https://arm.sputniknews.ru/20221215/ijevani-nakhkin-qaghaqapety-charashahumner-e-arel-vnas-pattsharelvov-pnin-qk-52679993.html
Իջևանի նախկին քաղաքապետը չարաշահումներ է արել` վնաս պատճառելով ՊՆ–ին. ՔԿ
Իջևանի նախկին քաղաքապետը չարաշահումներ է արել` վնաս պատճառելով ՊՆ–ին. ՔԿ
Sputnik Արմենիա
ՀՀ քննչական կոմիտեն Իջևանում տարիներ շարունակ կատարված չարաշահումների մանրամասներն է ներկայացրել։ 15.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-15T16:50+0400
2022-12-15T16:50+0400
2022-12-15T16:50+0400
հհ քննչական կոմիտե
իջևան
քաղաքապետ
հհ պաշտպանության նախարարություն (պն)
շենք
չարաշահում
քրեական գործ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:104:1001:667_1920x0_80_0_0_1db4aab8f5161205c560efb9a79b39d3.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Իջևան քաղաքի նախկին քաղաքապետ Վ.Ղ.-ն (Վարդան Ղալումյան), նախապես տեղյակ լինելով, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն իր կարիքների համար ցանկանում է ձեռք բերել Իջևանի նախկին քաղաքային գործկոմի ենթակայության տակ գտնվող շինվերանորոգման վարչության տարածքը, հնարավորություն ունենալով այն անհատույց տրամադրել ՀՀ պաշտպանության նախարարությանը, 2013-2014թթ. տարածքը բաժանել է 4 մասի և օտարել իր հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց։ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ վերջիններս հետագայում դրանք անհամեմատ բարձր արժեքներով վաճառել են ՀՀ ՊՆ-ին:Քննությամբ մասնավորապես պարզվել է, որ 2007թ. հոկտեմբերի 15-ին Իջևան համայնքի ավագանու նախկին անդամը նույն համայնքի կողմից հայտարարված մրցույթում աճուրդի արդյունքներով ճանաչվել է հաղթող, Իջևանի քաղաքապետարանի հետ կնքել է պայմանագիր և նրան տարեկան 55.700 ՀՀ դրամ գումարով վարձակալությամբ կառուցապատման իրավունքով տրամադրվել է համայնքի Արցախյան 144/10 հասցեի 0,2969 հա մակերեսով հողամասը: Պայմանագրով վերջինիս տրվել է հողամասը հետագայում նախապատվության իրավունքով ձեռք բերելու իրավունք: Պարզվել է, որ աճուրդի անցկացման ժամանակ թույլ տրված չարաշահումների արդյունքում համայնքի ավագանու նախկին անդամը ճանաչվել է հաղթող: 2013թ. հուլիսի 10-ին տարածքը վերջինիս վաճառվել է 3.687.000 ՀՀ դրամով, որը 2013թ. օգոստոսի 29-ին վաճառվել է ՀՀ ՊՆ-ին՝ 45.000.000 ՀՀ դրամով:Բացի այդ, 2006թ. դեկտեմբերի 28-ին Տավուշի նախկին մարզպետի վարորդի որդին, Իջևան համայնքի կողմից հայտարարված աճուրդում ճանաչվել է հաղթող։ Վերջինս Իջևանի քաղաքապետարանի հետ կնքել է պայմանագիր և նրան տարեկան 42.225 ՀՀ դրամ գումարով վարձակալությամբ կառուցապատման իրավունքով տրամադրվել է Իջևան համայնքի Արցախյան 144/4 հասցեի 0,2815 հա մակերեսով հողամասը: Պայմանագրով նրան տրվել է հողամասը հետագայում նախապատվության իրավունքով ձեռք բերելու իրավունք: Վերջինս հիշյալ տարածքում ունեցել է գաջի արտադրամաս: 2014թ. մայիսին նշված անձը գնել է հիշյալ հողատարածքը 3.496.230 ՀՀ դրամով, սակայն հողատարածքը ՀՀ ՊՆ-ին չի վաճառել՝ գնի շուրջ համաձայնության չգալու պատճառով:2013 թվականի դեկտեմբերի 27-ին Իջևանի քաղաքապետարանում անցկացվել է կառուցապատման իրավունքով հողամասերի տրամադրման մրցույթ, որի հաղթող է ճանաչվել Իջևանի նախկին քաղաքապետի կնոջ եղբայրը: 2014թ. ապրիլի 25-ին նրան տրվել է Արցախյան փողոցի 144/5 հասցեի 7977 քմ հողամասի կառուցապատման իրավունք: Վերջինս հիշյալ հողատարածքը վարձակալել է տարեկան 331.632 ՀՀ դրամ վճարով: Այնուհետև՝ 2015թ. սեպտեմբերին հիշյալ հողատարածքի և դրա վրա առկա շինության կառուցապատման իրավունքը վաճառել է ՀՀ ՊՆ-ին` 63.000.000 ՀՀ դրամ գումարով:Նշված փաստերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), 445-րդ հոդվածի 2-րդ մասով և 283-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (Պաշտոնեական կեղծիքը) նախաձեռնվել է նոր քրեական վարույթ, որը քննչական ենթակայության կարգով ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:
իջևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:0:889:667_1920x0_80_0_0_233868a8ce4bb96772c7faf93a4c0d87.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ քննչական կոմիտե, իջևան, քաղաքապետ, հհ պաշտպանության նախարարություն (պն), շենք, չարաշահում, քրեական գործ
հհ քննչական կոմիտե, իջևան, քաղաքապետ, հհ պաշտպանության նախարարություն (պն), շենք, չարաշահում, քրեական գործ
Իջևանի նախկին քաղաքապետը չարաշահումներ է արել` վնաս պատճառելով ՊՆ–ին. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեն Իջևանում տարիներ շարունակ կատարված չարաշահումների մանրամասներն է ներկայացրել։
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Իջևան քաղաքի նախկին քաղաքապետ Վ.Ղ.-ն (Վարդան Ղալումյան), նախապես տեղյակ լինելով, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն իր կարիքների համար ցանկանում է ձեռք բերել Իջևանի նախկին քաղաքային գործկոմի ենթակայության տակ գտնվող շինվերանորոգման վարչության տարածքը, հնարավորություն ունենալով այն անհատույց տրամադրել ՀՀ պաշտպանության նախարարությանը, 2013-2014թթ. տարածքը բաժանել է 4 մասի և օտարել իր հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց։
ՀՀ քննչական կոմիտեն
հայտնում է, որ վերջիններս հետագայում դրանք անհամեմատ բարձր արժեքներով վաճառել են ՀՀ ՊՆ-ին:
Քննությամբ մասնավորապես պարզվել է, որ 2007թ. հոկտեմբերի 15-ին Իջևան համայնքի ավագանու նախկին անդամը նույն համայնքի կողմից հայտարարված մրցույթում աճուրդի արդյունքներով ճանաչվել է հաղթող, Իջևանի քաղաքապետարանի հետ կնքել է պայմանագիր և նրան տարեկան 55.700 ՀՀ դրամ գումարով վարձակալությամբ կառուցապատման իրավունքով տրամադրվել է համայնքի Արցախյան 144/10 հասցեի 0,2969 հա մակերեսով հողամասը: Պայմանագրով վերջինիս տրվել է հողամասը հետագայում նախապատվության իրավունքով ձեռք բերելու իրավունք: Պարզվել է, որ աճուրդի անցկացման ժամանակ թույլ տրված չարաշահումների արդյունքում համայնքի ավագանու նախկին անդամը ճանաչվել է հաղթող: 2013թ. հուլիսի 10-ին տարածքը վերջինիս վաճառվել է 3.687.000 ՀՀ դրամով, որը 2013թ. օգոստոսի 29-ին վաճառվել է ՀՀ ՊՆ-ին՝ 45.000.000 ՀՀ դրամով:
2007թ. մայիսի 2-ին Իջևանի քաղաքապետի մտերիմը, Իջևան համայնքի կողմից հայտարարված աճուրդում ճանաչվելով հաղթող, Իջևանի քաղաքապետարանի հետ կնքել է պայմանագիր և նրան տարեկան 48.750 ՀՀ դրամ գումարով վարձակալությամբ կառուցապատման իրավունքով տրամադրվել է Իջևան համայնքի Արցախյան 144 հասցեի 0,2599 հա մակերեսով հողամասը: 2013թ. դեկտեմբերին նշված հողամասը 3.227.958 ՀՀ դրամով վաճառվել է Իջևանի քաղաքապետի այդ մտերիմին, որը 2014թ. հունիսին վաճառվել է ՀՀ ՊՆ-ին՝ 38.470.000 ՀՀ դրամով:
Բացի այդ, 2006թ. դեկտեմբերի 28-ին Տավուշի նախկին մարզպետի վարորդի որդին, Իջևան համայնքի կողմից հայտարարված աճուրդում ճանաչվել է հաղթող։ Վերջինս Իջևանի քաղաքապետարանի հետ կնքել է պայմանագիր և նրան տարեկան 42.225 ՀՀ դրամ գումարով վարձակալությամբ կառուցապատման իրավունքով տրամադրվել է Իջևան համայնքի Արցախյան 144/4 հասցեի 0,2815 հա մակերեսով հողամասը: Պայմանագրով նրան տրվել է հողամասը հետագայում նախապատվության իրավունքով ձեռք բերելու իրավունք: Վերջինս հիշյալ տարածքում ունեցել է գաջի արտադրամաս: 2014թ. մայիսին նշված անձը գնել է հիշյալ հողատարածքը 3.496.230 ՀՀ դրամով, սակայն հողատարածքը ՀՀ ՊՆ-ին չի վաճառել՝ գնի շուրջ համաձայնության չգալու պատճառով:
2013 թվականի դեկտեմբերի 27-ին Իջևանի քաղաքապետարանում անցկացվել է կառուցապատման իրավունքով հողամասերի տրամադրման մրցույթ, որի հաղթող է ճանաչվել Իջևանի նախկին քաղաքապետի կնոջ եղբայրը: 2014թ. ապրիլի 25-ին նրան տրվել է Արցախյան փողոցի 144/5 հասցեի 7977 քմ հողամասի կառուցապատման իրավունք: Վերջինս հիշյալ հողատարածքը վարձակալել է տարեկան 331.632 ՀՀ դրամ վճարով: Այնուհետև՝ 2015թ. սեպտեմբերին հիշյալ հողատարածքի և դրա վրա առկա շինության կառուցապատման իրավունքը վաճառել է ՀՀ ՊՆ-ին` 63.000.000 ՀՀ դրամ գումարով:
Նշված փաստերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), 445-րդ հոդվածի 2-րդ մասով և 283-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (Պաշտոնեական կեղծիքը) նախաձեռնվել է նոր քրեական վարույթ, որը քննչական ենթակայության կարգով ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե: