https://arm.sputniknews.ru/20221215/adrbejani-qajly-ceghaspanutjan-drsevvorum-e-aram-an-kvochvov-dimel-e-mijazgajin-hanrutjany-52673099.html
Ադրբեջանի քայլը ցեղասպանության դրսևորում է. Արամ Ա–ն կոչով դիմել է միջազգային հանրությանը
Ադրբեջանի քայլը ցեղասպանության դրսևորում է. Արամ Ա–ն կոչով դիմել է միջազգային հանրությանը
Sputnik Արմենիա
Արամ Ա կաթողիկոսն ընդգծել է, որ Արցախում շուտով սով և հիվանդությունների համաճարակ կարող է սկսվել։ 15.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-15T16:07+0400
2022-12-15T16:07+0400
2022-12-15T16:08+0400
արցախ
ադրբեջան
արամ առաջին կաթողիկոս
լաչինի միջանցք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/07/25224878_0:48:1001:611_1920x0_80_0_0_47b8386d24a10bf7cf57e553a97f679f.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը միջազգային հանրությանը կոչ է արել հնարավոր բոլոր միջոցներով միջամտել, որպեսզի բացվի Արցախի ու Հայաստանի միջև կապն ապահովող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը։Արամ Ա կաթողիկոսի կոչը փոխանցվել է միջեկեղեցական, միջկրոնական և միջազգային այլ կազմակերպությունների:Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված են ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չեն կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել է դասապրոցեսը։
ադրբեջան
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/07/25224878_60:0:939:659_1920x0_80_0_0_6ae4d4371b195f01131e7e26c9bc4a72.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, ադրբեջան, արամ առաջին կաթողիկոս, լաչինի միջանցք
արցախ, ադրբեջան, արամ առաջին կաթողիկոս, լաչինի միջանցք
Ադրբեջանի քայլը ցեղասպանության դրսևորում է. Արամ Ա–ն կոչով դիմել է միջազգային հանրությանը
16:07 15.12.2022 (Թարմացված է: 16:08 15.12.2022) Արամ Ա կաթողիկոսն ընդգծել է, որ Արցախում շուտով սով և հիվանդությունների համաճարակ կարող է սկսվել։
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը միջազգային հանրությանը կոչ է արել հնարավոր բոլոր միջոցներով միջամտել, որպեսզի բացվի Արցախի ու Հայաստանի միջև կապն ապահովող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը։
«Ադրբեջանի այս քայլը ցեղասպանության դրսևորում է, քանի որ այս պայմաններում արցախահայերը շուտով հիվանդության ու սովի համաճարակի մեջ կարող են հայտնվել: Հետևաբար միջազգային համայնքն իրավունք չունի անտարբեր և լուռ մնալու մարդասիրական ու մարդկային հիմնական օրենքների և սկզբունքների խախտմանը»,-շեշտել է նա։
Արամ Ա կաթողիկոսի կոչը փոխանցվել է միջեկեղեցական, միջկրոնական և միջազգային այլ կազմակերպությունների:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն
անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված են ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չեն կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել է դասապրոցեսը։