https://arm.sputniknews.ru/20221219/arcakhum-mahacel-e-tsanr-hivandneric-meky-na-42-tarekan-tghamard-er-52842362.html
Արցախում մահացել է ծանր հիվանդներից մեկը. նա 42 տարեկան տղամարդ էր
Արցախում մահացել է ծանր հիվանդներից մեկը. նա 42 տարեկան տղամարդ էր
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի գործողությունների հետևանքով շրջափակման մեջ հայտնված Արցախում բուժօգնության կարիք ունեցող ծանր վիճակում գտնվող... 19.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-19T18:48+0400
2022-12-19T18:48+0400
2022-12-19T18:52+0400
արցախ
հիվանդ
հիվանդանոց
մահ
լաչինի միջանցք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1b/34745556_0:54:1024:630_1920x0_80_0_0_e9849e01638a45763c8dfaa5aa3475a3.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի գործողությունների հետևանքով շրջափակման մեջ հայտնված Արցախում բուժօգնության կարիք ունեցող ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկն այսօր մահացել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանը։Արդեն հայտնել էինք, որ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել առողջական խնդիրներ ունեցող, 1960 թվականին ծնված մի տղամարդ։ Նա պետք է սրտի վիրահատության ենթարկվի։Նշենք, որ այսօր առավոտվա տվյալներով` Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոնի» ռեանիմացիոն բաժանմունքում 11 բուժառու կա, որից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ «Արևիկ բուժմիավորման» ռեանիմացիոն բաժանմունքում էլ 10 երեխա կա, նրանցից մեկը` ծայրահեղ ծանր վիճակում։ Արցախի բժիշկները անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերում են՝ առցանց կապով խորհրդակցելով ՀՀ մասնագետների հետ։Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված էին ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չէին կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել էր դասապրոցեսը։Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1b/34745556_57:0:968:683_1920x0_80_0_0_cecbf3bb8dba186c3f944dd139652e00.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, հիվանդ, հիվանդանոց, մահ, լաչինի միջանցք
արցախ, հիվանդ, հիվանդանոց, մահ, լաչինի միջանցք
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի գործողությունների հետևանքով շրջափակման մեջ հայտնված Արցախում բուժօգնության կարիք ունեցող ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկն այսօր մահացել է։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանը։
Նրա խոսքով` մահացած հիվանդը 1980 թվականին ծնված տղամարդ էր, նա 15 տարի հեմոդիալիզ էր ընդունում։ Այս պահին տղամարդը տեղափոխման ենթակա չէր։
Արդեն
հայտնել էինք, որ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել առողջական խնդիրներ ունեցող, 1960 թվականին ծնված մի տղամարդ։ Նա պետք է սրտի վիրահատության ենթարկվի։
Նշենք, որ այսօր առավոտվա տվյալներով` Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոնի» ռեանիմացիոն բաժանմունքում 11 բուժառու կա, որից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ «Արևիկ բուժմիավորման» ռեանիմացիոն բաժանմունքում էլ 10 երեխա կա, նրանցից մեկը` ծայրահեղ ծանր վիճակում։ Արցախի բժիշկները անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերում են՝ առցանց կապով խորհրդակցելով ՀՀ մասնագետների հետ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն
անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված էին ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չէին կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել էր դասապրոցեսը։
Դեկտեմբերի 16–ի
առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։