00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես Շանթ Կարապետյանը սկսեց նկարել բրնձի հատիկի վրա ու Չարբախից հասավ Իտալիա

© Sputnik / Asatur YesayantsՇանթ Կարապետյան
Շանթ Կարապետյան - Sputnik Արմենիա, 1920, 17.12.2022
Շանթ Կարապետյան
Բաժանորդագրվել
Ինքնուս նկարիչը չի զղջում, որ պլաստիկ վիրաբուժությամբ չի զբաղվում։ Նա ուզում է արվեստով «բուժել» մարդկանց։
Մասնագիտությամբ պլաստիկ վիրաբույժ 29-ամյա Շանթ Կարապետյանը, որը սկսել է նկարել 10 տարեկանից, սկզբում նկարչությունը հոբբի է համարել։ 2017 թվականից սկսել է նկարել բրնձի հատիկների, դեղահաբերի, լուցկու տուփերի, համալսարանի գրատախտակի, իսկ այժմ` իր ծննդավայր Չարբախի պատերի ու կտավների վրա։ Այսօր նա իր ապագան արվեստում է տեսնում, և դրա ապացույցներից մեկն օրեր առաջ Իտալիայի Վենեցիա քաղաքում տեղի ունեցած նրա անհատական ցուցահանդեսն է։
–Ինչպե՞ս հաջողվեց անհատական ցուցահանդես կազմակերպել Իտալիայում։
© Sputnik / Andranik GhazaryanՇանթ Կարապետյանի ստեղծագործությունները
Посетители выставки Шанта Карапетяна - Sputnik Արմենիա, 1920, 13.12.2022
Շանթ Կարապետյանի ստեղծագործությունները
– Առաջին ցուցահանդեսիցս հետո Իտալիայում ցուցահանդես կազմակերպելը նպատակի ու երազանքի արանքում էր։ Նախորդ տարի երևանյան ցուցասրահներից մեկի տնօրենը հրաժարվեց կազմակերպել իմ առաջին անհատական ցուցահանդեսն ու պատճառաբանեց, թե շատ մարդ չի գա, բայց ինձ հաջողվեց Երևանի Մոսկվայի տանը կազմակերպել առաջին ցուցահանդեսս։ Երկու օրում ավելի քան 3000 այցելու եկավ։
–Հաջողվե՞ց զարմացնել իտալացիներին։
–Իտալացիները յուրահատուկ մոտեցում ունեն արվեստին ու նախապատվությունը միշտ տալիս են որակին։ Նրանց զարմացնելն անշուշտ դժվար է, մանավանդ որ հեշտությամբ մտնում են թանգարան ու տեսնում Միքելանջելոյի քանդակները, Լեոնարդո դա Վինչիի նկարները․․․ Ես գնացել էի այն մտքով, որ նրանց չեմ զարմացնի, բայց ինձ պետք էր նրանց գնահատականը, որը բավականին լավն էր։ Երբ ասում էի, որ որոշ նկարներ կոդավորված են ու պետք է մոտիկից զննել, իրենց շատ էր հետաքրքրում։ Ուշադիր հետևում էի իմ ցուցահանդեսի այցելուներին։ Իհարկե, լեզուն չէի հասկանում,բայց դիմախաղից երևում էր, որ բավականին տպավորված էին։
–Իտալիայի ցուցահանդեսից առաջ քեզ հաջողվեց հերթական անգամ զարմացնել մարդկանց, երբ Չարբախի պատերից մեկին հայտնվեց ֆրանսիացի նկարիչ Ալեքսանդր Կաբանելի «Ընկած հրեշտակ» կտավի կրկնօրինակը։ Ինչո՞ւ հենց այդ ստեղծագործությունը։
© Sputnik / Asatur YesayantsԱլեքսանդր Կաբանելի «Ընկած հրեշտակ» կտավի կրկնօրինակը Չարբախում
Художник Шант Карапетян около своей репродукции-граффити Падший ангел Александра Кабанеля - Sputnik Արմենիա, 1920, 13.12.2022
Ալեքսանդր Կաբանելի «Ընկած հրեշտակ» կտավի կրկնօրինակը Չարբախում
–Իմ ծննդավայր Չարբախը գեղեցկացնելու միտքն առաջացավ ավելի քան 3 տարի առաջ։ Մի օր որոշեցի, որ գորշ պատերը պետք է արվեստի գործեր դառնան։ Սկսեցի մեր շենքից: Իմ նպատակն այն էր, որ վատ շենքերը գունավորվեն: Ուզում էի, որ քաղաքի կենտրոնից գան, նկարվեն ու գնան, և այդպես էլ եղավ: Չարբախի պատերին 7 նկար եմ նկարել։ «Ընկած հրեշտակ» կտավի կրկնօրինակն իմ ամենամեծ street-art-ն է, որը նկարելու գաղափարն առաջացավ 2 տարի առաջ։ Այս նկարն իր էներգետիկայով, պատմությամբ ինձ շատ էր դուր եկել, ուղղակի հարմար տեղ չէի գտնում։ Վերջերս պատահական անցնելով այս պատի մոտով` հասկացա, որ գտա իմ ուզած վայրը։ 28 օր շարունակ առավոտյան 6-ին արթնանում էի, սուրճ խմում, վերցնում ներկերն ու աստիճանը ու գալիս այստեղ։ Դժվարությամբ նկարվեց, քանի որ կար կոնկրետ հայացք, ու եթե մի փոքր էլ շեղում լիներ, այլ բան կստացվեր։ Ես նկարել եմ այնպես, ինչպես կնկարեի կտավի վրա` շերտերով, դետալներով, ուրվագծերն ընդգծելով։ Դա է պատճառը, որ նկարելն ավելի երկար տևեց, մինչդեռ կարող էի 7–10 օրում էլ ավարտել։ Ես իմ street-art-երով յուրահատուկ հաղորդագրություն եմ ուղարկում մարդկանց, որ պետք է պահպանենք այն, ինչ ունենք։
© Photo : provided by Shakart Shant KarapetyanՉարբախի պատերից մեկը Շանթ Կարապետյանի շնորհիվ արվեստի նմուշի է վերածվել
Репродукция-граффити Шанта Карапетяна картины Звездная ночь над Роной Ван Гога - Sputnik Արմենիա, 1920, 13.12.2022
Չարբախի պատերից մեկը Շանթ Կարապետյանի շնորհիվ արվեստի նմուշի է վերածվել
–Իսկ այդ ուղերձը տեղ հասնո՞ւմ է։
– Կարծում եմ` դեռ տեղ չի հասնում։ Ունենալով հզոր պատմություն, մշակույթ` մեր ունեցածն այդքան էլ լավ չենք պահում, չենք գնահատում։ Շատ դեպքերում մի քիչ նախանձով էի նայում իտալացիներին, երբ տեսնում էի` ինչպես են գնահատում իրենց ունեցածը, որը ֆանտաստիկ է: Հուսով եմ, մի օր մենք էլ կունենանք նման մոտեցում։
–Ի՞նչ արժեք ունի քեզ համար քո կտավները։
–Կտավը ես եմ, իմ կյանքն ու էներգիան։ Եթե մի նկարի վրա 6 ամիս աշխատում ես, դա քո մի մասնիկը ու ինչ–որ մեկին վաճառելը կամ նվիրելը բավականին դժվար գործ է... Ոնց որ քեզնից ծնվածին տաս ուրիշին։ Հետևաբար այդ ուրիշը պետք է հասկանա` ինչ է գնում կամ ինչ է նվեր ստանում։ 2017 թվականին ինչ նկարել եմ, նվիրել եմ ծանոթներին, անծանոթներին։ Մի օր տեսա, որ նվիրածս նկարներից մեկը շատ վատ տեղում է հայտնվել, հասկացա, որ նվիրելը չի գնահատվում։ Դադարեցի մարդկանց նկարներ նվիրել 2018 թվականից հետո։ Եղավ մի շրջան, որ չկար ցանկություն անգամ նկարներ վաճառելու, կար միայն մի նպատակ, որ ամեն նկարը նախորդից լավը լիներ։
© Photo : provided by Shakart Shant KarapetyanՇանթ Կարապետյանը նկարազարդել է Չարբախի կրպակներից մեկը
Репродукция-граффити Шанта Карапетяна картины Девушка с жемчужной сережкой Яна Вермеера - Sputnik Արմենիա, 1920, 13.12.2022
Շանթ Կարապետյանը նկարազարդել է Չարբախի կրպակներից մեկը
–Իսկ ե՞րբ հասկացար, որ մարդիկ ուզում են նկարներդ գնել։
–Առաջին ցուցահանդեսիցս առաջ հասկացա, որ մարդիկ ուզում են իմ գործերն ունենալ, ու ես հոգեբանորեն արդեն պատրաստ էի դրանցից շատերից բաժանվել, սկսեցի բոլոր գործերս վաճառել։ Նկարներիս համար տրված ֆինանսական միջոցն էլի պետք է արվեստի համար ծառայի, միայն այդ դեպքում եմ վաճառում։ Գինը կապ չունի, եթե զգացի, որ մարդը նկարը գնելու է, տանի մի տեղ դնի ու մոռանա դրա մասին, երբեք նրան կտավ չեմ վաճառի։
© Sputnik / Andranik GhazaryanՇանթ Կարապետյանի «Պատերազմ» ստեղծագործությունը
Посетительница выставки Шанта Карапетяна - Sputnik Արմենիա, 1920, 13.12.2022
Շանթ Կարապետյանի «Պատերազմ» ստեղծագործությունը
–Կա՞ նկար, որը ոչ մի դեպքում չես վաճառի։
–Այո՛, հիմա ունեմ ընդամենը մեկ նկար, որը չեմ վաճառի ու, բնականաբար, չեմ ասի, թե դա որ նկարն է։ Բայց չեմ պատկերացնում, թե այդ նկարից ինչպես կարող եմ բաժանվել։
–Չունենալով նկարչական կրթություն` ո՞ւմ ես քեզ ուսուցիչ համարում։
–Քանի որ ինձ սովորեցնող չեմ ունեցել, իմ ուսուցիչն իմ սխալներն են։ Ամեն նախորդ սխալն իմ համար նոր մի բան սովորելու պատճառ է դառնում։ Առաջ ավելի շատ էի սխալներ անում։ Դա այդքան էլ վատ բան չէ , պետք է սովորել սխալը ճիշտ ձևով կառավարել ու այն երկրորդ անգամ չկրկնել։
© Sputnik / Andranik GhazaryanՇանթ Կարապետյանի ստեղծագործություններից
Работы художника Шанта Карапетяна, выставленные на своей выставке в Еревaне - Sputnik Արմենիա, 1920, 13.12.2022
Շանթ Կարապետյանի ստեղծագործություններից
–Պատահո՞ւմ է այնպես, որ նայես նկարներիդ ու մի բան փոխելու ցանկություն առաջանա։
–Երբ կտավներիս մեջ գտնում եմ մի բան, որ հիմա այդպես չէի նկարի, չեմ փոփոխում, որովհետև այդ նկարն այդ ժամանակահատվածում իմ եսն է, այդպես եմ մտածել։ Ու մի արմատացած սկզբունք ունեմ` եթե նկարի տակ արդեն ստորագրել եմ, վերջնական է, այլևս փոփոխման ենթական չէ։
© Sputnik / Andranik GhazaryanՇանթ Կարապետյանը Վան Գոգի ստեղծագործությունը «տեղափոխել» է մանեկենի վրա
Репродукции работ Ван Гога на выставке художника Шанта Карапетяна - Sputnik Արմենիա, 1920, 13.12.2022
Շանթ Կարապետյանը Վան Գոգի ստեղծագործությունը «տեղափոխել» է մանեկենի վրա
–Ինչպե՞ս ես պատկերացնում քո ապագան, չե՞ս զղջում վիրաբույժի մասնագիտությունը թողնելու համար։
–Ինձ թվում է` պլաստիկ վիրաբուժի մասնագիտությունը դեռ կսպասի, եթե իհարկե իմ ներսում արվեստը բժշկությանը կուլ չի տվել։ Ապագայում ես կլինեմ նկարիչ և քանդակագործ։ Ուզում եմ տարեցտարի գերազանցել ինքս ինձ։ Առաջիկա ծրագրերիս մեջ մեծ տեղ ունի քանդակը, որով կզբաղվեմ նկարչությանը զուգահեռ։ Բացի այդ, աշխարհում էլի շատ սիրուն քաղաքներ կան, որտեղ կարելի է ցուցահանդեսներ կազմակերպել։ Միայն թե հաջորդ ցուցահանդեսն ուզում եմ, որ կոնկրետ մի թեմայի շուրջ լինի։ Թեմաները գլխումս շատ են, մոտեցումները՝ տարբեր։ Իսկ որպես վերջնական նպատակ` ուզում եմ արվեստով «բուժել» մարդկանց։
© Sputnik / Andranik Ghazaryan

Շանթ Կարապետյան

Շանթ Կարապետյան - Sputnik Արմենիա
1/3

Շանթ Կարապետյան

© Sputnik / Andranik Ghazaryan

Շանթ Կարապետյանի street-art-ի լուսանկարները

Շանթ Կարապետյանի street-art-ի լուսանկարները - Sputnik Արմենիա
2/3

Շանթ Կարապետյանի street-art-ի լուսանկարները

© Sputnik / Andranik Ghazaryan

Շանթ Կարապետյանը նկարում է նաև լուցկու տուփերի վրա

Շանթ Կարապետյանը նկարում է նաև լուցկու տուփերի վրա - Sputnik Արմենիա
3/3

Շանթ Կարապետյանը նկարում է նաև լուցկու տուփերի վրա

1/3

Շանթ Կարապետյան

2/3

Շանթ Կարապետյանի street-art-ի լուսանկարները

3/3

Շանթ Կարապետյանը նկարում է նաև լուցկու տուփերի վրա

Գևորգ Կասաբյան - Sputnik Արմենիա, 1920, 02.12.2022
Երբ գորգանախշերը հայտնվում են կտավին. Գևորգ Կասաբյանի ցուցահանդեսը Հայաստանում
Կարո՞ղ է արդյոք գեղանկարիչը սրբապատկեր նկարել. պատմում է կրետեաբնակ Գևորգ Փոլադյանը
Լրահոս
0