https://arm.sputniknews.ru/20221216/kankhvel-e-1419-kg-voch-spandanvocajin-tsagman-msi-vatsharqy-satm-52719879.html
Կանխվել է 1419 կգ ոչ սպանդանոցային ծագման մսի վաճառքը. ՍԱՏՄ
Կանխվել է 1419 կգ ոչ սպանդանոցային ծագման մսի վաճառքը. ՍԱՏՄ
Sputnik Արմենիա
Առանց անասնաբուժական 5-րդ ձևի ուղեկցության մսեղիք տեղափոխած անձինք և տնտեսվարողները կենթարկվեն վարչական պատասխանատվության: 16.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-16T12:53+0400
2022-12-16T12:53+0400
2022-12-16T12:55+0400
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
միս
մսամթերք
գեղարքունիքի մարզ
տավուշ
լոռի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/12/25385387_0:84:1601:984_1920x0_80_0_0_7677597db8dd5a84c778da52843fd2f7.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների և ՀՀ ոստիկանության և պարեկային ծառայության համատեղ խստացված վերահսկողական միջոցառումների արդյունքում կանխել են 1419 կգ ոչ սպանդանոցային ծագման մսի վաճառքը: Տեղեկությունը հայտնում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։Բացի այդ, Գեղարքունիքի մարզի մսի իրացման երկու կետերում հայտնաբերվել է 660 կգ ոչ սպանդանոցային ծագման միս, որի վաճառքը կասեցվել է:Տեսչական մարմնի Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզային կենտրոնների տեսուչների կողմից կազմվել են արձանագրություններ թե՛ տնտեսավարողների, թե՛ տեղափոխող անձանց վերաբերյալ, որոնք կենթարկվեն վարչական պատասխանատվության:Տրվել են նաև հայտնաբերված մսեղիքն օգտահանելու կամ ոչնչացնելու մասին կարգադրագրեր:
գեղարքունիքի մարզ
լոռի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/12/25385387_88:0:1511:1067_1920x0_80_0_0_f7b8d74fd94a9182d9c0afbd9af2d7df.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), միս, մսամթերք, գեղարքունիքի մարզ, տավուշ, լոռի
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), միս, մսամթերք, գեղարքունիքի մարզ, տավուշ, լոռի
Կանխվել է 1419 կգ ոչ սպանդանոցային ծագման մսի վաճառքը. ՍԱՏՄ
12:53 16.12.2022 (Թարմացված է: 12:55 16.12.2022) Առանց անասնաբուժական 5-րդ ձևի ուղեկցության մսեղիք տեղափոխած անձինք և տնտեսվարողները կենթարկվեն վարչական պատասխանատվության:
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների և ՀՀ ոստիկանության և պարեկային ծառայության համատեղ խստացված վերահսկողական միջոցառումների արդյունքում կանխել են 1419 կգ ոչ սպանդանոցային ծագման մսի վաճառքը: Տեղեկությունը հայտնում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։
Մասնավորապես Լոռու մարզի Ալավերդի-Վանաձոր մայրուղու անցակետում կանգնեցված մեքենայում հայտնաբերվել է 100 կգ, իսկ Տավուշի մարզի Դիլիջան-Սևան մայրուղու անցակետում կանգնեցված մեքենայում՝ 659 կգ տավարի մսեղիք, որը տեղափոխվել է առանց անասնաբուժական 5-րդ ձևի ուղեկցության:
Բացի այդ, Գեղարքունիքի մարզի մսի իրացման երկու կետերում հայտնաբերվել է 660 կգ ոչ սպանդանոցային ծագման միս, որի վաճառքը կասեցվել է:
Տեսչական մարմնի Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզային կենտրոնների տեսուչների կողմից կազմվել են արձանագրություններ թե՛ տնտեսավարողների, թե՛ տեղափոխող անձանց վերաբերյալ, որոնք կենթարկվեն վարչական պատասխանատվության:
Տրվել են նաև հայտնաբերված մսեղիքն օգտահանելու կամ ոչնչացնելու մասին կարգադրագրեր: