https://arm.sputniknews.ru/20221216/aveli-qan-90-ynkerutjun-karogh-e-ajakcutjun-stanal-bta-nakharary-nor-tsragri-masin-52742451.html
Ավելի քան 90 ընկերություն կարող է աջակցություն ստանալ. ԲՏԱ նախարարը` նոր ծրագրի մասին
Ավելի քան 90 ընկերություն կարող է աջակցություն ստանալ. ԲՏԱ նախարարը` նոր ծրագրի մասին
Sputnik Արմենիա
ՏՏ ոլորտը կբախվի գլոբալ մարտահրավերների. ԲՏԱ նախարարը` ՀՀ–ում աջակցության միջոցների մասին 16.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-16T17:11+0400
2022-12-16T17:11+0400
2022-12-16T17:11+0400
ռոբերտ խաչատրյան
հհ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
տտ
տնտեսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/12/51475670_0:0:1601:901_1920x0_80_0_0_d1b3919751976c6d70d0cdd2fa842633.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում արտարժույթի արժեզրկման պատճառով ստեղծված իրավիճակից ելնելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ավելի քան 90 հայտ է ստացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։ Աշխատատեղերը կպահպանվեն. ՀՀ կառավարությունը 10 մլրդ դրամ կտրամադրի ՏՏ ոլորտինՆշենք, որ դեկտեմբերի 1-ին կառավարության որոշմամբ հաստատվել է ՏՏ ոլորտում աշխատող ընկերությունների աջակցության նոր ծրագիրը, համաձայն որի՝ նախատեսվում է 25 մլն դոլարի աջակցություն ցուցաբերել։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը նախարարությունը սահմանել է մինչև փետրվարի 1-ը։Խաչատրյանը նշեց, որ ՏՏ ոլորտում առաջացած խնդիրներն իրենք չեն վերագրում միայն փոխարժեքի տատանմանը, քանի որ իրականացրած հետազոտությունները ցույց են տալիս, որ ՏՏ ոլորտում համաշխարհային բարդություններ են սպասվում։ ԲՏԱ նախարարը շեշտեց` խոշոր ընկերություններում կրճատումներ են արվում, և դա տեղի է ունենում ընդհանուր գլոբալ տնտեսական ազդեցությունների հետևանքով։Խոսելով աջակցության ծրագրի արձագանքների մասին, նա նշեց, որ դրանք եղել են տեխնիկական որոշ շտկումների մասով։Ներկայում բարձր տեխնոլոգիական ոլորտն ապահովում է Հայաստանի արտահանման մոտ 30 տոկոսը։ ՏՏ ոլորտում աշխատող քաղաքացիների թիվը կազմում է մոտ 24 հազար։ Խաչատրյանը սա բավականին մեծ թիվ է համարում` նշելով, որ ոլորտում զբաղված մարդկանց ցուցանիշով Հայաստանը բավականին մրցունակ դիրք է զբաղեցնում աշխարհում։ Պետք է նաև հաշվի առնել, որ այդ մարդիկ բավականին բարձր աշխատավարձ են ստանում ու իրենց ստացած եկամուտները ծախսում են ՀՀ–ում, օգտվում են ծառայություններից, հետևաբար այդ գումարների մի մասը վերադառնում է տնտեսություն։Հարցազրույցն ամբողջությամբ կհրապարակվի երկուշաբթի` դեկտեմբերի 19-ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/12/51475670_79:0:1502:1067_1920x0_80_0_0_b24d082f76e2ea81545c6e896f8e0840.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռոբերտ խաչատրյան, հհ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, տտ, տնտեսություն
ռոբերտ խաչատրյան, հհ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, տտ, տնտեսություն
Ավելի քան 90 ընկերություն կարող է աջակցություն ստանալ. ԲՏԱ նախարարը` նոր ծրագրի մասին
ՏՏ ոլորտը կբախվի գլոբալ մարտահրավերների. ԲՏԱ նախարարը` ՀՀ–ում աջակցության միջոցների մասին
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում արտարժույթի արժեզրկման պատճառով ստեղծված իրավիճակից ելնելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ավելի քան 90 հայտ է ստացել։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։
Նշենք, որ դեկտեմբերի 1-ին կառավարության որոշմամբ հաստատվել է ՏՏ ոլորտում աշխատող ընկերությունների աջակցության նոր ծրագիրը, համաձայն որի՝ նախատեսվում է 25 մլն դոլարի աջակցություն ցուցաբերել։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը նախարարությունը սահմանել է մինչև փետրվարի 1-ը։
Խաչատրյանը նշեց, որ ՏՏ ոլորտում առաջացած խնդիրներն իրենք չեն վերագրում միայն փոխարժեքի տատանմանը, քանի որ իրականացրած հետազոտությունները ցույց են տալիս, որ ՏՏ ոլորտում համաշխարհային բարդություններ են սպասվում։ ԲՏԱ նախարարը շեշտեց` խոշոր ընկերություններում կրճատումներ են արվում, և դա տեղի է ունենում ընդհանուր գլոբալ տնտեսական ազդեցությունների հետևանքով։
«Նման որոշում կայացնելու պատճառը մեզ համար միայն տարադրամի փոխարժեքի տատանումը չի եղել։ Մենք նայել ենք ընդհանուր, համակարգված և այս աջակցությունով ուզում ենք հնարավորություն տալ, որպեսզի տեղական ընկերությունները ժամանակ շահեն և ավելի պատրաստված լինեն նոր մարտահրավերներին։ Այսինքն` փոխեն իրենց ռազմավարությունը և ժամանակ ունենան իրենց գործընկերների հետ բանակցել ավելի լավ պայմանների համար»,– ասաց Խաչատրյանը։
Խոսելով աջակցության ծրագրի արձագանքների մասին, նա նշեց, որ դրանք եղել են տեխնիկական որոշ շտկումների մասով։
Ներկայում բարձր տեխնոլոգիական ոլորտն ապահովում է Հայաստանի արտահանման մոտ 30 տոկոսը։ ՏՏ ոլորտում աշխատող քաղաքացիների թիվը կազմում է մոտ 24 հազար։
Խաչատրյանը սա բավականին մեծ թիվ է համարում` նշելով, որ ոլորտում զբաղված մարդկանց ցուցանիշով Հայաստանը բավականին մրցունակ դիրք է զբաղեցնում աշխարհում։ Պետք է նաև հաշվի առնել, որ այդ մարդիկ բավականին բարձր աշխատավարձ են ստանում ու իրենց ստացած եկամուտները ծախսում են ՀՀ–ում, օգտվում են ծառայություններից, հետևաբար այդ գումարների մի մասը վերադառնում է տնտեսություն։
Հարցազրույցն ամբողջությամբ կհրապարակվի երկուշաբթի` դեկտեմբերի 19-ին։