https://arm.sputniknews.ru/20221215/bvoghvoqi-akcia-irakanacnvogh-usanvoghnery-pakecin-erevanum-rd-despanatan-mutqy-52659611.html
Բողոքի ակցիա իրականացնող ուսանողները փակեցին Երևանում ՌԴ դեսպանատան մուտքը
Բողոքի ակցիա իրականացնող ուսանողները փակեցին Երևանում ՌԴ դեսպանատան մուտքը
Sputnik Արմենիա
Ուսանողները դիմում–բողոքում ներկայացրել են Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը։ 15.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-15T13:12+0400
2022-12-15T13:12+0400
2022-12-15T13:20+0400
դեսպանատուն
ռուսաստան
բողոքի ակցիա
ուսանող
արցախ
լաչինի միջանցք
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ադրբեջանցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0f/52658116_0:66:1204:743_1920x0_80_0_0_73a7e69ef024ddc37ada4228db1cd097.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Երևանի պետական համալսարանի ուսանողները փակեցին ՌԴ դեսպանատան մուտքը։ Նրանք արդեն բավական ժամանակ է` դիվանագիտական կառույցի մոտ են և պահանջում են, որպեսզի որևէ մեկն իջնի ու վերցնի իրենց դիմում–բողոքը։Հայտնել ենք, որ «Արցախ», «Միացում», «Տեր ենք մեր հայրենիքին», «Արցախ, սփյուռք, Հայաստան» վանկարկումներով այսօր բողոքի ակցիայի են դուրս եկել Երևանի պետական համալսարանի ուսանողները։ Նրանք երթով հասել են ՄԱԿ–ի գրասենյակի մոտ, որտեղից էլ գնացել են ՀՀ–ում ՌԴ դեսպանատուն։Ուսանողները դիմում–բողոքում ներկայացրել են Արցախում ստեղծված իրավիճակը, հումանիտար ճգնաժամը և այն, որ Ադրբեջանը ցեղասպան քաղաքականություն է վարում արցախահայության դեմ։Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված են ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չեն կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել է դասապրոցեսը։
լաչինի միջանցք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0f/52658116_0:0:1204:903_1920x0_80_0_0_3abb3993260dfa79527efc7db3a59bc8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դեսպանատուն, ռուսաստան, բողոքի ակցիա, ուսանող, արցախ, լաչինի միջանցք, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի
դեսպանատուն, ռուսաստան, բողոքի ակցիա, ուսանող, արցախ, լաչինի միջանցք, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի
Բողոքի ակցիա իրականացնող ուսանողները փակեցին Երևանում ՌԴ դեսպանատան մուտքը
13:12 15.12.2022 (Թարմացված է: 13:20 15.12.2022) Ուսանողները դիմում–բողոքում ներկայացրել են Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը։
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Երևանի պետական համալսարանի ուսանողները փակեցին ՌԴ դեսպանատան մուտքը։ Նրանք արդեն բավական ժամանակ է` դիվանագիտական կառույցի մոտ են և պահանջում են, որպեսզի որևէ մեկն իջնի ու վերցնի իրենց դիմում–բողոքը։
Հայտնել ենք, որ «Արցախ», «Միացում», «Տեր ենք մեր հայրենիքին», «Արցախ, սփյուռք, Հայաստան» վանկարկումներով այսօր բողոքի ակցիայի են դուրս եկել Երևանի պետական համալսարանի ուսանողները։ Նրանք երթով հասել են ՄԱԿ–ի գրասենյակի մոտ, որտեղից էլ գնացել են ՀՀ–ում ՌԴ դեսպանատուն։
«Կանգնելու ենք այստեղ այնքան, մինչև գան և վերցնեն իրենց նամակը։ Ուղղակի որևէ արկղի մեջ գցելը ճիշտ չէ»,– ասաց ուսանողներից մեկը։
Ուսանողները դիմում–բողոքում ներկայացրել են Արցախում ստեղծված իրավիճակը, հումանիտար ճգնաժամը և այն, որ Ադրբեջանը ցեղասպան քաղաքականություն է վարում արցախահայության դեմ։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն
անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված են ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չեն կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել է դասապրոցեսը։