https://arm.sputniknews.ru/20221221/ahabekchutjun-patvirvats-spanutjun-mijukajin-shantazh-shvojgun--kievjan-metvodneri-masin-52948869.html
Ահաբեկչություն, պատվիրված սպանություն, միջուկային շանտաժ. Շոյգուն՝ կիևյան մեթոդների մասին
Ահաբեկչություն, պատվիրված սպանություն, միջուկային շանտաժ. Շոյգուն՝ կիևյան մեթոդների մասին
Sputnik Արմենիա
Ուկրաինայում ռազմական գործողությունների գոտում են գտնվում ՆԱՏՕ-ի սպաներ, հրետանավորներ և այլ մասնագետներ, Կիևում աշխատում են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ավելի քան 500... 21.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-21T17:11+0400
2022-12-21T17:11+0400
2022-12-21T18:42+0400
սերգեյ շոյգու
ուկրաինա
նատօ
ռուսաստան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/15/52961767_0:0:2976:1674_1920x0_80_0_0_815fee9971dacc9d3fa64838c61b655d.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Կիևը դիմում է հակամարտության արգելված մեթոդներին, ներառյալ ահաբեկչությունները և պատվիրված սպանությունները, ծանր զենքով խաղաղ բնակիչների գնդակոծությունները, ինչպես նաև միջուկային շանտաժը։ Այս մասին ՌԴ Պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում հայտարարել է հայտնել Է գերատեսչության ղեկավար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից։Արևմտյան ԶԼՄ-ների լիակատար լռությունն ուկրաինացի զինվորականների ռազմական հանցագործությունների վերաբերյալ Շոյգուն անվանել է ցինիզմի գագաթնակետ՝ նշելով նաև, որ միաժամանակ տեղի է ունենում Կիևի հանցավոր ռեժիմի և նեոնացիստների հերոսացում։Նա ընդգծել է, որ Կիևի ԶՈւ–ն զգալի կորուստներ է կրել, ոչնչացվել է սպառազինության և տեխնիկայի զգալի մասը, որն ունեին ռուսական հատուկ գործողության սկզբում: Ուկրաինայի տեխնիկայի և կենդանի ուժի կորուստները լրացնելու համար 27 երկիր արդեն ծախսել է 97 միլիարդ դոլար: Այս թիվը, նրա խոսքով, շատ անգամ գերազանցում Է Աֆղանստանում ԱՄՆ-ի ծախսերը:Բացի այդ, Ուկրաինայում ռազմական գործողությունների գոտում են ՆԱՏՕ-ի շտաբային սպաներ, հրետանավորներ և այլ մասնագետներ, երկրում աշխատում են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ավելի քան 500 արբանյակներ: Ուկրաինայի ԶՈւ–ն հարձակվել է ՌԴ Կուրսկի մարզի Գուևո գյուղի վրա«Ուկրաինայի զինված ուժերի համար են աշխատում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ավելի քան 500 տիեզերական սարքերը, որոնցից ավելի քան 70-ը՝ ռազմական, մնացած ՝ երկակի նշանակության»,–նշել է Շոյգուն:Նախարարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Ռուսաստանն Ուկրաինայում գործողություններ է իրականացնում ազգաբնակչությանը ցեղասպանությունից և ահաբեկչությունից փրկելու ուղղությամբ։ ՌԴ-ն միշտ բաց է կառուցողական, խաղաղ բանակցությունների անցկացման համար։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/15/52961767_183:0:2914:2048_1920x0_80_0_0_27c45f31d3e4c7bf83a015faa9c08ec7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ շոյգու, ուկրաինա, նատօ, ռուսաստան, պատերազմ
սերգեյ շոյգու, ուկրաինա, նատօ, ռուսաստան, պատերազմ
Ահաբեկչություն, պատվիրված սպանություն, միջուկային շանտաժ. Շոյգուն՝ կիևյան մեթոդների մասին
17:11 21.12.2022 (Թարմացված է: 18:42 21.12.2022) Ուկրաինայում ռազմական գործողությունների գոտում են գտնվում ՆԱՏՕ-ի սպաներ, հրետանավորներ և այլ մասնագետներ, Կիևում աշխատում են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ավելի քան 500 արբանյակներ:
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Կիևը դիմում է հակամարտության արգելված մեթոդներին, ներառյալ ահաբեկչությունները և պատվիրված սպանությունները, ծանր զենքով խաղաղ բնակիչների գնդակոծությունները, ինչպես նաև միջուկային շանտաժը։ Այս մասին ՌԴ Պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում հայտարարել է հայտնել Է գերատեսչության ղեկավար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, տեղեկանում ենք
ՌԻԱ Նովոստիից։
«Այս ամենը արևմտյան երկրները փորձում են չնկատել, ինչպես նաև միջուկային շանտաժի տարրերը, օրինակ ՝ սադրանքները Զապորոժիեի ԱԷԿ–ի դեմ և, այսպես կոչված, կեղտոտ միջուկային ռումբի պատրաստման սցենարները»,–ասել է Շոյգուն:
Արևմտյան ԶԼՄ-ների լիակատար լռությունն ուկրաինացի զինվորականների ռազմական հանցագործությունների վերաբերյալ Շոյգուն անվանել է ցինիզմի գագաթնակետ՝ նշելով նաև, որ միաժամանակ տեղի է ունենում Կիևի հանցավոր ռեժիմի և նեոնացիստների հերոսացում։
Նա ընդգծել է, որ Կիևի ԶՈւ–ն զգալի կորուստներ է կրել, ոչնչացվել է սպառազինության և տեխնիկայի զգալի մասը, որն ունեին ռուսական հատուկ գործողության սկզբում: Ուկրաինայի տեխնիկայի և կենդանի ուժի կորուստները լրացնելու համար 27 երկիր արդեն ծախսել է 97 միլիարդ դոլար: Այս թիվը, նրա խոսքով, շատ անգամ գերազանցում Է Աֆղանստանում ԱՄՆ-ի ծախսերը:
Բացի այդ, Ուկրաինայում ռազմական գործողությունների գոտում են ՆԱՏՕ-ի շտաբային սպաներ, հրետանավորներ և այլ մասնագետներ, երկրում աշխատում են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ավելի քան 500 արբանյակներ:
«Ուկրաինայի զինված ուժերի համար են աշխատում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ավելի քան 500 տիեզերական սարքերը, որոնցից ավելի քան 70-ը՝ ռազմական, մնացած ՝ երկակի նշանակության»,–նշել է Շոյգուն:
Նախարարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Ռուսաստանն Ուկրաինայում գործողություններ է իրականացնում ազգաբնակչությանը ցեղասպանությունից և ահաբեկչությունից փրկելու ուղղությամբ։ ՌԴ-ն միշտ բաց է կառուցողական, խաղաղ բանակցությունների անցկացման համար։