադրական տարածքի հատակի, պատերի և առաստաղի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանում ապահովող նյութերից, պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր:
Տեսչական մարմինը ժամկետ է սահմանել հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
Միաժամանակ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հիշեցնում է, որ տնային պայմաններում արտադրական գործունեություն ծավալելն արգելվում է: