https://arm.sputniknews.ru/20221221/gazprvom-armenian-2023in-kveranvorvogi-depi-gvoris-tanvogh-gazatary-52934084.html
«Գազպրոմ Արմենիան» 2023–ին կվերանորոգի դեպի Գորիս տանող գազատարը
«Գազպրոմ Արմենիան» 2023–ին կվերանորոգի դեպի Գորիս տանող գազատարը
Sputnik Արմենիա
Վերանորոգման ամենածավալուն աշխատանքները կիրականացվեն Երևան-Արմավիր (3 կմ հատվածում) և Գորիս-Նախիջևան (12 կմ հատվածում) խողովակաշարերի վրա: 21.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-21T14:14+0400
2022-12-21T14:14+0400
2022-12-21T15:10+0400
«գազպրոմ արմենիա» ընկերություն
ճանապարհ
գազատար
վերանորոգում
https://cdn.am.sputniknews.ru/img/1566/12/15661254_0:64:1600:964_1920x0_80_0_0_985a6a173ef36b5cbbaab3d15a6dbc2d.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի - Sputnik. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն երկրի գազային տնտեսության մեջ մոտ 19,3 մլրդ դրամ (մոտ 49 մլն դոլար) կներդնի։ Այս մասին ասվում է ընկերության 2023-27 թվականների ներդրումային ծրագրում, որը հավանության է արժանացել հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում։Կառավարությունը որոշել է վերստուգել ՀԷՑ-ում ու «Գազպրոմ Արմենիայում» կատարված ներդրումներըԳազատրանսպորտային տնտեսության, այսինքն՝ մայրուղային խողովակաշարերի վերանորոգման համար կհատկացվի մոտ 8,4 մլրդ դրամ (մոտ 21 մլն դոլար), իսկ գազաբաշխիչ տնտեսության համար (միջին և ցածր ճնշման խողովակներ)՝ 10,9 մլրդ դրամ (մոտ 27,5 մլն դոլար)։Եվս մոտ 520 մլն դրամ (մոտ 1,3 մլն դոլար) կհատկացվի Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանի ընդլայնման և ընթացիկ վերանորոգման համար։ Բացի այդ, 2023 թվականին նախատեսվում է ավելի քան 10,5 հազար նոր բաժանորդ միացնել ցանցին։ 2024-27 թվականների համար ներդրումային ծրագրի ծավալը նախատեսված է տարեկան 7-8 մլրդ դրամի (18-20 մլն դոլար) սահմաններում։Գորիս–Կապան ճանապարհին ադրբեջանական անցակետի հետևանքով ՀՀ–ԻԻՀ առևտուրը կրճատվել է«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն («Գազպրոմ» ՓԲԸ-ի 100%-անոց դուստր ձեռնարկությունը) Հայաստանում գազի մատակարարման և բաշխման ցանցի օպերատորն է:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1566/12/15661254_239:0:1600:1021_1920x0_80_0_0_d94ae2f2fbb004140cc36b5802751d4d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«գազպրոմ արմենիա» ընկերություն, ճանապարհ, գազատար, վերանորոգում
«գազպրոմ արմենիա» ընկերություն, ճանապարհ, գազատար, վերանորոգում
«Գազպրոմ Արմենիան» 2023–ին կվերանորոգի դեպի Գորիս տանող գազատարը
14:14 21.12.2022 (Թարմացված է: 15:10 21.12.2022) Վերանորոգման ամենածավալուն աշխատանքները կիրականացվեն Երևան-Արմավիր (3 կմ հատվածում) և Գորիս-Նախիջևան (12 կմ հատվածում) խողովակաշարերի վրա:
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի - Sputnik. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն երկրի գազային տնտեսության մեջ մոտ 19,3 մլրդ դրամ (մոտ 49 մլն դոլար) կներդնի։ Այս մասին ասվում է ընկերության 2023-27 թվականների ներդրումային ծրագրում, որը հավանության է արժանացել հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում։
Գազատրանսպորտային տնտեսության, այսինքն՝ մայրուղային խողովակաշարերի վերանորոգման համար կհատկացվի մոտ 8,4 մլրդ դրամ (մոտ 21 մլն դոլար), իսկ գազաբաշխիչ տնտեսության համար (միջին և ցածր ճնշման խողովակներ)՝ 10,9 մլրդ դրամ (մոտ 27,5 մլն դոլար)։
Կապիտալ շինարարության նախագծերի հիմնական ծավալը կազմելու են Երևան-Արմավիր (3 կմ-անոց հատվածում) և Գորիս-Նախիջևան (12 կմ-անոց հատվածում) խողովակաշարերի վերանորոգման աշխատանքները, որոնք Վայոց Ձորի մարզով ձգվում են դեպի Գորիս քաղաք: Այդ նպատակով կհատկացվի համապատասխանաբար 360 մլն դրամ (մոտ 900 հազար դոլար) և 4 մլրդ 930 մլն դրամ (12,4 մլն դոլար)։
Եվս մոտ 520 մլն դրամ (մոտ 1,3 մլն դոլար) կհատկացվի Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանի ընդլայնման և ընթացիկ վերանորոգման համար։ Բացի այդ, 2023 թվականին նախատեսվում է ավելի քան 10,5 հազար նոր բաժանորդ միացնել ցանցին։ 2024-27 թվականների համար ներդրումային ծրագրի ծավալը նախատեսված է տարեկան 7-8 մլրդ դրամի (18-20 մլն դոլար) սահմաններում։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն («Գազպրոմ» ՓԲԸ-ի 100%-անոց դուստր ձեռնարկությունը) Հայաստանում գազի մատակարարման և բաշխման ցանցի օպերատորն է: