00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ստեփանակերտում 44-ամյա տղամարդու մահը Լաչինի շրջափակման անմիջական հետևանքն է. Ավանեսյան

© Sputnik / Aram NersesyanԱնահիտ Ավանեսյան
Անահիտ Ավանեսյան - Sputnik Արմենիա, 1920, 20.12.2022
Անահիտ Ավանեսյան
Բաժանորդագրվել
Այս պահին էլ Արցախում կան այլ բուժառուներ, որոնց շտապ բուժօգնություն է անհրաժեշտ։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ Արցախում 44-ամյա տղամարդու մահը Լաչինի միջանցքի շրջափակման անմիջական հետևանքն է: Նա այդ մասին գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մուսայելյանը երեկ Sputnik Արմենիային հայտնել էր, որ իրենց հիվանդանոցում մահացել է ծանր հիվանդներից մեկը։ 1980 թվականին ծնված տղամարդը վերջին 15 տարիներին հեմոդիալիզ էր ընդունում և լրացուցիչ հետազոտության կարիք ուներ։
«Արտակարգ իրավիճակում ամեն րոպեն կարևոր է։ Մի շարք հիվանդներ ծայրահեղ ծանր վիճակում են և չեն կարողանում կենսական կարևորության բժշկական օգնություն ստանալ: Բոլոր մարդիկ ժամանակին բժշկական օգնություն ստանալու իրավունք ունեն»,- գրել է Ավանեսյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված էին ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չէին կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել էր դասապրոցեսը։
Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
Լրահոս
0