https://arm.sputniknews.ru/20221214/serzh-sargsjany-karavarutjan-shenqi-mvot-masnakcum-e-bvoghvoqi-akciajin-52619261.html
Սերժ Սարգսյանը կառավարության շենքի մոտ մասնակցում է բողոքի ակցիային
Սերժ Սարգսյանը կառավարության շենքի մոտ մասնակցում է բողոքի ակցիային
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն այս պահին բողոքի ակցիա են անում ընդդեմ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման։ 14.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-14T17:45+0400
2022-12-14T17:45+0400
2022-12-14T18:15+0400
հայաստան
սերժ սարգսյան
բողոքի ակցիա
հհ կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0e/52621572_0:84:1600:984_1920x0_80_0_0_5bd6c25e84e1d7f4f114bc7ed1e3f5f2.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Արցախի խնդիրը սկսվեց այն ժամանակ, երբ 4 տարի առաջ Հայաստանում իշխանության եկան ուժեր, որոնք լցված էին Արցախը Ադրբեջան սարքելու մոլուցքով։ Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։«Խոսում ենք Լաչինի միջանցքի մասին, որը տարիներ առաջ խորը թիկունքում էր։ Բայց այս իշխանության ջանքերով Հադրութը, Շուշին, Քաշաթաղը, Քարվաճառը հանձնվեց, և Հայաստանը Արցախին կապող ճանապարհը դարձավ այսքան խոցելի»,– նշեց նա։Նշենք, որ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն այս պահին բողոքի ակցիա են անում` ի պաշտպանություն Արցախի: Կառավարության շենքի մոտ է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված են ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չեն կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել է դասապրոցեսը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0e/52621572_89:0:1512:1067_1920x0_80_0_0_1e67a2a71de130b7615f2c968f5f5029.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սերժ սարգսյան, բողոքի ակցիա, հհ կառավարություն
հայաստան, սերժ սարգսյան, բողոքի ակցիա, հհ կառավարություն
Սերժ Սարգսյանը կառավարության շենքի մոտ մասնակցում է բողոքի ակցիային
17:45 14.12.2022 (Թարմացված է: 18:15 14.12.2022) Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն այս պահին բողոքի ակցիա են անում ընդդեմ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման։
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Արցախի խնդիրը սկսվեց այն ժամանակ, երբ 4 տարի առաջ Հայաստանում իշխանության եկան ուժեր, որոնք լցված էին Արցախը Ադրբեջան սարքելու մոլուցքով։ Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Խոսում ենք Լաչինի միջանցքի մասին, որը տարիներ առաջ խորը թիկունքում էր։ Բայց այս իշխանության ջանքերով Հադրութը, Շուշին, Քաշաթաղը, Քարվաճառը հանձնվեց, և Հայաստանը Արցախին կապող ճանապարհը դարձավ այսքան խոցելի»,– նշեց նա։
Նշենք, որ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն այս պահին բողոքի ակցիա են անում` ի պաշտպանություն Արցախի: Կառավարության շենքի մոտ է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն
անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված են ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չեն կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել է դասապրոցեսը։