https://arm.sputniknews.ru/20221220/maki-akhn-ajsor-nist-kanckacni-lachini-mijancqi-harcvov-52862537.html
ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում այսօր կքննարկվի Լաչինի միջանցքի հարցը
ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում այսօր կքննարկվի Լաչինի միջանցքի հարցը
Sputnik Արմենիա
ՄԱԿ–ի ԱԽ–ն Հայաստանի խնդրանքով այսօր նիստ կանցկացնի Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։ 20.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-20T09:52+0400
2022-12-20T09:52+0400
2022-12-20T10:34+0400
լաչինի միջանցք
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
անվտանգության խորհուրդ
հայաստան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/1144/59/11445967_0:12:1601:912_1920x0_80_0_0_819c7372b2091bc2ac0a79ead4cf7dfe.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Spuntik. ՄԱԿ–ի ԱԽ–ն Հայաստանի խնդրանքով այսօր նիստ կանցկացնի Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին նշված է խորհրդի այսօրվա աշխատանքային ծրագրում, հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից։Ուշադրության կենտրոնում կլինի Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված էին ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չէին կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել էր դասապրոցեսը։Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
լաչինի միջանցք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1144/59/11445967_184:0:1415:923_1920x0_80_0_0_aa9cca484dd109dc1bbcf4c18dfb70d1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լաչինի միջանցք, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), անվտանգության խորհուրդ, հայաստան, ադրբեջան
լաչինի միջանցք, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), անվտանգության խորհուրդ, հայաստան, ադրբեջան
ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում այսօր կքննարկվի Լաչինի միջանցքի հարցը
09:52 20.12.2022 (Թարմացված է: 10:34 20.12.2022) ՄԱԿ–ի ԱԽ–ն Հայաստանի խնդրանքով այսօր նիստ կանցկացնի Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Spuntik. ՄԱԿ–ի ԱԽ–ն Հայաստանի խնդրանքով այսօր նիստ կանցկացնի Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին նշված է խորհրդի այսօրվա աշխատանքային ծրագրում, հայտնում են
ՀՀ արտգործնախարարությունից։ Ուշադրության կենտրոնում կլինի Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն
անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված էին ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չէին կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել էր դասապրոցեսը։
Դեկտեմբերի 16–ի
առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։