00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արևմուտքը պրոքսի պատերազմի տեխնոլոգիան առաջին անգամ լիարժեք կիրառեց Ուկրաինայում

© Sputnik / Стрингер / Անցնել մեդիապահոցԶինվորականներ
Զինվորականներ - Sputnik Արմենիա, 1920, 21.12.2022
Զինվորականներ
Բաժանորդագրվել
Մինչ այժմ արևմտյան հանրությունն ավանդաբար ՆԱՏՕ–ի արկածախնդրություններին լուռ բարեհաճությամբ էր վերաբերվում, իսկ քաղաքական վերնախավը` բուռն խանդավառությամբ։ Սակայն սովորական դարձած սխեման խափանվեց Ուկրաինայում։
Ուկրաինայի իրադարձությունների շուրջ դրսևորվեց մի առանձնահատկություն, որին ուշադրություն դարձրին հավանաբար բոլոր նրանք, ովքեր հետևում են նորություններին. Արևմուտքը անդադար և բավական ակտիվ քննարկում է հակամարտությունում հաղթելու և պարտվելու թեման։ Դա անում են քաղաքական գործիչներն ու պաշտոնական այրերը, փորձագետներն ու լրագրողները, զինվորականները, տնտեսագետներն ու էներգետիկ ոլորտի մասնագետները։
Ամենազվարճալին այն է, որ միաժամանակ իրար հակասող դիրքորոշումներ են հնչում։ Ոմանք պնդում են, որ Ռուսաստանի հաղթանակը կանխորոշված է, նա, ըստ էության, արդեն իսկ հաղթել է։
«Դանայան տակառ». ինչ խնդրի են բախվել ՆԱՏՕ–ում
Մյուսներն էլ կասկած անգամ չունեն, որ Մոսկվան ջախջախիչ պարտություն է կրում և ստիպված է լինելու ընդունել Արևմուտքի ներկայացրած կապիտուլյացիայի պայմանները։ Փաստացի հենց այս տեսակետն է վերջերս իր հոդվածում հնչեցրել Հենրի Քիսինջերը։ Գործող քաղաքական գործիչները խառնաշփոթի մեջ են։ Ոմանք պահանջում են այլևս չֆինանսավորել Կիևին, քանի որ իմաստ չկա, հակառակորդներն էլ մոլեգին պնդում են, թե չի կարելի թույլ տալ, որ Ռուսաստանը հաղթի, մանավանդ որ նրա պարտությանը շատ քիչ է մնացել։
Բոլորը փորձում են իրենց դիրքորոշումներն այս կամ այն փաստարկներով հիմնավորել։ Իհարկե, բերված փաստարկները կարելի էր վերլուծել և դասակարգել, բայց շատ ավելի հետաքրքիր ու կարևոր է արևմտյան քաղաքականության և լրատվական դաշտում նման բուռն վեճերի առաջացման փաստը։
ՆԱՏՕ–ն ԱՄՆ–ի ղեկավարությամբ տասնամյակներ շարունակ մի շարք ռազմական արշավներ է իրականացրել ամբողջ աշխարհում, այդ թվում` երկարաժամկետ։ Երբեմն մամուլում կարծիքներ էին հնչում Իրաքից կամ Աֆղանստանից հեռանալու անհրաժեշտության մասին։ Սակայն այդ ձայներն այնքան թույլ ու մարգինալ էին, որ որևէ կերպ չէին ազդում ո՛չ հասարակական կարծիքի, ո՛չ էլ պետության դիրքորոշման վրա։
Նույն Աֆղանստանից ԱՄՆ–ն հեռացավ, երբ Վաշինգտոնում անդրկուլիսյան կոնսենսուսի եկան, որ դա ձգձգված փակուղային իրավիճակից դուրս գալու լավագույն ճանապարհը կլինի։ Սակայն Արևմուտքի հաղթանակի կամ պարտության թեմայի վերաբերյալ մեծածավալ հասարակական–քաղաքական ռեֆլեքսիա այնտեղ չկար։
ԱՄՆ–ն մոտ 12 մլրդ դոլար կհատկացնի Կիևին փոխանցած սարքավորումների պահուստը համալրելու համար
Ավելին` այն չէր էլ կարող լինել մի պարզ պատճառով, որ ՆԱՏՕ–ի 20-ամյա աֆղանական գործողությունները ամերիկացիների և եվրոպացիների կյանքը գրեթե չէին փոխել։ Նրանք այդ գործողությունները չէին զգում, երբ դրանք իրականացվում էին, և, ըստ էության, ավարտն էլ նրանց վրա չազդեց, որքան էլ խայտառակ եղավ այն։
Այս ֆենոմենը վերաբերում է 50 տարվա ընթացքում ՆԱՏՕ–ի բոլոր ռազմական արշավներին։
Վիետնամական պատերազմը վերջինն էր, որում իսկապես ներգրավվեց ամերիկյան հասարակությունը։ Մնացածը` Իրաք, Հարավսլավիա, Աֆղանստան, կրկին Իրաք, Սիրիա և այդպես շարունակ, Արևմուտքի բնակիչների համար նույնն էր, ինչ հեռուստաէկրաններով ցուցադրվող վառ պատկերները։
Այնտեղ սահմանափակ թվով պրոֆեսիոնալներ էին գործում (պայմանագրայիններ և մասնավոր ռազմական ընկերություն), ընդ որում` նրանք ավելի թույլ հակառակորդի հետ էին կռվում, ինչն անդրադառնում էր և՛ մարտական գործողությունների ընթացքի, և՛ կորուստների վրա։ Արևմտյան տնտեսությունը ոչ միայն կորուստ չէր կրում այդ պատերազմներից, այլ նույնիսկ շահում էր (աֆղանական թմրանյութեր, իրաքյան և սիրիական նավթ, տրիլիոնավոր բյուջետային մուտքեր համապատասխան «յուրացումներով» և այլն), իսկ դա անուղղակիորեն բոնուսներ էր ապահովում Ատլանտյան օվկիանոսի երկու կողմում գտնվող շարքային քաղաքացիների համար։
Այնպես որ որևէ զարմանալի բան չկա, որ արևմտյան հանրությունն ավանդաբար ՆԱՏՕ–ի արկածախնդրություններին լուռ բարեհաճությամբ էր վերաբերվում, իսկ քաղաքական վերնախավը` բուռն խանդավառությամբ։
Սակայն սովորական դարձած սխեման կոտրվեց Ուկրաինայում, ընդ որում` բոլոր առումներով։
«Ծայրահեղ միջոցներ». ԱՄՆ-ն հանուն Ուկրաինայի հուսահատ քայլի է դիմում
Իրականացավ լիարժեք պրոքսի պատերազմի վերաբերյալ Արևմուտքի երազանքը, այն էլ` իսկապես հզոր հակառակորդի դեմ։ ԱՄՆ–ն մշտապես ստիպված է եղել անձամբ ներքաշվել բազմաթիվ զինված հակամարտությունների մեջ, քանի որ տեղի դաշնակիցները, նույնիսկ նրանք, որոնց նախապատրաստում և զինում էին ամերիկացիները, մարտունակության անհրաժեշտ մակարդակ չէին ցուցադրում։ Առանց ամերիկացի զինվորականների անմիջական մասնակցության անհրաժեշտ արդյունքի հասնել չէր հաջողվում։ Աֆղանստանը հերթական ակներև օրինակը դարձավ, երբ ՆԱՏՕ–ի պատրաստած տեղի զինված ուժերը, զրկվելով արևմտյան աջակցությունից, կայծակնային արագությամբ փախան թալիբներից (ահաբեկչական գործունեության համար ՄԱԿ–ի պատժամիջոցների տակ գտնվող կազմակերպություն)։
Սակայն ուկրաինացիներն իրենց դրսևորեցին որպես հիանալի զինվորներ` կռվելով աշխարհի երկրորդ բանակի դեմ։ Արևմուտքն էլ իր վրա վերցրեց հետախուզության գործը, կապը, ֆինանսավորումը, զենքի մատակարարումը, ռազմական հրահանգիչներին, վարձկաններին և այլն։
Պետք է հասկանալ, որ սա իսկական բեկումնային ռազմաքաղաքական տեխնոլոգիա է, որը ԱՄՆ–ի ռազմավարները վաղուց են մշակել, սակայն դրա իրագործումը ամեն անգամ ձախողվել է։ Իսկ այս անգամ վերջապես ստացվեց. այն էլ ոչ թե երրորդ աշխարհի որևէ երկրի նկատմամբ, այլ Ռուսաստանի։ Օրինաչափություն է, որ արևմտյան մի շարք մասնագետներ, որոնք ոգևորվել են այդ բեկումից և կարծում են, որ հաղթանակը կանխորոշված է, պարզապես պետք է գնալ մինչև վերջ։
Մյուս կողմից այս հաջողությունը լուրջ «կողմնակի ազդեցություններ» ունի. հիշատակված 50 տարվա ընթացքում Արևմուտքն առաջին անգամ իր վրա զգաց պատերազմական տարիների դժվարությունները, թող որ ոչ մեծ ծավալով։ Նրա համար դա առանձնակի ցավալի է` հաշվի առնելով առկա հակամարտության պրոքսի բնույթը։ Այսքան տարի նա ում հետ ասես, որ չի պատերազմել, սակայն Եվրոպայում և օվկիանոսից այն կողմ ապրողների վրա դա որևէ կերպ չի անդրադարձել։ Իսկ այստեղ կարծես թե ուկրաինացիների ձեռքերով են գործում, բայց սեփական սոցիալ-տնտեսական կյանքն է վատթարանում։
Շարքային եվրոպացին և ամերիկացին սեփական գրպանի վրա են զգում, որ «ագրեսիվ Ռուսաստանի» դեմ պատերազմը իրենց վրա թանկ է նստում, իսկ տներում և գրասենյակներում աստիճանաբար ավելի է ցրտում։
Արևմուտքի դժվարությունների պատճառը, բնականաբար, ո՛չ Ռուսաստանն է, ո՛չ էլ նրա ռազմական հատուկ գործողությունները. Արևմուտքը պարզապես սպառել է իր սոցիալ–տնտեսական և ֆինանսական համակարգը։ Ավելին` ռազմական հատուկ գործողությունները նույնիսկ ճգնաժամի հրահրման առիթ չդարձան. դա արեց հենց Արևմուտքը հատուկ գործողությունների նկատմամբ սեփական արձագանքով` որոշելով պատժամիջոցային մեկ հարվածով ջախջախել Ռուսաստանը, փոխարենը բումերանգի հզոր վերադարձ ստացավ։
Սակայն դա կարևոր էլ չէ։
Արևմտյան քաղաքական գործիչները արդեն ավելի քան կես տարի է` սեփական քաղաքացիների ուղեղները փորձում են մտցնել, որ իրենց աճող դժբախտությունների պատճառը Մոսկվան է և անձամբ Պուտինը։ Երևի սկզբում թվում էր, թե սա վատ հնարք չէ պատասխանատվությունը սեփական ուսերից գցելու համար։ Սակայն ենթադրվում էր, որ Ուկրաինան Արևմուտքի օգնությամբ արագ կհաղթի Ռուսաստանին և ամեն բան կկարգավորվի, նույնիսկ նախկինից ավելի լավ կլինի։
Եվ եթե այդ ծրագրերն իրագործվեին, այդպես էլ կլիներ։
Բայց մի բան այնպես չգնաց։ Ռազմական հատուկ գործողություններն ընթանում են իրենց հունով։ «Դժոխային» պատժամիջոցները Ռուսաստանին ոչ թե ծայրահեղ, այլ նույնիսկ էական վնաս չհասցրին։ Աշխարհի մեծ մասը գրեթե չի թաքցնում, որ արևմտառուսական առճակատման հարցում Մոսկվայի կողմից է։ Գլոբալ տնտեսությունը ապադոլարացվում է և վերադասավորվում արևմտյան վերահսկողությունից զերծ նոր հիմունքներով։
Բնականաբար, Ռուսաստանում էլ ամեն ինչ հարթ չէ։ Եվ թվում է` ատլանտյան «բազեները» «մինչև վերջին ուկրաինացին» պատերազմը շարունակելու համար սեփական դիրքորոշումը պաշտպանելու հարցում ասելու բան և սեփական փաստարկներն ունեն։ Միայն թե այնպես է ստացվում, որ Ուկրաինան Արևմուտքի համար անկեղծորեն «սև փոսի» է վերածվում, որը հետզհետե ավելի շատ ռեսուրս, զենք, փող և վարձկաններ է կլանում, և այդ գործընթացի վերջը չի երևում։ Իսկ տեսանելի արդյունքը հորիզոն է հիշեցնում` կարծես մոտ է, բայց այնքա՜ն հեռու, ու որքան էլ գնում ես դեպի այդ հորիզոնը, այն մեկ է` անհասանելի է։
Տիեզերքով մեկ աղմուկ-աղաղակը չի խանգարի մարտական առաջադրանքներ կատարելուն. Պուտին
Ավելին` Եվրոպայի և ԱՄՆ–ի ներգրավվածությունը հակամարտությանը անշեղորեն աճում է։ Պատերազմը արագ կորցնում է իր «պրոքսիությունը»։ Զուգահեռաբար Արևմուտքում մարդկանց կյանքն ավելի է դժվարանում. վայրէջքն արագանում է, և ոչ մի լույս չի երևում։
Արդյունքում Արևմուտքում երկար տարիներ անց առաջին անգամ լուրջ տարաձայնություններ են առաջանում պատերազմական թեմայի շուրջ և հանրային ռեֆլեքսիա առ այն, թե ինչ է ընդհանրապես տեղի ունենում, և արդյոք պետք է շարունակել գնալ այդ ճանապարհով, որը ԱՄՆ–ին իր դաշնակիցների հետ անմիջական ռազմական բախման է տանում միջուկային գերտերության հետ։
Լրահոս
0