https://arm.sputniknews.ru/20221220/hh-ishkhanutjuny-pvordzum-e-ir-partakanutjunnery-bardel-rdi-vra-minasjany-lachini-masin-52875689.html
ՀՀ իշխանությունը փորձում է իր պարտականությունները բարդել ՌԴ–ի վրա. Մինասյանը` Լաչինի մասին
ՀՀ իշխանությունը փորձում է իր պարտականությունները բարդել ՌԴ–ի վրա. Մինասյանը` Լաչինի մասին
Sputnik Արմենիա
Արծվիկ Մինասյանը նշեց, որ ռուսական կողմից էլ Լաչինի մասով կպահանջեն ճանապարհը բացել, բայց ստեղծված իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն ՀՀ իշխանությունն է։ 20.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-20T12:23+0400
2022-12-20T12:23+0400
2022-12-20T12:42+0400
լաչինի միջանցք
արծվիկ մինասյան
ընդդիմություն
իշխանություն
խաղաղապահներն արցախում
արցախ
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/04/41681454_0:0:1600:901_1920x0_80_0_0_6e8e5053a49bea2f61113f780e0a0a6e.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ իշխանությունը հերթական անգամ իր պարտականությունը ուզում է բարդել ՌԴ–ի վրա։ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ իր ելույթում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը։Արմեն Գրիգորյանն այսօր ասել էր, թե 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի միջանցքի անվտանգության ապահովողը ՌԴ–ն է։ Նա կոչ արեց ընդդիմությանն աշխատել այս ուղղությամբ, որ Ռուսաստանը կատարի իր պարտավորությունները։Նրա խոսքով` Հայաստանում ու Արցախում ստեղծված իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն ՀՀ իշխանությունն է։Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված էին ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չէին կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել էր դասապրոցեսը։Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
լաչինի միջանցք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/04/41681454_50:0:1470:1065_1920x0_80_0_0_e97a0166237bbf170aba3c093dcecc59.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լաչինի միջանցք, արծվիկ մինասյան, ընդդիմություն, իշխանություն, խաղաղապահներն արցախում, արցախ, ադրբեջան, հայ-ադրբեջանական
լաչինի միջանցք, արծվիկ մինասյան, ընդդիմություն, իշխանություն, խաղաղապահներն արցախում, արցախ, ադրբեջան, հայ-ադրբեջանական
ՀՀ իշխանությունը փորձում է իր պարտականությունները բարդել ՌԴ–ի վրա. Մինասյանը` Լաչինի մասին
12:23 20.12.2022 (Թարմացված է: 12:42 20.12.2022) Արծվիկ Մինասյանը նշեց, որ ռուսական կողմից էլ Լաչինի մասով կպահանջեն ճանապարհը բացել, բայց ստեղծված իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն ՀՀ իշխանությունն է։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ իշխանությունը հերթական անգամ իր պարտականությունը ուզում է բարդել ՌԴ–ի վրա։ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ իր ելույթում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը։
Արմեն Գրիգորյանն այսօր ասել էր, թե 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի միջանցքի անվտանգության ապահովողը ՌԴ–ն է։ Նա կոչ արեց ընդդիմությանն աշխատել այս ուղղությամբ, որ Ռուսաստանը կատարի իր պարտավորությունները։
«Իշխանությունը փորձում է մանիպուլյացիա անել և իր պարտականությունները բարդել ՌԴ–ի վրա։ Ուզում եմ հիշեցնել, որ ձեր իշխանությունն է հանձնել Քաշաթաղը, Լաչինի այլընտրանքային ճանապարհը, ստանձնել պարտավորություն Արցախի անվտանգության երաշխավորը լինելու։ Հիմա եկել ու լոլոներ եք ասում, թե ռուսներից պահանջենք։ Այո՛, ռուսներից էլ կպահանջենք, բայց առաջին պատասխանատուն դո՛ւք եք ստեղծված իրավիճակի»,–ասաց Մինասյանը։
Նրա խոսքով` Հայաստանում ու Արցախում ստեղծված իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն ՀՀ իշխանությունն է։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն
անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված էին ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չէին կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել էր դասապրոցեսը։
Դեկտեմբերի 16–ի
առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։