https://arm.sputniknews.ru/20221220/arevmutqi-het-dimakajutjunum-rd-partutjuny-hajastani-hamar-aghet-kdarna-sharmazanvov-52898955.html
Արևմուտքի հետ դիմակայությունում ՌԴ պարտությունը Հայաստանի համար աղետ կդառնա. Շարմազանով
Արևմուտքի հետ դիմակայությունում ՌԴ պարտությունը Հայաստանի համար աղետ կդառնա. Շարմազանով
Sputnik Արմենիա
Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը ՀՀ ղեկավարների քաղաքականությունն անվանեց վնասակար` մեղադրելով նրանց հակառուսական տրամադրություններ... 20.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-20T17:53+0400
2022-12-20T17:53+0400
2022-12-20T17:55+0400
էդուարդ շարմազանով
հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ)
լաչինի միջանցք
արցախ
հայաստան և հապկ
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ռուսաստան
արևմուտք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/15/39990116_0:201:1518:1055_1920x0_80_0_0_2588b1d1b784ea930a243c762e13345c.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Լաչինի միջանցքի հետ կապված իրավիճակում Հայաստանի իշխանությունների գործողություններն ու հռետորաբանությունը հակասում են նրա իրական շահերին։ Այսօր կազմակերպված կլոր սեղանի ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։Նրա կարծիքով` անհրաժեշտ է հասարակության լայն շրջանակներին հասցնել, որ տարածաշրջանում Ռուսաստանի ռազմական ներկայությանն այլընտրանք չկա։ Դրա դեմ ակտիվորեն հանդես է գալիս ՆԱՏՕ–ն, և բավականին ագրեսիվ քայլեր է անում այդ ուղղությամբ։ ՀՀԿ ներկայացուցիչը վստահ է` եթե Ռուսաստան–ՆԱՏՕ հակամարտությունում ՌԴ–ն անհաջողության մատնվի, ապա տեղի կունենա այն, ինչ եղել է 1 տարի առաջ։ Քաղաքական գործիչը վստահ է` Ռուսաստանի տապալումը թուրքական բանակի համար ճանապարհ կբացի դեպի Երևան։Արևմուտքը համառորեն սեպ է խրում Մոսկվայի և Երևանի համագործակցության ձևաչափի մեջ. Գոնչար«Իրավիճակի ամբողջ աբսուրդը կայանում է նրանում, որ ներկայիս իշխանությունների անգործության և հակապետական գործողությունների պատճառով Հայաստանի և Արցախի անվտանգության միակ երաշխավորը մնացել է Ռուսաստանը։ Կա Արցախ`կա Հայաստան, չկա Արցախ` չկա Հայաստան։ Միևնույն ժամանակ, այս նույն իշխանությունների թողտվությամբ կամ նույնիսկ ուղղակի աջակցությամբ տեղի են ունենում ակցիաներ և հանրահավաքներ ընդդեմ Ռուսաստանի ներկայության, ՀԱՊԿ–ին Հայաստանի մասնակցության և այլն»,– նշեց Շարմազանովը։Նրա խոսքով` այդ ակցիաների կազմակերպիչները Արևմուտքի հետ դաշինք են ակնկալում, բայց պետք է հարցնել, թե ինչ է արել Արևմուտքը Հայաստանի համար այս ամբողջ ընթացքում։ Լաչինի միջանցքն արդեն ավելի քան 1 շաբաթ է`փակ է, իսկ արևմտյան ղեկավարները և կառույցները մատը մատին չեն տվել միջանցքն ապաշրջափակելու համար։ Ավելին` Ադրբեջանի հետ ստորագրվում են էներգակիրների մատակարարման բազմամիլիարդանոց նոր պայմանագրեր։«Արևմուտքը թքած ունի, որ Ադրբեջանը փորձում է էթնիկ զտումներ իրականացնել Արցախում և ցեղասպան քաղաքականություն է վարում։ Ալիևը կարևոր տնտեսական գործընկեր է արևմտյան ղեկավարների համար։ Այդ ամենից հետո անգամ, Հայաստանում դեռ կան մարդիկ, որոնք հույս են կապում ՆԱՏՕ–ի կամ Արևմուտքի հետ»,– հայտարարեց ՀՀԿ ներկայացուցիչը։Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված էին ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չէին կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել էր դասապրոցեսը։Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
լաչինի միջանցք
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/15/39990116_79:0:1486:1055_1920x0_80_0_0_40bbcd97a1d23e7554073f5adbb3e045.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էդուարդ շարմազանով, հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ), լաչինի միջանցք, արցախ, հայաստան և հապկ, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, արևմուտք
էդուարդ շարմազանով, հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ), լաչինի միջանցք, արցախ, հայաստան և հապկ, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, արևմուտք
Արևմուտքի հետ դիմակայությունում ՌԴ պարտությունը Հայաստանի համար աղետ կդառնա. Շարմազանով
17:53 20.12.2022 (Թարմացված է: 17:55 20.12.2022) Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը ՀՀ ղեկավարների քաղաքականությունն անվանեց վնասակար` մեղադրելով նրանց հակառուսական տրամադրություններ ստեղծելու մեջ։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Լաչինի միջանցքի հետ կապված իրավիճակում Հայաստանի իշխանությունների գործողություններն ու հռետորաբանությունը հակասում են նրա իրական շահերին։ Այսօր կազմակերպված կլոր սեղանի ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«ՀՀ իշխանությունը ոչ միայն ձեռքերը լվացել է Արցախի Հանրապետությունից, Արցախի ժողովրդի անվտանգությունից, չի խոսում Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, այլ ուղիղ մեղադրում է ռուս խաղաղապահներին։ Եվ սա այն դեպքում, երբ բացառապես ռուս խաղաղապահների և Ռուսաստանի գործողությունների արդյունքում է, որ 120 հազար հայություն այսօր ապրում է Արցախում։ Ո՞րն է նպատակը։ Կարծում եմ`դրանք երկուսն են` պրովոկացիա ստեղծել, որպեսզի Ռուսաստանին դրդեն ռազմական բախման, իսկ երկրորդը` հայկական հասարակության շրջանում հեղինակազրկել ՌԴ խաղաղապահներին։ Ցավոք, որոշ չափով սա նրանց հաջողվել է»,– ասաց Շարմազանովը։
Նրա կարծիքով` անհրաժեշտ է հասարակության լայն շրջանակներին հասցնել, որ տարածաշրջանում Ռուսաստանի ռազմական ներկայությանն այլընտրանք չկա։ Դրա դեմ ակտիվորեն հանդես է գալիս ՆԱՏՕ–ն, և բավականին ագրեսիվ քայլեր է անում այդ ուղղությամբ։ ՀՀԿ ներկայացուցիչը վստահ է` եթե Ռուսաստան–ՆԱՏՕ հակամարտությունում ՌԴ–ն անհաջողության մատնվի, ապա տեղի կունենա այն, ինչ եղել է 1 տարի առաջ։ Քաղաքական գործիչը վստահ է` Ռուսաստանի տապալումը թուրքական բանակի համար ճանապարհ կբացի դեպի Երևան։
«Իրավիճակի ամբողջ աբսուրդը կայանում է նրանում, որ ներկայիս իշխանությունների անգործության և հակապետական գործողությունների պատճառով Հայաստանի և Արցախի անվտանգության միակ երաշխավորը մնացել է Ռուսաստանը։ Կա Արցախ`կա Հայաստան, չկա Արցախ` չկա Հայաստան։ Միևնույն ժամանակ, այս նույն իշխանությունների թողտվությամբ կամ նույնիսկ ուղղակի աջակցությամբ տեղի են ունենում ակցիաներ և հանրահավաքներ ընդդեմ Ռուսաստանի ներկայության, ՀԱՊԿ–ին Հայաստանի մասնակցության և այլն»,– նշեց Շարմազանովը։
Նրա խոսքով` այդ ակցիաների կազմակերպիչները Արևմուտքի հետ դաշինք են ակնկալում, բայց պետք է հարցնել, թե ինչ է արել Արևմուտքը Հայաստանի համար այս ամբողջ ընթացքում։ Լաչինի միջանցքն արդեն ավելի քան 1 շաբաթ է`փակ է, իսկ արևմտյան ղեկավարները և կառույցները մատը մատին չեն տվել միջանցքն ապաշրջափակելու համար։ Ավելին` Ադրբեջանի հետ ստորագրվում են էներգակիրների մատակարարման բազմամիլիարդանոց նոր պայմանագրեր։
«Արևմուտքը թքած ունի, որ Ադրբեջանը փորձում է էթնիկ զտումներ իրականացնել Արցախում և ցեղասպան քաղաքականություն է վարում։ Ալիևը կարևոր տնտեսական գործընկեր է արևմտյան ղեկավարների համար։ Այդ ամենից հետո անգամ, Հայաստանում դեռ կան մարդիկ, որոնք հույս են կապում ՆԱՏՕ–ի կամ Արևմուտքի հետ»,– հայտարարեց ՀՀԿ ներկայացուցիչը։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն
անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված էին ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չէին կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել էր դասապրոցեսը։
Դեկտեմբերի 16–ի
առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։