https://arm.sputniknews.ru/20221219/viennajum-hunastani-qaghaqacu-en-dzerbakalel-rusastani-ogtin-lrteselu-kaskatsanqvov-52822197.html
Վիեննայում Հունաստանի քաղաքացու են ձերբակալել Ռուսաստանի օգտին լրտեսելու կասկածանքով
Վիեննայում Հունաստանի քաղաքացու են ձերբակալել Ռուսաստանի օգտին լրտեսելու կասկածանքով
Sputnik Արմենիա
Կասկածյալին մինչև հինգ տարվա ազատազրկում է սպառնում։ 19.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-19T13:32+0400
2022-12-19T13:32+0400
2022-12-19T14:03+0400
ավստրիա
ռուսաստան
հունաստան
լրտեսություն
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/2171/78/21717810_0:299:3072:2027_1920x0_80_0_0_31141bd5e248216f6f29903743a7cd57.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Վիեննայում Հունաստանի քաղաքացու են ձերբակալել Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու կասկածանքով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Kronen Zeitung» թերթին։Նշվում է, որ 39-ամյա կասկածյալին ձերբակալելու համար հատուկ նշանակության ջոկատն է ներգրավվել։«Խոսքը ռուս նախկին դիվանագետի որդու մասին է»,– գրում է պարբերականը։ Նա, թերթի պնդմամբ, «պայթյունավտանգ տեղեկատվության» համար իբր միլիոններ է ստացել ռուսական իշխանություններից, այդ թվում՝ Ուկրաինայի հակամարտության ժամանակ։Կասկածյալին մինչև 5 տարվա ազատազրկում է սպառնում։ԶԼՄ–ի տվյալով՝ կասկածյալն այժմ ազատության մեջ է, սպասում է դատավարությանը։Թերթի տեղեկություններով՝ նա պաշտոնապես չի աշխատել և սոցիալական նպաստ է ստացել Ավստրիայում։ 2018 թվականից ի վեր 65 ուղևորություն է կատարել Եվրոպայի սահմաններում, ինչպես նաև եղել է Ռուսաստանում, Բելառուսում, Թուրքիայում և Վրաստանում: Ենթադրվում է, որ մի քանի անշարժ գույք ունի Վիեննայում, Ռուսաստանում և Հունաստանում։
ավստրիա
հունաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2171/78/21717810_341:0:3072:2048_1920x0_80_0_0_d61ff80b92eabb7178bd68ae7316ebc4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավստրիա, ռուսաստան, հունաստան, լրտեսություն, ձերբակալություն
ավստրիա, ռուսաստան, հունաստան, լրտեսություն, ձերբակալություն
Վիեննայում Հունաստանի քաղաքացու են ձերբակալել Ռուսաստանի օգտին լրտեսելու կասկածանքով
13:32 19.12.2022 (Թարմացված է: 14:03 19.12.2022) Կասկածյալին մինչև հինգ տարվա ազատազրկում է սպառնում։
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Վիեննայում Հունաստանի քաղաքացու են ձերբակալել Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու կասկածանքով։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Kronen Zeitung» թերթին։
Նշվում է, որ 39-ամյա կասկածյալին ձերբակալելու համար հատուկ նշանակության ջոկատն է ներգրավվել։
«Խոսքը ռուս նախկին դիվանագետի որդու մասին է»,– գրում է պարբերականը։ Նա, թերթի պնդմամբ, «պայթյունավտանգ տեղեկատվության» համար իբր միլիոններ է ստացել ռուսական իշխանություններից, այդ թվում՝ Ուկրաինայի հակամարտության ժամանակ։
Կասկածյալին մինչև 5 տարվա ազատազրկում է սպառնում։
Նշվում է, որ ձերբակալությունը տեղի է ունեցել դեռևս մարտի 24-ին Ավստրիայի մայրաքաղաքի շրջաններից մեկում։ Խուզարկության ընթացքում կասկածյալի բնակարանում հայտնաբերվել է ազդանշանային դետեկտոր, որը կարողանում է գտնել գաղտնալսող սարքերն ու թաքնված տեսախցիկները, ինչպես նաև հակաբեկորային հագուստ: «Բացի այդ, առգրավվել են բջջային հեռախոսներ, նոութբուքեր և պլանշետներ, ուսումնասիրվել են դրանցում եղած մոտ 10 միլիոն ֆայլերը»,– գրում է պարբերականը։
ԶԼՄ–ի տվյալով՝ կասկածյալն այժմ ազատության մեջ է, սպասում է դատավարությանը։
Թերթի տեղեկություններով՝ նա պաշտոնապես չի աշխատել և սոցիալական նպաստ է ստացել Ավստրիայում։ 2018 թվականից ի վեր 65 ուղևորություն է կատարել Եվրոպայի սահմաններում, ինչպես նաև եղել է Ռուսաստանում, Բելառուսում, Թուրքիայում և Վրաստանում: Ենթադրվում է, որ մի քանի անշարժ գույք ունի Վիեննայում, Ռուսաստանում և Հունաստանում։