00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Բագրատ Սրբազան
2025 թվականը պետք է դառնա ինքնաարդարացման ժխտման տարի. Բագրատ Սրբազան
13:12
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Հակոբ Բադալյան
Ավինյանի հոր պահվածքը ոչ միայն վարքի խնդիր է, այլև մտածողության․ Հակոբ Բադալյան
17:05
11 ր
Հայկ Մանասյան
2025թ-ը Հայաստանի ՓՄՁ-ների համար լինելու է տեղաշարժերին դիմակայելու տարի․ Հայկ Մանասյան
17:20
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:13
42 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Дереабилитация нацистских пособников
15:04
23 ր
Исторический ликбез
Антисоветская интеллигенция, разоблачение нацистских пособников в СССР
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լաչինի շրջափակման դասերը. լավ սկզբունքները միշտ չէ, որ լավ արդյունք են երաշխավորում

© Sputnik / Asatur YesayantsԼաչինի միջանցքի խնդրով բողոքի ակցիա Երևանում
Լաչինի միջանցքի խնդրով բողոքի ակցիա Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 16.12.2022
Լաչինի միջանցքի խնդրով բողոքի ակցիա Երևանում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Եթե նույնիսկ ողջ կյանքդ փորձել ես միայն ճիշտ բաներ անել, միևնույն է, գալիս է մի պահ, երբ քեզ սկսում է տանջել կասկածը՝ եթե ճիշտ եմ արել ամեն ինչ, բա ինչո՞ւ եմ հայտնվել այսքան վատ վիճակում։
Դիցուք։ Վերջին տարիներին անընդհատ կրկնել ենք, թե դեմոկրատիան մեր բրենդն է, արդեն ժողովրդավարության բաստիոն ենք դարձել և վերացրել ենք համակարգային կոռուպցիան։ Եվ ի՞նչ։ Բացարձակ ոչինչ չենք կարողանում անել Արցախի շրջափակումն իրականացրած Ադրբեջանի մի խումբ քաղաքացիների դեմ։ Ադրբեջանի, որը բոլոր իրավապաշտպան կազմակերպությունների վկայությամբ` տասնյակ կիլոմետրերով հեռու է ժողովրդավարությունից և այնքան կոռումպացված է, որ կարողացել է այդ ախտով վարակել նույնիսկ եվրոպացի պատգամավորներին։ Եվ շարքային քաղաքացու մոտ տրամաբանական ու բավական տխուր հարց է ծագում՝ իսկ արդյոք ամենազոր բռնապետությունը գերադասելի չէ՞ անզոր դեմոկրատիայից։
Ու սա, ախր, ամենևին միակ վտանգավոր հարցը չէ։ Առնվազն մի տասը այդպիսի վիճահարույց հարց կարող եմ հնչեցնել։ Արդյոք ճի՞շտ ենք վարվում, երբ միամտորեն հավատում ենք, որ եթե մենք բարեխղճորեն կատարենք ձեռք բերված պայմանավորվածությունների անխտիր բոլոր կետերը, հակառակ կողմն էլ նույնը կանի, օրինակ` կապահովի մարդկանց և բեռների անխափան տեղափոխումը Լաչինի միջանցքով։ Իհարկե չի ապահովի՝ շատ ճիշտ կանխատեսելով, որ բացարձակապես ոչ մի պատժի չի արժանանա։
Լաչինի շրջափակման դասերը. լավ սկզբունքները միշտ չէ, որ լավ արդյունք են երաշխավորում
Ավելին` հակառակ կողմը ոչ միայն հերքում է, որ ինչ-որ սխալ բան է արել, այլև մեղքն անմիջապես բարդում է մյուս կողմի վրա։ Չեք հավատա, բայց Ադրբեջանի արտգործնախարարը օտարերկրյա դիվանագետներին ասել է. «Իրականությանը չեն համապատասխանում պնդումները, թե Լաչինի միջանցքի արգելափակումը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի։ Իսկ գազի մատակարարման արգելափակման մասին պաշտոնական Ստեփանակերտի հայտարարությունը պարզապես կեղծ է»։ Ի՞նչ եք կարծում, տարբեր երկրների դեսպանատների աշխատակիցները կհերքե՞ն այս ակնհայտ, ճչացող սուտը։ Իմ կարծիքով`պարզապես կասեն՝ դժվար է որևէ բան պնդել, հարցը պետք է մանրակրկիտ ուսումնասիրվի և փոխզիջումային լուծում գտնվի։ Դիվանագետներ են, չէ՞։
Փոխզիջումների մասին հորդորը, ի դեպ, հնչեցվում է 30 տարի շարունակ, ընդ որում` ոչ միայն օտարերկրյա դիվանագետների, այլև մեր նախկին ու ներկա ղեկավարների կողմից։ Սթափ դատող հանրությունը միանշանակ կողմ է. դեմ, ձեռնպահ չկա։ Այդ դեպքում ասե՛ք խնդրեմ՝ ինչո՞ւ են մեր նախաձեռնած գրեթե բոլոր փոխզիջումներն այդքան սահուն վերաճում միակողմանի զիջումների։ Զորքերի, այսպես կոչված, «հայելային հետքաշման» հետ կապված պատմությունը ձեզ օրինակ։ Եթե մոռացել եք, ոչինչ, պաշտպանության նախկին նախարարներից մեկը հիշեցնում է. «Մենք արդեն մեկ անգամ բանավոր ցուցմամբ, ընդ որում` կառավարության ղեկավարի բանավոր ցուցմամբ, պատերազմական գործողությունները կանգնելուց հետո հետ ենք քաշել մեր զորքերը Սյունիքի հատվածում։ Ինչից հետո հակառակորդը եկավ, կանգնեց սահմանին, այնուհետև սադրանքներ կազմակերպեց ու նաև մխրճվեց մեր տարածք»։
Համաձայնե՛ք` բավական տխուր է նախկին նախարարի պատմածը. ախր, լուրջ քաղաքագետները մեզ միշտ համոզել են, որ հակառակ կողմի հետ հարաբերությունները կարգավորելու լավագույն ու միակ միջոցը փոխզիջումներն են։ Այնինչ կարող էինք անսալ հայտնի բռնցքամարտիկ Մայք Թայսոնի խորհրդին. «Եթե հայտնվել ես ծանր վիճակում, միշտ հիշեցրու ինքդ քեզ, որ եթե տեղի տաս ու հանձնվես, վիճակդ դրանից բոլորովին չի բարելավվի»։ Համաձայնե՛ք` փորձառու վերլուծաբանի դափնիներին ամենևին չհավակնող մարզիկի խորհուրդը երբեմն կարող է շատ ավելի օգտակար լինել, քան պատկառելի գիտական կոչումներ ունեցող վաստակաշատ քեռիների խորիմաստ դատողությունները։

Եվ էլի մի խորհուրդ, որն անտեսել ենք տասնամյակներ շարունակ։ Դեռ Արցախյան առաջին պատերազմից հետո, երբ մեծ էր հաղթական ոգևորությունը, ոմանք զգուշացնում էին՝ չի՛ կարելի բավարարվել ձեռքբերածով և շարունակ կրկնել, թե մեր բանակն ամենամարտունակն է ողջ տարածաշրջանում։ Դա աններելիորեն թուլացնում է ողջ հանրության զգոնությունը, մինչդեռ հակառակորդն օրուգիշեր մտածում է կորցրածը հետ բերելու մասին և հետևողականորեն, քայլ առ քայլ գնում է այդ նպատակն իրականացնելու ճանապարհով՝ չխնայելով ոչ մի միջոց։

Անտեսեցինք այս ամենը և նույնիսկ Արցախյան վերջին պատերազմի առաջին օրերին հպարտորեն հնչեցնում էինք. «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ», «Պատերազմ են ուզում՝ պատերազմ էլ կստանան» և այլ անհեթեթ կարգախոսներ։ Ու կարծես թե մի տեսակ համակերպվել ենք այն տարօրինակ մտքի հետ, որ այլևս չենք կարող ունենալ հզոր, հաղթական բանակ։ Կորցրել ենք հավատը՝ մոռանալով գերմանացի փիլիսոփա Ալբերտ Շվեյցերի խոսքերը. «Իմ գիտելիքներն իհարկե հոռետեսական են, սակայն հավատս միշտ լավատեսական է»։ Երևի կարելի է ավելացնել՝ իսկ լավատեսական հավատն ի վերջո լավատեսական իրականություն է կերտում։
Рудники Кашенской фабрики - Sputnik Արմենիա, 1920, 15.12.2022
Լաչինից մինչև Ծաղկաշեն. ադրբեջանցի «ակտիվիստների» ու անգլիական ընկերության իրական նպատակը
Լրահոս
0