https://arm.sputniknews.ru/20221202/erb-gvorganakhshery-hajtnvum-en-ktavin-gevvorg-kasabjani-cucahandesy-hajastanum-52047029.html
Երբ գորգանախշերը հայտնվում են կտավին. Գևորգ Կասաբյանի ցուցահանդեսը Հայաստանում
Երբ գորգանախշերը հայտնվում են կտավին. Գևորգ Կասաբյանի ցուցահանդեսը Հայաստանում
Sputnik Արմենիա
Նկարիչը ծրագրում է հայկական արվեստը հանրահռչակելու նպատակով իր աշխատանքները ցուցադրել Եվրոպայում և Կանադայում։ 02.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-02T08:56+0400
2022-12-02T08:56+0400
2022-12-02T08:56+0400
հայաստան
գորգ
ցուցահանդես
գևորգ կասաբյան
կանադա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/1c/51937127_0:60:1600:960_1920x0_80_0_0_e3d63b702b8edf9cc8ec88e8dc6cf0f6.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Հայկական բարեգործական ընդհանուր միության երևանյան գրասենյակում Կանադայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված ցուցահանդես է բացվել։ «Հայկական մշակութային ժառանգություն» խորագրով ցուցահանդեսում ներկայացված աշխատանքների հեղինակը կանադահայ նկարիչ Գևորգ Ջորջ Կասաբյանն է, որն իր ստեղծագործություններում ներկայացրել է հայկական ազգային գորգերի նախշերը։Նկարիչը դրանցով հետաքրքրվում է 2000-ականներից։ Նա ուսումնասիրել է հայկական ազգային գորգերի նախշերը և գրաֆիկական նկարներ արել։«Արդյունքում ես մեծ թվով գրաֆիկական գծանկարներ կուտակեցի, և շատ էի ուզում մեր ինքնատիպ զարդանախշերն օգտագործել իմ արվեստում, որի ոճը ես որպես մինիմալիզմ եմ բնորոշում։ Բայց այն ժամանակ ես դեռ չէի պատկերացնում, թե ինչպես պետք է դա լինի»,-պատմեց Կասաբյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։Եվ միայն մոտ չորս տարի առաջ նա սկսել է աշխատել «Հայկական գորգեր» խորագրով հավաքածուի վրա։ Այսօր հավաքածուն բաղկացած է մոտ 90 կտավից։ Կասաբյանն իր կտավները մի քանի անգամ է ցուցադրել Հայաստանում` Վանաձորում, Գյումրիում, աշխատանքների մի մասը մինչ օրս ներկայացված է «Սարդարապատ» ազգագրական թանգարանում։Ապագայում նկարիչը նախատեսում է «Հայկական գորգեր» հավաքածուի ցուցահանդեսներ կազմակերպել նաև Եվրոպայում և Կանադայում։ Նրա նպատակը հայկական արվեստի հանրահռչակումն է Արևմուտքում։Գևորգ Ջորջ Կասաբյանը ծնվել է Հալեպում։ Նա չորս մասնագիտություն ունի` ինժեներ-մեխանիկի, ծրագրավորողի, արվեստաբանի և հոգեբանի։ 1975 թվականից Կանադայի Քանդակագործների ընկերության անդամ է։ Կասաբյանի առաջին անհատական ցուցահանդեսը Կանադայում կազմակերպվել է 1973 թվականին, իսկ Հայաստանում՝ 2004 թվականին։«Հայկական մշակութային ժառանգություն» ցուցահանդեսը կգործի մինչև դեկտեմբերի 5-ը:Ավելի վաղ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին Twitter-ում հայտնել էր, որ Կանադան իր դեսպանատունն է բացում Հայաստանում:«Այս քաղաքը հալեցրեց իմ սիրտը». ռուս նկարիչը որոշել է նկարներով պատմել Գյումրու մասին
կանադա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/1c/51937127_38:0:1462:1068_1920x0_80_0_0_098ae94db1ef636c7b44c5694333a43a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գորգ, ցուցահանդես, գևորգ կասաբյան, կանադա
հայաստան, գորգ, ցուցահանդես, գևորգ կասաբյան, կանադա
Երբ գորգանախշերը հայտնվում են կտավին. Գևորգ Կասաբյանի ցուցահանդեսը Հայաստանում
Նկարիչը ծրագրում է հայկական արվեստը հանրահռչակելու նպատակով իր աշխատանքները ցուցադրել Եվրոպայում և Կանադայում։
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Հայկական բարեգործական ընդհանուր միության երևանյան գրասենյակում Կանադայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված ցուցահանդես է բացվել։ «Հայկական մշակութային ժառանգություն» խորագրով ցուցահանդեսում ներկայացված աշխատանքների հեղինակը կանադահայ նկարիչ Գևորգ Ջորջ Կասաբյանն է, որն իր ստեղծագործություններում ներկայացրել է հայկական ազգային գորգերի նախշերը։
Նկարիչը դրանցով հետաքրքրվում է 2000-ականներից։ Նա ուսումնասիրել է հայկական ազգային գորգերի նախշերը և գրաֆիկական նկարներ արել։
«Արդյունքում ես մեծ թվով գրաֆիկական գծանկարներ կուտակեցի, և շատ էի ուզում մեր ինքնատիպ զարդանախշերն օգտագործել իմ արվեստում, որի ոճը ես որպես մինիմալիզմ եմ բնորոշում։ Բայց այն ժամանակ ես դեռ չէի պատկերացնում, թե ինչպես պետք է դա լինի»,-պատմեց Կասաբյանը
Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։
Եվ միայն մոտ չորս տարի առաջ նա սկսել է աշխատել «Հայկական գորգեր» խորագրով հավաքածուի վրա։ Այսօր հավաքածուն բաղկացած է մոտ 90 կտավից։ Կասաբյանն իր կտավները մի քանի անգամ է ցուցադրել Հայաստանում` Վանաձորում, Գյումրիում, աշխատանքների մի մասը մինչ օրս ներկայացված է «Սարդարապատ» ազգագրական թանգարանում։
Ապագայում նկարիչը նախատեսում է «Հայկական գորգեր» հավաքածուի ցուցահանդեսներ կազմակերպել նաև Եվրոպայում և Կանադայում։ Նրա նպատակը հայկական արվեստի հանրահռչակումն է Արևմուտքում։
Գևորգ Ջորջ Կասաբյանը ծնվել է Հալեպում։ Նա չորս մասնագիտություն ունի` ինժեներ-մեխանիկի, ծրագրավորողի, արվեստաբանի և հոգեբանի։ 1975 թվականից Կանադայի Քանդակագործների ընկերության անդամ է։ Կասաբյանի առաջին անհատական ցուցահանդեսը Կանադայում կազմակերպվել է 1973 թվականին, իսկ Հայաստանում՝ 2004 թվականին։
«Հայկական մշակութային ժառանգություն» ցուցահանդեսը կգործի մինչև դեկտեմբերի 5-ը:
Ավելի վաղ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին Twitter-ում հայտնել էր, որ Կանադան իր դեսպանատունն է բացում Հայաստանում: