https://arm.sputniknews.ru/20221221/adrbejany-petakan-hvovanavvorutjamb-zangvatsajin-arshav-e-sksel-margarjany-mak-i-akh-nistum-52919479.html
Ադրբեջանը պետական հովանավորությամբ է զանգվածային արշավ սկսել․ Մարգարյանը՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստում
Ադրբեջանը պետական հովանավորությամբ է զանգվածային արշավ սկսել․ Մարգարյանը՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստում
Sputnik Արմենիա
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը շեշտեց, որ Ադրբեջանը ձգտում է մեծածավալ մարդասիրական աղետ ստեղծել Լեռնային Ղարաբաղում։ 21.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-21T01:49+0400
2022-12-21T01:49+0400
2022-12-21T02:17+0400
հայաստան
ադրբեջան
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/15/52919696_0:0:1600:900_1920x0_80_0_0_eb60d9bd071638c4bac79fddd38e59e3.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի - Sputnik. Ադրբեջանը պետական հովանավորությամբ զանգվածային արշավ է սկսել և խախտել եռակողմ հայտարարության կետը, որի համաձայն՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև պետք է կապ լինի Լաչինի միջանցքով։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում այս հայտարարությունն արեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ ՄԱԿ–ի ԱԽ–ն Հայաստանի խնդրանքով նիստ է անցկացնելու Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։Մարգարյանը շեշտեց, որ Ադրբեջանը ձգտում է մեծածավալ հումանիտար աղետ ստեղծել Լեռնային Ղարաբաղում։ Այս պահին 120 հազար մարդ Ադրբեջանի կողմից պատանդ են պահվում։«Չնայած խաղաղապահ ուժերի ջանքերին՝ բանակցությունները դեռևս ոչ մի արդյունք չեն բերել»,- նշեց նա։Հայկական կողմը պահանջում է, որ ՄԱԿ-ը փաստահավաք առաքելություն տեղակայի Լաչինի միջանցքում՝ տեղում գնահատելու մարդասիրական իրավիճակը, և կոչ է անում Անվտանգության խորհրդին իր գործառույթների շրջանակում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր և դատապարտել Բաքվի ագրեսիվ գործողությունները, որոնք կենսական վտանգ են ներկայացնում հայ բնակչության համար։Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված էին ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չէին կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել էր դասապրոցեսը։Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/15/52919696_188:0:1388:900_1920x0_80_0_0_c3a9ac3196e92708c8975421f4ee41a4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
հայաստան, ադրբեջան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
Ադրբեջանը պետական հովանավորությամբ է զանգվածային արշավ սկսել․ Մարգարյանը՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստում
01:49 21.12.2022 (Թարմացված է: 02:17 21.12.2022) ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը շեշտեց, որ Ադրբեջանը ձգտում է մեծածավալ մարդասիրական աղետ ստեղծել Լեռնային Ղարաբաղում։
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի - Sputnik. Ադրբեջանը պետական հովանավորությամբ զանգվածային արշավ է սկսել և խախտել եռակողմ հայտարարության կետը, որի համաձայն՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև պետք է կապ լինի Լաչինի միջանցքով։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում այս հայտարարությունն արեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։
Ավելի վաղ
ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ ՄԱԿ–ի ԱԽ–ն Հայաստանի խնդրանքով նիստ է անցկացնելու Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։
«Ադրբեջանը ժխտում է իր պատասխանատվությունը, կեղծ պատրվակներ բերում։ Ադրբեջանը աշխարհում ժողովրդավարության հարցում ամենացածր վարկանիշներից մեկն ունի, տասնյակ քաղբանտարկյալներ կան Ադրբեջանում, այնտեղ հնարավոր չէ քաղաքացիական ակցիա անել առանց պետական աջակցության»,- ասաց ՀՀ ներկայացուցիչը։
Մարգարյանը շեշտեց, որ Ադրբեջանը ձգտում է մեծածավալ հումանիտար աղետ ստեղծել Լեռնային Ղարաբաղում։ Այս պահին 120 հազար մարդ Ադրբեջանի կողմից պատանդ են պահվում։
«Չնայած խաղաղապահ ուժերի ջանքերին՝ բանակցությունները դեռևս ոչ մի արդյունք չեն բերել»,- նշեց նա։
Հայկական կողմը պահանջում է, որ ՄԱԿ-ը փաստահավաք առաքելություն տեղակայի Լաչինի միջանցքում՝ տեղում գնահատելու մարդասիրական իրավիճակը, և կոչ է անում Անվտանգության խորհրդին իր գործառույթների շրջանակում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր և դատապարտել Բաքվի ագրեսիվ գործողությունները, որոնք կենսական վտանգ են ներկայացնում հայ բնակչության համար։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն
անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված էին ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չէին կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել էր դասապրոցեսը։
Դեկտեմբերի 16–ի
առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։